Iravunk.com | Չունեմ այլ տարբերակ, քան հաղթելը, որովհետեւ այդպես սովորել է իմ հանդիսատեսը. Սյուզաննա Մելքոնյան
«Ատամի աճեցման դեղամիջոցը» մտնում է փորձարկումների փուլ Արեգակի վրա տեղի են ունեցել հինգ հզոր բռնկում Վրաստանում արեւմտյան հերթական հեղաշրջումը կարծես թե չի ստացվում (Տեսանյութ) Ֆրանսիացի կողոպտիչները հարձակվել են թանկարժեք քարերի մեծ բեռ տեղափոխող ավտոշարասյան վրա (Տեսանյութ, Ֆոտո) Ամերիկյան հերթական Abrams-ի եւ Bradley-ի ոչնչացման կադրերը (Տեսանյութ) Լեհաստանում տագնապի ահազանգ են հնչեցրել Ռուսաստանի զգուշացման պատճառով Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար Մոսկվայի Սուրբ լճի մոտ պանթուրքիստական մինի պետությում է կառուցվում. Օլեգ Ցարև ՊԱՏԻՎ և ՀԱՅՐԵՆԻՔ. Բագրատ Սրբազանի պայքարը Ի՞նչ ունեք իմ դեմ. Լեո Նիկոլյանն արդեն 14 օր է «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ է

Չունեմ այլ տարբերակ, քան հաղթելը, որովհետեւ այդպես սովորել է իմ հանդիսատեսը. Սյուզաննա Մելքոնյան

Տեսանյութեր

Լարվածություն, հույզեր, սպասումներ… Այլեւս հայտնի է, թե ովքեր են 22-րդ «Սլավյանսկի Բազար 2023»  ամենամյա մանկական եւ երիտասարդ կատարողների երաժշտական հեղինակավոր մրցույթում ներկայացնելու Հայաստանը: Իսկ որոշումը կայացրեց պրոֆեսիոնալ ժյուրին` ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Գայանե Հովհաննիսյանի նախագահությամբ: Ժյուրիի կազմում էին նաեւ «Սլավյանկսի բազար» ամենամյա մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար, Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանը, նույն քոլեջի երաժշտական գծով փոխտնօրեն Տիգրան Կարապետյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Մհեր Մեսրոպյանը եւ երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը:

«ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՇԱՏ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՄ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ»

Այսպիսով` «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, երգչուհի ՍՅՈՒԶԱՆՆԱ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ, ում թեկնածությունը մրցույթի հայաստանյան կազմկոմիտեն միաձայն առաջադրեց` առանց նախընտրական փուլի: Իսկ թե ինչ սպասել գլխավոր մրցույթի ժամանակ Սյուզաննա Մելքոնյանից, «Իրավունքը» պարզեց նրա հետ զրույցում:

— Դուք 2021 թվականին հաղթել եք ռուսական հեղինակավոր «Ну-ка все вместе» շոուում: Իսկ 2022-ին` Ղազախստանում անցկացված «Almatym Juregimde» երգի մրցույթում արժանացել եք 1-ին մրցանակի: Ինչպե՞ս եք տրամադրված այս անգամ: 

— Անկեղծ ասած, հաշվի առնելով իմ մրցութային կենսափորձը` հերթական անգամ շատ մարտական եմ տրամադրված: Որքան էլ միշտ տարբեր մրցութային ձեւաչափեր են լինում, տարբեր հարթակներ, բայց այդ ամենն ընդհանրություններ էլ ունի, չէ՞ որ պահանջը նույնն է` լավ վոկալային տվյալներ, պատրաստակամություն, ճիշտ ընտրված երգեր: Ամեն դեպքում, չմոռանանք նաեւ, որ սա մրցույթ է, եւ ամենակարեւորը նման հարթակում պետք է հաշվի առնել այն փաստը, որ դու միայն քեզ չես ներկայացնում, այլ` մի ամբողջ հանրապետություն: Այնպես որ, միանշանակ հույզերը մեկտեղվումն են ուրախության ու երջանկության հետ, որ արժանացել եմ նման վստահության` որոշակի աշխատանքի արդյունքում: Չէ՞ որ հենց ինձ են վստահել մի մեծ միջազգային բեմ, որը կոչվում է «Սլավյանսկի բազար»:

— Հաշվի առնելով, որ սովոր եք միջազգային բեմերին` նման մրցույթների ժամանակ այլեւս անհանգստություն, լարվածություն ունենո՞ւմ եք:

— Տպավորություն է, կամ թվում է՝  էկրանից այն կողմ, որ այս մարդը անընդհատ եւ անընդմեջ նման հարթակում է եւ ավելի քան կոփված պետք է լինի, ինչ-որ տեղ դա կա, բայց դրան զուհահեռ կա նաեւ հետեւյալը, որ յուրաքանչյուր բեմ նոր դպրոց է, նոր ֆորմատ է, նոր միջավայր եւ նոր ասելիք է, հետեւաբար  այս նոր ամեն ինչով, իհարկե, իր հետ բերում է նոր հույզեր, որովհետեւ ամեն անգամ միշտ շեշտում եմ, որ կապ չունի 18-րդ  մրցույթը կլինի, թե 108-րդ, բայց երբ հայտարարվում է քո անունը, եւ դու գիտակցում ես բանականորեն, որ սա միջազգային բեմ է եւ քո երկիրն ես ներկայացնում, այդ վայրկյանները այնպիսի պատասխանատվությամբ են քեզ լցնում, որ անկախ քեզնից հուզվում ես, եւ տպավորություն է , որ սա առաջին անգամ է:

«ՃԻՇՏ ԸՆՏՐՎԱԾ ԵՐԳԸ ՆՄԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԵՍՆ Է»

— Կա՞ արդեն որոշում, թե ի՞նչ երգերով եք ներկայանալու «Սլավյանսկի Բազար 2023»  երիտասարդ կատարողների երաժշտական մրցույթում:

Ծանոթ լինելով մրցույթի ձեւաչափին` իհարկե, նախապատրաստական աշխատանքներն ընթանում են: Միշտ ասում եմ՝ ճիշտ ընտրված երգը նման հարթակներում հաղթանակի կեսն է: Որոշակի երգեր կան, որոնք քննարկում ենք, բայց հասկանալի պատճառներով հիմա չեմ հանրայնացնի: Հուսով եմ` կկատարենք ճիշտ ընտրություն:

— Այս անգա՞մ էլ եք հաղթանակով վերադառնալու…

— Ես, երեւի թե, չունեմ այլ տարբերակ, որովհետեւ մի տեսակ այդպես սովորել է հանդիսատեսը եւ հենց այդ վստահությամբ է ամեն անգամ հետեւում իմ մասնակցությամբ մրցույթներին: Այս առումով, իհարկե, շատ-շատ եմ ուզում կրկին հաղթանակով վերադառնալ, բայց եկեք չմոռանանք, որ մրցույթը մնում է մրցույթ: Ամենավերջին պահին, Աստված մի արասցե, կարող են լինել շատ փոքրիկ նրբություններ: Ամեն դեպքում, ունենալով փորձ, հասկանում եմ, որ այս փուլում պետք է մտածեմ միայն լավ երգեր ընտրելու եւ ճիշտ պատրաստվելու մասին, որպեսզի մաքսիմալ իմ դրական էներգիան տարածեմ այնտեղ: Նշածս կետերն ինձ միշտ օգնել են, որպեսզի հաղթեմ այդպիսի հարթակներում:

— Ըստ Ձեզ, մրցութային փորձը կօգնի՞ հաղթանակին` հաշվի առնելով, որ տեղի թե՛ հանդիսատեսը, թե՛ ժյուրին Ձեր էներգետիկային արդեն իսկ ծանոթ են:

— Կարծում եմ՝ ինչ-որ տեղ` այո, որովհետեւ կա մի վիճակ, որ երբ տեղի է ունենում  վոկալիստ-հանդիսատես կապը, ոչինչ այդ ամենին չի կարող խանգարել: Պարզապես, պետք է կարողանաս երգը քո միջով անցկացնել: Երբ քո միջով անցկացնում ես, չես կարող չհամոզել մարդկանց, որպեսզի իրենցից յուրաքանչյուրն իրեն տեսնի դրա մեջ: Համենայնդեպս, իմ փորձը մաքսիմալ եմ օգտագործելու, որպեսզի հերթական անգամ Հայաստանը պատվով ներկայանա:

«ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵՄ, ՈՐ ԲՈԼՈՐԻ ՀՈՒՅՍԵՐՆ ԱՐԴԱՐԱՑՆԵՄ»

«Սլավյանսկի բազար»-ում՝ 8-14 տարեկան տարիքային խմբում երկու տասնյակի հասնող նախնական հայտերից ժյուրին ընտրել էր 6 մասնակցի, որոնք նախընտրական փուլի ընթացքում հանդես եկան երկու կատարումով: Իսկ ժյուրին, հաշվի առնելով ունեցած տվյալները, հեղինակավոր մրցույթի պահանջներին ու կանոններին համապատասխան ընտրեց հայաստանյան այս տարվա պատվիրակին` Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցի աշակերտուհի, 10-ամյա ԱՆԱՀԻՏ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ: Նա հանդես եկավ նախ՝ Առնո Բաբաջանյանի «Իմ Երեւան», ապա՝ Բրունո Մարսի երգացանկից՝ «Versache on the floor» կատարումներով: Ընտրությունից հետո` «Իրավունքը» զրուցել է նրա հետ:

— Անահիտ, ի՞նչ զգացողություններ ունեք` հաղթահարելով մրցույթի նախընտրական փուլը եւ արդեն իսկ առաջին հաղթանակն ունենալով:

— Շատ ուրախ եմ, բայց նաեւ մեծ պատասխանատվություն կա ինձ վրա: Պետք է աշխատեմ, որ բոլորի հույսերն արդարացնեմ, եւ Հայաստանը հաղթի «Սլավյանսկի բազար» մանկական կատարողների երաժշտական հեղինակավոր մրցույթում:

— Որքանո՞վ էր սպասելի, որ հենց Ձեզ կընտրի ժյուրին` որպես «Սլավյանսկի բազար»-ում Հայաստանի ներկայացուցիչ:

— Ճիշտն ասած, լարված էի, սպասումը մեծ էր, բայց նաեւ վստահ էի իմ ուժերի վրա, որ պետք է հաղթեմ: Սա իմ առաջին մրցույթն էր երաժշտական ոլորտում, բայց ուրիշ մրցույթների էլ տարբեր բնագավառներում մասնակցել եմ:

Իսկ ովքե՞ր են եղել Ձեր ուսուցիչները երաժշտական ոլորտում:

— Ունեցել եմ երկու ուսուցչուհի` երբ շատ փոքր էի` Սոսե Հմայակովնան է ինձ դասավանդել, իսկ հիմա` Լիլիթ Ալբերտովնան:

— Ի՞նչ սպասումներ ունեք գլխավոր մրցույթից, վախեր կա՞ն…

— Քիչ են վախերը, քանի որ նախընտրական փուլում հաղթեցի, սպասումներս մեկն են` հաղթել նաեւ գլխավոր մրցույթում:

«ԸՆՏՐՎԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԵՎ ՈՒՐԱԽ ԿԼԻՆԻ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ»

«Սլավյանկսի բազար» ամենամյա մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆ ասաց, որ տարիներ շարունակ մանկական կատարողների շատ մեծ հայտերի քանակ են ունեցել:

— Երեխաներն անցնել-չանցնելու պատճառով սթրես էին տանում: Դրա համար այս տարի բեմում մրցեցին սահմանափակ թվով երեխաներ, որոնց տվյալներն իրատեսական ենք համարել, որպեսզի հեռու պահենք նրանց սթրեսային իրավիճակներից: Ինչ վերաբերում է երիտասարդ կատարողի ընտրությանը, հայաստանյան կազմկոմիտեն երկարատեւ քննարկումներից հետո` եկավ այն եզրակացության, որ այս տարի Հայաստանը ներկայացնող պատվիրակին պետք է ընտրենք առանց մրցույթի: Ինչ խոսք, թեկնածուները մի քանիսն էին, սակայն մեր բոլորի ընտրությունը կանգ առավ Սյուզաննա Մելքոնյանի անվան վրա՝ հաշվի առնելով նրա ունեցած տվյալներն ու երգարվեստում նրա կերտած կարիերան: Հույս ունեմ, որ ժյուրիի կողմից այս տարվա ընտրված մասնակիցների համար նաեւ ուրախ կլինի հայ հասարակությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



«Ատամի աճեցման դեղամիջոցը» մտնում է փորձարկումների փուլԱրեգակի վրա տեղի են ունեցել հինգ հզոր բռնկումՎրաստանում արեւմտյան հերթական հեղաշրջումը կարծես թե չի ստացվում (Տեսանյութ)Ֆրանսիացի կողոպտիչները հարձակվել են թանկարժեք քարերի մեծ բեռ տեղափոխող ավտոշարասյան վրա (Տեսանյութ, Ֆոտո)Ամերիկյան հերթական Abrams-ի եւ Bradley-ի ոչնչացման կադրերը (Տեսանյութ)Լեհաստանում տագնապի ահազանգ են հնչեցրել Ռուսաստանի զգուշացման պատճառովՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համարՄոսկվայի Սուրբ լճի մոտ պանթուրքիստական մինի պետությում է կառուցվում. Օլեգ ՑարևՊԱՏԻՎ և ՀԱՅՐԵՆԻՔ. Բագրատ Սրբազանի պայքարըԻ՞նչ ունեք իմ դեմ. Լեո Նիկոլյանն արդեն 14 օր է «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ է«Իրավունք»-ի լրագրողն արժանացել է պատվոգրի՝ «Արմմոնո»-յի կողմիցՈ՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքումՂազախստանը հայ-ադրբեջանական բանակցություններում ներկայանում է որպես չեզոք կողմ, բայց դա այդպես չէ. ԻգիթյանԻնչու տեղի չունեցավ կոմունիստերի մայիսմեկյան երթըՉարիքը Երեւանում է նստած. Սամվել ՆիկոյանԱմոթ բոլոր այն հայ տղամարդկանց ովքեր այսօր հոգևորականի կողքին չեն. ՇՊՌՈՏԻրանում ձկների անձրև է տեղացել (Տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպեց իր շանը՝ Արքային (տեսանյութ)Դոնբասում ոչնչացված ՆԱՏՕ-ական զրահատեխնիկայի ցուցադրությունը հսկայական հետաքրքրություն է առաջ բերել (Ֆոտոշարք)ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբՌԴ-ն «ռոզիսկ» է հայտարարել Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին կլինենք Երևանում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել«ՀԱՃԱԽԵՑԻ ՍԱՄԲՈՅԻ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՅՐՍ ԽՍՀՄ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ Է ԵՂԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերություններըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան ԳեղամյանՍտեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունիՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելումՌուսական հրետանին ծածկել է Արխանգելսկից փախչող ուկրաինական ուժերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆԵթե այդքան շատ եք ուզում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, դրե՛ք մանդատները. Բաբկեն ՀարությունյանԱդրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան ՀայաստանըԻշխանությունը հասարակությանը դեպրեսիվ միջոցներով փորձում է լռեցնել. Արա ՊողոսյանԿրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովՀնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ. մայիսի 4-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիերՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգըՎրաստանի նախագահը վետո է դրել «օֆշորների մասին» օրենքի վրա«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Օրվա խորհուրդ. մայիսի 4Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода