Հաճելի լուր՝ մշակութային էլիտայի համար
ՄշակութայինԲարձր արվեստի, հեղինակային երաժշտական կատարումների եւ ռուսական ժամանակակից պոեզիայի, ասմունքի հազվագյուտ զուգակցում, որին մասնակցելու, սիրելի կնոջը, մայրերին եւ քույրերին աննախադեպ անակնկալ անելու հնարավորությունը կունենաք մարտի 9-ին, ժամը՝ 19.00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում:
«Նվեր` սիրելի կնոջը» երաժշտական պոետիկ մոնոներկայացումը յուրահատուկ է եւ քիչ հանդիպող: Ռուսական պոեզիայի անզուգական վարպետ, «Ստեղծելով աշխարհը» համառուսաստանյան արվեստի 1-ին մրցանակի դափնեկիր, հեռուստահաղորդավար, պրոդյուսեր եւ ռեժիսոր Վլադիմիր Գլազունովը հանդես կգա ժամանակակից ռուսական պոեզիայի ընթերցմամբ:
Պոեզիան կուղեկցվի Սերգեյ Սիրոտինի (Կիպրոս) հեղինակային երաժշտությամբ՝ գրված հատուկ այս նախագծի համար: Նա կոմպոզիտոր է, ով հայտնի է որպես Golden Light Orchestra նախագծի հեղինակ։ Գրել է ավելի քան երկու հարյուր ստեղծագործություն:
Այս տաղանդավոր դուետ 2019 թ-ից մինչ այժմ թողարկվել է մի քանի աուդիոգիրք: Ելույթ են ունեցել ՌԴ 10 քաղաքներում, հյուրախաղերով հանդես եկել Ղազախստանում եւ Ղրղզստանում։ Հայտնի չէ, հայ հանդիսատեսը արդյո՞ք երկրորդ անգամ առիթ կունենա ներկա գտնվելու նման յուրահատուկ, էլիտար պրոեկտին...