Iravunk.com | Ղազախստանը եւ խորքային ժողովրդավարական բարեփոխումները. գործն արված է, բայց ամեն ինչ առջեւում է
Սև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ) Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Պարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվում Ռուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Դպրոցականները, տեսնելով ակցիա իրականացնողներին, ինքնաբուխ սկսեցին «Նիկոլ դավաճան» վանկարկել (տեսանյութ) Մի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորական Քաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում Գյումրիում Փաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ) Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք)

Ղազախստանը եւ խորքային ժողովրդավարական բարեփոխումները. գործն արված է, բայց ամեն ինչ առջեւում է

Միջազգային

Վերջին մեկուկես տարվա ընթացքում Ղազախստանն անցել է իր զարգացման չափազանց կարևոր պատմական փուլը։ Երկրում իրականացվել են հիմնական քաղաքական և սոցիալ-տնտեսական բարեփոխումներ, որոնք նախաձեռնել է հանրապետության նախագահ Կ. Տոկաևը։ Ղազախստանի ներկայիս առաջնորդն ընտրել է իսկական ժողովրդավարական ուղի՝ բոլոր վերափոխումների գլխին դնելով իր ժողովրդի ցանկությունն ու կամքը։ Իր հերթին, ժողովուրդը պաշտպանել է նախագահի կուրսը և քվեարկել Կ. Տոկաևի օգտին 2022 թվականին կայացած նախագահական ընտրություններում։ Կարևոր է, որ ՂՀ-ում բարեփոխումներն ընթանում են ժողովրդի և իշխանության միջև ուղիղ երկխոսության և փոխադարձ համաձայնության ոգով։

Ղազախստանում միայն վերջին շրջանում տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների համաժողովրդական հանրաքվե, ինչպես նաև տեղի են ունեցել նախագահի, խորհրդարանի Մաժիլիսի պատգամավորների արտահերթ ընտրություններ:

Այսպիսով, կարելի է փաստել, որ Ղազախստանում ավարտվում է իշխանության բոլոր ինստիտուտների մասշտաբային վերափոխումը, ինչը համապատասխանում է նաև ողջ ժողովրդի ձգտումներին։ Հենց այս մասին էլ իր ելույթում ասել է նախագահ Տակաևը խորհրդարանի VIII նստաշրջանում, ինչպես նաև անդրադարձել է անցած տարվա ընթացքում երկրի ազգային-քաղաքական կյանքում հիմնական նշանակումներին:

Ընթացիկ բարեփոխումների իրականացումը հիմնված է «ուժեղ նախագահ – ազդեցիկ խորհրդարան – հաշվետու կառավարություն» բանաձևի վրա։ Հարկ է նշել, որ նախագահ Տոկաևը զգալիորեն ուժեղացրեց խորհրդարանի դերն ու ազդեցությունը, ինչպես նաև սահմանափակեց նախագահի որոշ գործառույթներ՝ հանրապետության քաղաքական համակարգը ժողովրդավարացնելու նպատակով: Կ. Տոկաևը բազմիցս նշել է սուպերնախագահական կառավարման ձևի անթույլատրելիության մասին և այս համատեքստում հավասարակշռել է պետական կառավարման համակարգը՝ ի շահ Ղազախստանի Հանրապետության:

Խորհրդարանի դերի ուժեղացմամբ Կ. Տոկաևը հավասար պայմաններ ստեղծեց դաշտում գտնվող բոլոր քաղաքական կուսակցությունների համար, ինչպես նաև իջեցրեց խորհրդարանի անցողիկ շեմը: Հենց այդ վերափոխումների արդյունքում է Ղազախստանի խորհրդարան անցել 6 քաղաքական ուժ, ինչը ստեղծում է քաղաքական մրցակցության իրական մթնոլորտ, ինչպես նաև ապահովում է բնակչության գրեթե բոլոր խավերի շահերի ներկայացվածությունը երկրի գլխավոր օրենսդիր մարմնում։

Ուշադրություն դարձնենք, որ Ղազախստանը միակ երկիրն է քաղաքական միջավայրում, որն իրականացնում է այնպիսի խորքային ժողովրդավարական բարեփոխումներ, որոնք զարգացման նոր միտում են սահմանում։

Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններն ուղղված են պետական կառավարման համակարգի կատարելագործմանը։ Քաղաքական գործընթացների ժողովրդավարացման, պետական կառավարմանը քաղաքացիների մասնակցության հետագա բարձրացման ուղղությամբ շարժումը շարունակվելու է:

-Ես համոզված եմ, որ բարեփոխումները բացառիկ կարևոր նշանակություն ունեն մեր ազգի ապագայի համար, - նշել է ՂՀ նախագահ Կ. Տոկաևը:

Ղազախստանի նախագահի կողմից սահմանվել են նաև հիմնական առաջնահերթությունները, որոնք դրված են խորհրդարանի առջև և անհրաժեշտ են քաղաքական վերափոխման համար:

Կ. Տոկաևը կոչ է արել խթանել գործարար ակտիվությունը, բացահայտել արդյունաբերական ներուժը, վերանայել ենթակառուցվածքային զարգացման մոտեցումները, հատուկ ուշադրություն դարձնել պարենային անվտանգության ապահովմանը, մարդկային կապիտալի որակի բարձրացմանը, քաղաքացիների սոցիալապես խոցելի խմբերի աջակցմանը, մարդու իրավունքների պաշտպանության համակարգի ամրապնդմանը, պետական կառավարման արդյունավետության և ռազմավարական պլանավորման որակի բարձրացմանը:

Ակնհայտ է, որ ՂՀ նախագահն խորհրդարանում իր ելույթով իշխանության բոլոր ներկայացուցիչներին հասկացրեց, որ, չնայած Ղազախստանն այժմ արդեն գտնվում է այն փուլում, երբ ավարտվել է բոլոր պետական մարմինների վերափոխումը, սակայն աշխատանքը դեռ առջևում է և դեռ պետք է ցույց տալ իրական արդյունքներ, որոնք շոշափելի կլինեն ՂՀ քաղաքացիների համար: Նախագահը հիմնվում է հենց աշխատանքի իրական արդյունքների վրա և հենց այդպիսի կուրս է սահմանում ողջ պետական համակարգի համար։

Իրականացված սոցիալ-տնտեսական բարեփոխումների շրջանակներում նախագահ Տոկաևը շատ մեծ ուշադրություն է դարձրել սոցիալապես խոցելի խավերին, ինչպես նաև այն ուղղություններին, որոնք ուղղակիորեն ազդում են քաղաքացիների սոցիալական վիճակի վրա: Նախագահի կողմից հիմք է դրվել պետական ռեսուրսների արդարացի բաշխման, ինչպես նաև Ղազախստանի ներսում սոցիալական արդարության մթնոլորտի ձևավորման համար։

Նախագահ Տոկաևը կարևորում է նաև երկարաժամկետ հեռանկարում ռազմավարական պլանավորման մոտեցումների վերանայումը՝ հաշվի առնելով գլոբալ միտումները:

Հիմնական նպատակին հասնելու համար՝ քաղաքացիների բարեկեցության բարձրացման և ազգի նոր որակի ձևավորման, Ղազախստանի նախագահը հենվում է իր կողմից նախկինում ձևավորված գաղափարախոսությունների վրա՝ օրենքի գերակայություն, ժողովրդի միասնություն, սոցիալական արդարություն և ներքաղաքական կայունություն:

Այսօր արդեն կարելի է խոսել այն մասին, որ Տոկաևին հաջողվել է ոչ միայն հարթել բոլոր սուր հարցերը Ղազախստանի ներսում, այլև ամուր հիմքեր ստեղծել երկրի երկարաժամկետ զարգացման համար։ Մարդիկ հավատացին Տոկաևին և այն բարեփոխումներին, որոնք նախաձեռնել է նախագահը, քանի որ դրանք պոպուլիստական որևէ տարր չունեն և բխում են օբյեկտիվ իրականությունից։

Ղազախստանի յուրաքանչյուր ողջամիտ քաղաքացի այսօր շատ լավ հասկանում է, որ կայծակնային արագ թռիչքներ չեն լինում, և նման խոստումները հիմնականում մանիպուլյացիոն բնույթ են կրում՝ նպատակ ունենալով ստանալ քաղաքացիների աջակցությունը այս կամ այն քաղաքական նպատակներին հասնելու համար։ Ղազախստանի գործող նախագահի տարբերակիչ առանձնահատկությունը պոպուլիզմից հեռու լինելն է, ինչի կապակցությամբ նրա նախաձեռնած բարեփոխումները միանգամայն կենսունակ են և կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ երկրի քաղաքական համակարգի և տնտեսության վրա։

Տոկաևը, որպես փորձառու և իմաստուն դիվանագետ, բավականին խնամքով, բայց բավականին համարձակորեն մոտեցավ Ղազախստանի Հանրապետության քաղաքական համակարգի և տնտեսության բարեփոխման գործընթացին:

Ղազախստանի Հանրապետության ղեկավարը ներքին քաղաքականության բարեփոխումների հետ մեկտեղ առաջին իսկ օրերից սկսեց ինտենսիվորեն վարել նաև արտաքին քաղաքականություն և ակտիվորեն ինտեգրել Ղազախստանը՝ որպես միջազգային հարաբերությունների համակարգի լիիրավ և ուժեղ անդամ: Շատ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ ճանաչել են Ղազախստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները և նշել դրանց ժողովրդավարականությունն ու թափանցիկությունը:

Կասկած չկա, որ շուտով իրականացված բոլոր բարեփոխումները կտան իրենց կոնկրետ դրական արդյունքները, իսկ Ղազախստանը արագ կզարգանա և հաջող պետության օրինակ կդրսևորի։

Քաղաքագետ

Աշոտ Սարգսյան



Սև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)Պարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվումՌուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիԴպրոցականները, տեսնելով ակցիա իրականացնողներին, ինքնաբուխ սկսեցին «Նիկոլ դավաճան» վանկարկել (տեսանյութ)Մի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորականՔաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում ԳյումրիումՓաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ)Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք)«Նայեք՝ ոստիկանները ոնց են ծիծաղում». ոստիկանությունը փակել է դեպի Կիրանց տանող ճանապարհը (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված էՄարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ ՍրբազանԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՆԱԼ ՄԱՐԶԻԿ, UFC ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԷՍա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ)Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՀորդորում ենք չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ․ ոստիկանությունը հերքում է մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Եթե ինչ-որ մեկին թվում է իրեն չի հասնելու, չարաչար սխալվում էԿիրանցում տեղի ունեցածով Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցում է Ալիևին իր հավատարմությունըԱստղագուշակ` մայիսի 2-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈ՞վ ա էդ Փաշինյանը, մենք տենց մարդ չենք ճանաչում, սրանք ազգի թշնամի են, հող են տալիսԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ էԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվելՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկելՕրվա խորհուրդ. Մայիսի 2«Հրապարակ». Բագրատ սրբազանը չի նահանջում, շարժումը պետք տեղափոխվի ԵրեւանԻշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետՊուտինի հեղինակությունն ավելի բարձր է, քան Մակրոնինը, Թրյուդոյինը, Բայդենինը և Շոլցինը միասին վերցրած. ԿՀՎ-ի վերլուծաբանԱրևմուտքը պահանջում է լուծարել ՀՀ ԱԱԾ-ն․ «Հրապարակ» ՆԱՏՕ-ի տանկերը Մոսկվայում. արևմտյան լրատվամիջոցները քննարկում են դաշինքի գրավված տեխնիկայի ցուցահանդեսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Փաստ». Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնինԿիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում էլ նման հուդաների պակաս չկաԱրեւմուտքը փորձում է հեղաշրջում իրականացնել ՎրաստանումԾխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»Հզոր պայթյուններ և ահռելի հրդեհներ Օդեսայում (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված էՎաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանցԳերմանիայում ահազանգում են Ռուսաստանի հաջող հարձակման պատճառովՌուսական բանակը արագ ներխուժեց Արխանգելսկոյե (MAP)Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժողովրդավարության բաստիոնում» «կապներդ դա խազ» կտրել եք …Հարտնի լրագրողը մեր օրերի մասինՈ՞րն է այն գաղափարը, որի շուրջ կարող են ընդդիմադիրները համախմբվել. Վազգեն ՍաֆարյանԴուք ծիծաղում եք սրանց վրա, մինչդեռ սրանք իրենց սեւ գործն են անում ու ծիծաղում հայ ժողովրդի վրա. ՎարդանյանՄիշտ մեր ժողովուրդը ոչ թե գնացել է ընտրելու, այլ՝ մերժելու. Վազգեն Սաֆարյան (ԱՆՈՆՍ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода