«ՔԵԶ ՀԱՄԱՐ ԶԻՆՎՈՐ» նախագծի նախաձեռնությանն արձագանքել են պատկանները
Թեմա«ՔԵԶ ՀԱՄԱՐ ԶԻՆՎՈՐ» նախագծի հեղինակ եւ իրականացնող, 18 տարի չորրորդ իշխանությունում իր ուրույն տեղը զբաղեցնող մեր գործընկեր Գայանե Զարգարյանը, ով նախաձեռնել էր «Քեզ համար Զինվոր» նախագծի ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՃԱԿԱՏ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԸ ԵՒ ԻՐ ՇՈՒՐՋ ՀԱՄԱԽՄԲԵԼ ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԲԱՐՕՐՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍՐՏԱՑԱՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ, ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է.
Սիրելի ընկերներ, «ՔԵԶ ՀԱՄԱՐ ԶԻՆՎՈՐ» նախագծի անդրանիկ հանդիպումից հետո, որը տեղի էր ունեցել ս.թ-ի հունվարի 29-ին, ուզում եմ տեղեկացնել, որ մինչ այս պահը շարունակում ենք ստանալ բազում արձագանքներ՝ ամենատարբեր գերատեսչությունների եւ պատկան կառույցների կողմից :
Այս պահի դրությամբ տեղեկացնում եմ, որ հանդիպում-քննարկում է տեղի ունեցել պաշտպանական գերատեսչության ոլորտի պատասխանատուների հետ՝ հստակեցնելու ձեւաչափը. թե ինչ կերպ, ինչ ֆորմատով, եւ ինչ օրակարգով կարող է այլընտրանքային խումբը՝ իր օգնության ձեռքը մեկնել հայրենիքի պաշտպանության երաշխավորին՝ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ:
Պաշտպանական գերատեսչության պատասխանատուները, խոստացել են առաջիկա մի քանի օրերի ընթացքում հստակ պատասխանել, թե փոխգործակցության ինչպես եզրեր կարող են լինել «Քեզ համար Զինվոր» նախագծի ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ եւ պաշտպանական գերատեսչության հետ:
«Քեզ համար Զինվոր» նախագծի նախաձեռնության խորհդի անդամները, վաղը փետրվարի 4-ին, ժամը 16:00-ին, հանդիպում կունենան (Արշակունյաց պող, 6 շենք) քննարկելու մեր հետագա անելիքներն ու օրակարգը՝ ակախ պատկանների պատասխանից ու որոշումներից: