Iravunk.com | Մինուճար երեխայիս տվել եմ, մինուճար երկիրս չեմ կարող տալ, ուրիշը չունեմ. Նաիրա Մելիքյան
Ռուսաստանը խոշոր հարձակման է նախապատրաստում մայիսի վերջին կամ հունիսին. Financial Times Մեր հերոսական ժողովրդին անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին «Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավորը մեջբերեց Փաշինյանի խոսքերը.Aysor.am Այսօր հակառակորդը ադրբեջանական Մազամ (Məzəm) գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ) ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումը Հրատապ. հավաքվում ենք Կառավարության շենքի մոտ` աջակցելու կիրանցիներին. «Կամք» Նիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan Times «Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է». Աննա Մանուչարյանի ֆոտոշարքը

Մինուճար երեխայիս տվել եմ, մինուճար երկիրս չեմ կարող տալ, ուրիշը չունեմ. Նաիրա Մելիքյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Հայկ Մելիքյանի մայրիկի` ՆԱԻՐԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:

— Դուք հայտարարությամբ եք հանդես եկել, որ ապրիլի 4-ին` ժամը 16:00-ին, սպասում եք բոլորին Ազգային ժողովի դարպասների մոտ: Ի՞նչ է սպասվում, եւ Դուք ի՞նչ եք ակնկալում:

— Նախապատմությունն այն է, որ մեկ ամիս առաջ «Միասին» շարժման մասնակիցներով բանաձեւ ենք ներկայացրել Ազգային ժողով` Արցախի անկախության ճանաչման հարցով: Այս հարցն այսօր ավելի քան առաջնահերթ է: Առաջ Արցախի ինքնորոշման հարցը շատ առաջ չէր մղվում, որովհետեւ կար բանակցային գործընթաց: Այդ ժամանակ ասում էին, որ այն կարող է վնասել բանակցային գործընթացին: Իսկ այսօր բանակցային գործընթաց չկա, կա խայտառակ իրավիճակ: Այս բանաձեւը կարող է դառնալ նախ զսպման միջոց, եւ վերջին հաշվով` ամբողջ աշխարհը հարց է տալիս` եթե դուք ինքներդ չեք ճանաչել Արցախի անկախությունը, ապա մեզնից ինչո՞ւ եք պահանջում: Զարմանալի չէ, որ ԱԺ իշխող խմբակցության կողմից այդպես էլ որեւէ արձագանք չեղավ այս բանաձեւին, ինչը սպասում էինք: Հետեւապես, որոշեցինք, որ անենք բողոքի ակցիա` նախ Արցախի անկախության ճանաչման եւ երկրորդ` այս իշխանություններին անվստահություն հայտնելու համար: Ըստ էության, սա մեկնարկն է, եւ պետք է պայքարենք այնքան, ինչքան պետք լինի, որպեսզի վերջապես մեր երկիրն ազատագրենք այս խունտայից: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ բռնակալներին հեռացնելու միակ ճանապարհը բողոքի ակցիաներն են, հանրային, ժողովրդական ընդվզումն է, այլընտրանք, ցավոք, չկա: Հիմա այդ հույսով դուրս ենք գալիս փողոց:

— Մի՞թե կարծում եք, որ բողոքի ակցիաներով հնարավոր է լինելու այս իշխանությանը համոզել, որ Արցախը ճանաչեն անկախ, երբ իրենց օրակարգում նման հարց չկա:

— Իհարկե` ոչ: Նրանք չեն գնա այդ քայլին, բայց մենք էլ չենք կարող անգործ նստել եւ սպասել, թե սրանք ինչպես են մաս առ մաս հանձնում մեր երկիրն ու իրականացնում իրենց ծրագիրը: Շատերն ասում են` անիմաստ է, մեկ է, ոչինչի չեք հասնելու, բայց ես դա չեմ ընդունում: Իմ կյանքի փորձով գիտեմ, որ չկա այնպիսի բան, որ դու իսկապես ուզես, հետեւողականորեն դրա համար պայքարես եւ դրան չհասնես: Ես տեսնում եմ այն կորիզը, ովքեր պատրաստ են ամեն օր կանգնել եւ լինել փողոցում` մինչեւ համազգային ընդվզումը կկայանա: Այդ ժամանակ սրանց այլեւս իշխանության մնալու շանս չի մնա:

— Միամտություն կլինի կարծել, թե մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները հնարավոր կլինի լուծել` միայն օրվա իշխանությանը հեռացնելով: Ո՞րն է Ձեր տեսլականը` աշխարհաքաղաքական խիստ բեւեռացված այս շրջանում:

— Կոմպլիմենտար քաղաքականությունն ապացուցեց, որ սիրախաղ բոլորի հետ չի լինում: Հստակ կողմնորոշում պետք է ունենալ, պետք է իմանալ` ով է քո բարեկամը, ով` թշանմին, հատկապես այսօր: Այո՛, հրաշք տեղի չի ունենալու, միակ հրաշքը, որ կարող է տեղի ունենալ այն է, որ մենք գոնե այլեւս կանգնեցնենք այս հրեշավոր մեքենայի ընթացքը, գոնե ինչ-որ մի կետում մեր գահավիժումը կանգ առնի: Շատ արագ եթե մոբիլիզացնենք բոլոր արհեստավարժ, նվիրյալ մարդկանց ուժերը, ապա բանակցությունների շնորհիվ, դիվանագիտական խողովակներով, բանակը կարգի բերելով` կարելի է շատ բան անել: Մենք եղել ենք այս իրավիճակում, 90-ականներին նույնն էր, շատերն ասում են` իրավիճակն այսօր այլ է, սրանք հիբրիդային պատերազմներ են, հասարակ զենքով չես կարող կռվել: Այո, որոշակի տարբերություն կա, բայց իրական հաղթանակը գրանցվում է տեղում` գետնի վրա: Մինչեւ գետնի վրա չբերես մարդկանց, չիջեցնես, չես կարող տարածք ազատագրել: Ես չեմ թողնելու, որ թուրքը գա իմ տան մեջ ապրի, մինչեւ վերջ պայքար կտամ դրա համար, թեկուզ մեռնելու հաշվին: Նույնը վստահ եմ` անելու են շատուշատ մարդիկ: Ով էլ չի անի, մեկ է, անիմաստ մորթվելու է:

— Այսօր ոչ պակաս պառակտված է նաեւ ընդդիմությունը: Լիահո՞ւյս եք, որ հնարավոր կլինի մեկտեղել պայքարն ու արդյունքի հասնել:

Ես, այնուամենայնիվ, հավատում եմ մեր վերջին խելքին: Այն փորձված է դարեդար: Այո, ցավոք, մենք զարթնում ենք ամենաօրհասական պահի վերջին վայրկյանին, բայց եթե զարթնում ենք, ունենում ենք Սարդարապատ: Պետք չէ հուսահատվել եւ ասել, որ այն ժամանակ ունեինք Գարեգին Նժդեհ, իսկ հիմա` չունենք: Կլինեն, կունենանք, ազգը, տիեզերքը այդ պահին կծնի, լինելու է: Եթե ես դրան չհավատամ, ուղղակի, մեկ օր անգամ չեմ ապրի: Այս հողում իմ երեխայի արյունն էլ կա, իմ երեխան զոհվել է հանուն այս երկրի: Մինուճար երեխայիս տվել եմ, իմ մինուճար երկիրը չեմ կարող տալ, ուրիշը չունեմ… Երկիրս էլ է մինուճար, էլի իմ երեխան է… Սա թող չընկալվի որպես պաթոս, այդպես եմ զգում ու վստահ եմ, որ շատուշատ մարդիկ են այդպես զգում: Շատուշատ մարդիկ հասկացել են այս հրեշների ծրագիրը, ուստի կարծում եմ` գարնան գալով նաեւ մարդիկանց արյունը կշարժվի: Չնայած այն սարսափելի հարվածներին, որոնք ամեն օր իջեցնում են մեր գլխին, մենք կզարթնենք, եւ ամեն ինչ լավ կլինի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Ռուսաստանը խոշոր հարձակման է նախապատրաստում մայիսի վերջին կամ հունիսին. Financial TimesՄեր հերոսական ժողովրդին անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին Հրայր Կամենդատյանն առաջարկում է գնալ տեղական հանրաքվեի Անելու եմ ամեն ինչ` Հայաստանի հավաքական վերադառնալու համար. Բայրամյան«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավորը մեջբերեց Փաշինյանի խոսքերը.Aysor.amԱյսօր հակառակորդը ադրբեջանական Մազամ (Məzəm) գյուղի կողմից մուտք է գործել Ներքին ՈսկեպարՀանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub«Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումըՀրատապ. հավաքվում ենք Կառավարության շենքի մոտ` աջակցելու կիրանցիներին. «Կամք»Նիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan Times«Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է». Աննա Մանուչարյանի ֆոտոշարքըՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի ՀայաստանՄիրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆԺերար Դեպարդյեն ձերբակալվել էԱյսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուրԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետՆշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ)Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը ԳերմանիայումՓաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՀայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս ԳրիգորյանԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода