Չեմ ուզում համեմատել Մխիթարյանին և Սպերցյանին, բայց... Մինասյան
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հավանական տեղափոխությունը հոլանդական «ՊՍՎ Էյնդհովեն».
«Կարծում եմ, որ Սպերցյանն այս պահին պատրաստ է Եվրոպա տեղափոխությանը: Նա 22 տարեկան է, և ճիշտ ժամանակն է տեղափոխվել ավելի ուժեղ առաջնություն: ՊՍՎ-ն լավ տարբերակ է:
Էդուարդը պետք է տեղափոխվի այնպիսի ակումբ, որտեղ կկարողանա խաղային պրակտիկա ստանալ, այլ ոչ թե նստել պահեստայինների նստարանին:
Նիդերլանդների առաջնությունը հարմար է նրանով, որ թոփ-5 լիգաների ուշադրության կենտրոնում է: Հիմա ավելի լավ է Սպերցյանն այնտեղ տեղափոխվի, իսկ հետո ամեն բան կախված է իրենից:
Եթե նայենք Հենրիխ Մխիթարյանի կարիերային, ապա կտեսնենք, որ նա նույնպես քայլ առ քայլ առաջ է շարժվել և տեղափոխվել ավելի ուժեղ ակումբներ:
Չեմ ցանկանում համեմատել Սպերցյանին ու Մխիթարյանին, քանի որ իրավիճակները կարող են տարբեր լինել: Բայց այն, որ Էդուարդը որակյալ ֆուտբոլիստ է՝ հաստատ է: Նա կարող է դառնալ Հայաստանի հավաքականի առաջատարը»,- Վարդան Մինասյանի խոսքը մեջբերում է Metaratings-ը: