Iravunk.com | Միլիարդավոր դրամներ հափշտակած ավտոներկրողի հակաեկեղեցական «արկածները». Տեր Պողոսը փակագծեր է բացում
«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավորը մեջբերեց Փաշինյանի խոսքերը.Aysor.am Այսօր հակառակորդը ադրբեջանական Մազամ (Məzəm) գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ) ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումը Հրատապ. հավաքվում ենք Կառավարության շենքի մոտ` աջակցելու կիրանցիներին. «Կամք» Նիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan Times «Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է». Աննա Մանուչարյանի ֆոտոշարքը Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆ

Միլիարդավոր դրամներ հափշտակած ավտոներկրողի հակաեկեղեցական «արկածները». Տեր Պողոսը փակագծեր է բացում

Հասարակություն

Օրերս «Հանցանքի հետքով» հաղորդաշարի թողարկումներից մեկում հետաքրքիր բացահայտում արձանագրվեց. ըստ որի՝ «Ավտոներկրողներ եւ ավտոներկրողների միություն» ընկերությունների փաստացի ղեկավար ու սեփականատեր Տիգրան Հովհաննիսյան անունով անձը պետությունից միլիարդավոր դրամներ է հափշտակել խաբեության միջոցով: Անդրադառնալով վերոնշյալին՝ Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ՊՈՂՈՍ քահանա ՄԻՔԱՅԵԼՅԱՆՆ առավել ուշագրավ մանրամասներ է ներկայացնում:

«Պարզվում է նաեւ, որ սույն անձը 2018 թ. Հայոց Եկեղեցու դեմ նախաձեռնված «Նոր Հայաստան, նոր հայրապետ» տխրահռչակ շարժման աչքի ընկնող ներկայացուցիչներից էր, որը Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակում հանիրավի եւ անհիմն զրպարտանքներ էր հնչեցնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հասցեին՝ հանրությանը ներկայանալով իբրեւ ազգի եւ եկեղեցու ապագայով մտահոգ մեկը: Երեսպաշտության խորքը չափելու համար կարող եք լսել այս «ազգասեր հավատացյալի» ելույթը… Զուգադիպություն չէ բնավ, որ պետությանը խաբեության միջոցով ահռելի վնաս հասցրած մեկը պիտի հայտնվեր հակաեկեղեցական շարժման առանցքում կամ թե իր սնամեջ քննադատությամբ անցնող-դարձողին հորդորեր միանալ Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված դարի մեծագույն ապազգային դավադրությանը:

Այո, Հայոց Եկեղեցու հավատացյալ ձեւացող Տիգրան Հովհաննիսյանը, որ հավանաբար ամեն հաջողված խաբեության առիթով ի նշան շնորհակալության մի մոմ է վառել եկեղեցում, կամ մի քանի հարյուր դրամ ողորմություն շռայլել փողոցում կանգնած մուրացկանին, որ այս անգամ էլ չբռնվեց, որ Ամենակարող Տերն ընդունելի է համարում հարստանալու իր ցանկությունը, ամենայն հավանականությամբ լուրջ չէր ընդունել Ղուկասի Ավետարանում հանդիպող Հիսուսի այն խոսքերը, թե «Նախ դուք ձեզ զգույշ պահեցեք փարիսեցիների խմորից, որ կեղծավորությունն է, որովհետև չկա ծածուկ բան, որ չհայտնվի, և գաղտնի բան, որ չիմացվի, քանի որ ինչ որ խավարի մեջ ասեք, լսելի պիտի լինի լույսի մեջ. և ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մեջ, պիտի քարոզվի տանիքների վրա» (Ղուկ․ 12։1-3): Եթե, իհարկե, Հովհաննիսյանը երբեւէ իր կյանքում նեղություն է քաշել բացել Սուրբ Գիրքը:

Պետությանն ավելի քան մեկ տասնյակ միլիարդի վնաս հասցրած Տիգրան «բարեպաշտը», ով խորապես ըմբռնել էր Բենջամին Ֆրանկլինին վերագրվող «ժամանակը փող է» թեւավոր խոսքի նրբին իմաստները, բնականաբար, իր թանկ ժամանակը հենց այնպես չէր վատնի հակաեկեղեցական ցույցերում, եթե…Այո, ակամայից «երեսուն արծաթի» պատմությունն են հիշեցնում այս անձնավորության «անհավանական արկածները» Նոր Հայաստանում: Պարտության ամենակործանարար տեսակն ազգի պառակտումն է: Այս իմաստով մեր պարտության սկիզբը դրվեց այն պահից ի վեր, երբ ազգադավ տիգրանհովհաննիսյանները ժամանակին չկանչվեցին պատասխանատվության, երբ համարժեք ձեւով պատկան մարմինները չանդրադարձան մեր պետականության կարեւորագույն խորհրդանիշ հանդիսացող Հայոց Եկեղեցու դեմ թույլատրված անարդար այդ արշավին: Եվ իրոք, ինչպե՞ս հայ մարդը կարող էր քար նետել Հայոց Եկեղեցու կողմը: Այն եկեղեցու, որի շնորհիվ այսօր գոյություն ունենք իբրեւ ազգ եւ շարունակում ենք պայքարել մեր լինելության համար՝ հակառակ բոլոր տեսակի փորձությունների: Հայ մարդը երբեք չի անի նման բան, ով-ով, բայց ոչ հայը…

Մենք երբեք չենք դառնա ուժեղ ազգ քանի դեռ տիգրանհովհանիսյանականությունը չենք թոթափել մեզանից, քանի դեռ հրաժարվելով չենք հրաժարվել նրա տեսակին հատուկ բոլոր խաբեություններից, դավերից, նրա խորհուրդներից, նրա ճամփաներից, նրա չար կամքից և նրա ողջ չար զորությունից…Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում բացահայտվելու են Հայոց Եկեղեցու, որ նույնն է, թե հայ ազգի, հայ երկրի ու պետականության դեմ մեղանչած բոլոր մյուս կեղծավորների դեմքերը, ովքեր ծածուկ կամ հայտնի կերպով աջակցել են հակաեկեղեցական այդ շարժմանը: Նաեւ նրանց դեմքերը, ովքեր արտաքինից քննադատում էին, բայց ներքուստ շարունակում խարխլել հայ ինքնության միջնաբերդը՝ Հայոց Եկեղեցին», - ընդգծել է Տեր Պողոսը:



«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավորը մեջբերեց Փաշինյանի խոսքերը.Aysor.amԱյսօր հակառակորդը ադրբեջանական Մազամ (Məzəm) գյուղի կողմից մուտք է գործել Ներքին ՈսկեպարՀանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub«Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումըՀրատապ. հավաքվում ենք Կառավարության շենքի մոտ` աջակցելու կիրանցիներին. «Կամք»Նիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan Times«Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է». Աննա Մանուչարյանի ֆոտոշարքըՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի ՀայաստանՄիրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆԺերար Դեպարդյեն ձերբակալվել էԱյսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուրԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետՆշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ)Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը ԳերմանիայումՓաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՀայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս ԳրիգորյանԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու Ուկրաինան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода