Կոչ եմ անում Արամին միայնակ չթողնել. Ադրբեջանի դրոշն այրած դիզայներին բերման են ենթարկել
ՄշակութայինԵրեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրած ԱՐԱՄ ՆԻԿՈԼՅԱՆԻՆ բերման են ենթարկել Շահումյանի ոստիկանություն:
«Ես հիմա գնում եմ այնտեղ, կոչ եմ անում Արամին միայնակ չթողնել, բոլորս գնանք...», - գրել է «Այլընտրանք» ՀԿ համանախագահ ՆԱՐԵԿ ՄԱՆԹԱՇՅԱՆԸ: