Ռոնալդուն «Ալ Նասրից» ստանում է աշխատավարձի միայն 10 տոկոսը
Սպորտ
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձի մեծ մասը վճարվում է Սաուդյան Արաբիայի պետբյուջեից, ակումբը ֆուտբոլիստին վճարում է ընդամենը 10 տոկոս։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կազմում է 200 միլիոն եվրո։ Այսպիսով, նա պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։