Iravunk.com | Հիմա ի՞նչ՝ բաժակի տեռորիստ եմ. երգչին փորձել են պահել հոգեբուժարանում
Բեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ) Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացել Եթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-Վանյան ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ «Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆ Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում «ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա Զոհրաբյան Մինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրում

Հիմա ի՞նչ՝ բաժակի տեռորիստ եմ. երգչին փորձել են պահել հոգեբուժարանում

Մշակութային

«Ուրիշի հոգին» հեռուստասերիալից հայտնի դերասան, երգիչ ՆԱՐԵԿ ՄԱԿԱՐՅԱՆԸ երկարատեւ լռությունից հետո՝ մեկ տարի առաջ բարձրաձայնեց, որ լուրջ խնդիրներ ունի եւ օգնության կարիք, բայց, կարծես թե, օրվա լրահոսի հետ մոռացվեց նաեւ այս մասին: Հիշեցնենք, որ նա Առնո Բաբաջանյանի անվան երգի միջազգային մրցույթում առաջին մրցանակին է արժանացել, «Դելֆիան» երգի միջազգային մրցույթից արծաթե մեդալով է վերադարձել, ինչպես նաեւ «Կարոտ» միջազգային փառատոնին եւ «Սլավյանսկի բազար» երգի միջազգային մրցույթում արժանացել է հատուկ մրցանակների, իսկ «Հայաստանի ձայնը» երաժշտական հեռուստանախագծում զբաղեցրել է 2-րդ տեղը: Սակայն, նրա կյանքը գլխիվայր շուռ է եկել: «Իրավունքին» հայտնի դարձավ, որ ընդամենը մեկուկես ամիս առաջ փորձել են Նարեկ Մակարյանին հոգեբուժարան տեղափոխել:

ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԳՉԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆ Է ՏԱՐԵԼ

Պարզվում է՝ ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության տնօրեն ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ դեռեւս հունվարի 9-ին դիմում է ներկայացրել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Նարեկ Մակարյանին հոգեբուժական կազմակերպությունում ոչ հոժարակամ բուժման նպատակով հոսպիտալացման ենթարկելու պահանջով: Ըստ Սերգեյ Խաչատրյանի ներկայացված դիմումի, 2023թ. հունվարի 4-ին, ժամը՝ 21:40-ին, շտապօգնության աշխատակիցների ուղեկցությամբ եւ ոստիկանության Երեւան քաղաքի Արաբկիրի բաժնի գրությամբ՝ նախնական «Սուր աֆեկտիվ համախտանիշ» ախտորոշմամբ, «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերություն է ընդունվել Նարեկ Մակարյանը: Հոգեբուժական կազմակերպությունում հոսպիտալացվելուց հետո՝ հիվանդը չի համաձայնվել բուժում ստանալ, իրազեկվել է իր իրավունքների, գտնվելու եւ բուժման նպատակին, ինչից հետո հիվանդը կրկին հրաժարվել է միջամտությունից:

«ՄԱՅՐՍ ՀԱՎԱՏԱՑՅԱԼ Է, ՀԵՌԱԽՈՍԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ»

Հունվարի 5-ին «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի կողմից ստեղծվել է հոգեբուժական հաձնաժողով, որի եզրակացության համաձայն, Նարեկ Մակարյանը նախքան հոսպիտալիզացիան՝ կոտրել է տան իրերը, տատիկը ահազանգել է ոստիկանության բաժին, վերջիններս էլ՝ շտապօգնություն: Գնահատելով քաղաքացու տվյալ պահի հոգեկան վիճակը, ինչպես նաեւ ունենալով տեղեկություններ, որ վերջինս նախկինում եւս ստացել է բուժում հոգեբուժական կլինիկայում, քաղաքացուն տեղափոխել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության ստացիոնար բուժման: Հայտնի է դարձել, որ երգիչը ընտանիքի միակ երեխան է: Պարբերաբար գործածել է հաշիշ, ինչը չի հերքում: Մեկ ամիս բուժվել է ԱՄՆ-ում: Կլինիկա ընդունվելուց առաջ տանը ցուցաբերել է ագրեսիվ վարքագիծ, կոտրել տան իրերը, ինչի հետեւանքով ոստիկանության գրությամբ եւ շտապօգնությամբ տեղափոխվել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերություն ստացիոնար բուժման: Հիվանդանոց ընդունվելիս հրաժարվել է բոլոր տեսակի չափումներից: Արտաքին տեսքը անխնամ է եղել, թափթփված: Գիտակցությունը պարզ է: Հաղորդակցվում է մատչելի: Հարցերին տալիս է, ըստ էության, հակիրճ, հաճախ իմիջայլոց, խուսափողական պատասխաններ: Փորձում է իրեն ներկայացնել դրական կողմերով՝ հիմնականում թաքցնելով իրական ապրումները: Ասելով, որ «բուժվել է ԱՄՆ-ում, Զիպրեքսա ստացել է միայն ստացիոնար բուժման ժամանակ», հավելում է, որ «դա շատ վաղուց է եղել, մոտ 5 տարի առաջ»: Մոր հեռախոսահամարը  չի տրամադրում՝ նշելով՝ «նա հավատացյալ է, հեռախոսին չի հավատում»: Իրեն դուր չեկած հարցերի ժամանակ շեղվում է հարցադրման թեմայից: Զրույցի ընթացքում բժշկին դիմելով՝ տալիս է 2-3 անուն, ասելով՝ «Ես իրեն գիտեմ, երեկ իմ հեռախոսն եմ տվել»: Հետո տալով մեկ այլ անուն, ասում է՝ «Ինքը մեր կոնսերվատորիա շատ էր գալիս, իմ համերգներին կանչել եմ», ապա ասում է մեկ այլ բան: Հերքում է ՀՀ-ում այլ հոգեբուժական կլինիկաներում բուժում ստանալու հանգամանքը, սակայն հեռախոսազանգով Ավան ՀԱԿ-ի բաժնի վարիչից տեղեկացել են, որ այնտեղ մի քանի օր ստացիոնար բուժում ստանալուց հետո՝ մայրը տեղափոխել է «ՊԱՎԼ ՄԵԴ»: Տանը ցուցաբերած արարքի վերաբերյալ նշել է՝ «Դե, պատահական բաժակը ձեռքս էր, պատահական ձեռքիցս թռավ ու ապակին կոտրեց, հիմա ի՞նչ, բաժակի տեռորիստ եմ»: Տրամադրության ֆոնը անհիմն բարձր է, բայց փոփոխական: Դեմքը միապաղաղ, հիպոմիմիկ: Քննադատությունն անբավարար է: Հաշվի առնելով, որ հիվանդը ագրեսիվ վարքագիծ է ցուցաբերում, գտնվելով հիվանդագին ապրումների ազդեցության տակ եւ ներկա հոգեվիճակով սոցիալական վտանգ է ներկայացնում իր եւ շրջապատի համար, ինչպես նաեւ չբուժելը կարող է հանգեցնել հոգեկան վիճակի էլ ավելի վաթարացմանը, հանձնաժողովը եզրակացրել է, որ Նարեկ Մակարյանը կարիք ունի հիվանդանոցային պայմաններում ոչ հոժարակամ հոսպիտալացման եւ բուժման:

ԻՆՉ ՑՈՒՑՄՈՒՆՔ է ՏՎԵԼ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԲԺԻՇԿԸ

Դատական նիստում «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության 2-րդ բաժանմունքի բժիշկ ԼՈՒՍԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ պնդել է դիմումով ներկայացված պահանջը եւ հայտնել, որ Նարեկ Մակարյանը հիվանդանոցում իրեն նորմալ է դրսեւորել, կարգ ու կանոն չի խախտել՝ վստահ լինելով, որ դատարանը իրեն պետք է ազատի: Սակայն Նարեկ Մակարյանը չի հետեւում հիգիենային, չի ցանկացել բուժում ստանալ եւ որեւէ դեղորայք չի ընդունել: Հրաժարվել է, որ իր շահերը որեւէ անձ պաշտպանի, այդ թվում նաեւ իր մայրը՝ պատճառաբանելով, որի ինքը չափահաս է եւ կարող է ինքնուրույն իրականացնել իր շահերի պաշտպանությունը: Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի ներկայացուցիչ ՄԱՐԻՆԵ ԳՈՐԳԻՆՅԱՆՆ էլ դատական նիստում հայտնել է, որ չի առարկում, որպեսզի Նարեկ Մակարյանը բուժում ստանա:

ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ Է, ԲԱՅՑ ԳԵՆԵՏԻԿ ԹԵՍՏՈՎ՝ ՉԻՆԱՑԻ Է

Ոչ հոժարակամ բուժման նպատակով հոսպիտալացման ենթարկվող ՆԱՐԵԿ ՄԱԿԱՐՅԱՆՆ առարկել է դիմումով ներկայացված պահանջի դեմ՝ պատճառաբանելով, որ ինքը առողջ է, ունի ֆիզիկական վնասվածքներ, բայց հոգեբանական վիճակը առողջ է:

Հայտարարել է, որ ինքը երգիչ է: ՀՀ քաղաքացի է, բայց գենետիկ թեստով ազգությամբ չինացի է: ԱՄՆ-ում բնակվելու ժամանակ ստացել է Զիպրեքսա՝ հոգեկան վիճակը կայունացնելու համար: Նախկինում եղել է Ավանի հոգեբուժարանում: Իրեն հիվանդանոց են բերել ոստիկանության աշխատակիցները՝ իր տատիկի դիմումի հիման վրա: Որեւէ խնդիր չի եղել, պարզապես ձեռքի բաժակն է ձեռքից ընկել եւ ապակին ջարդվել, իսկ քանի որ տատիկի ճնշումը բարձր է եղել, վախեցած դիմել է ոստիկաններին: Տատիկը հաճախակի է իրենից վախենում, ինչը ինքը վերագրում է վերջինիս բարձր ճնշման հետ: Նարեկ Մակարյանը բնակվում է մոր եւ տատիկի հետ: Մոր հետ հարաբերությունները լավ են:

ԴԱՏԱՐԱՆԸ ՎՃՌԵԼ Է ԵՐԳՉԻՆ ԱՆՀԱՊԱՂ ԴՈՒՐՍ ԳՐԵԼ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆԻՑ

Դատարանը` նախագահությամբ Մ. Հովակիմյանի, հունվարի 23-ին՝ համադրելով գործի փաստերը, նկատի ունենալով, որ ոչ հոժարակամ բուժման նպատակով հոսպիտալացման ենթարկված անձ Նարեկ Մակարյանը դատական նիստում բոլոր հարցերին տվել է հստակ եւ դատողական պատասխաններ, գտել է, որ բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 266-269-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը Նարեկ Մակարյանին հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման ենթարկելու համար, հետեւաբար «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության կողմից ներկայացված դիմումը ենթակա է մերժման: Վճիռը հիմք է հանդիսանում՝ Նարեկ Մակարյանին «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից» անհապաղ դուրս գրելու համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Բեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ)Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացելԵթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-ՎանյանԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՁՆԵՑ ՈՒ ԸՆԴՈՒՆՎԵՑ, ՑԱՎՈՔ ՉՀԱՍՑՐԵՑ ՎԱՅԵԼԵԼ ՈՒՍԱՆՈՂ ԼԻՆԵԼՈՒ ԲԵՐԿՐԱՆՔԸ». ՄԻՍԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա ԶոհրաբյանՄինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրումՀայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԿեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարությանՍիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ ԲալոբանԹուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԹուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասինMI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և ՍլավյանսկըՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինՈստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել ԿիրանցՕրվա խորհուրդ. Մայիսի 3Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական էԳտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունըԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՀերոսների համար չի կարելի ողբալ, հերոսներին պետք է փառաբանել․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻնձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ ԶաքարյանըՈւկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո)Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»«Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». WeltՌուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը ՈւրոժայնոյեումԱրտերկիր փախած ռուսները վերադառնում են. Bloomberg.Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքոԼուկաս Սելարայանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)Սպերցյանն ու Տիկնիզյանը` ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողինՀրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԱմոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունըԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода