Մխիթար Աղասյանն արժանացավ պատվոգրի եւ հատուկ շքանշանի
ՏեսանյութերՀամայնքային ռազմամարզական միջոցառումներին ազգանվեր, գաղափարական դրսեւորումներով հանդես գալու համար՝ Չարենցավանի համայնքի ղեկավար ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԻ կողմից պատվոգրի արժացանավ «Հայոց ազգային գվարդիայի» հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ ՄԽԻԹԱՐ ԱՂԱՍՅԱՆԸ:
Պատվոգիրը հանձնեց համայնքի ղեկավարի տեղակալ ՍԵՎԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ՝ Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կայացած լայնամասշտաբ միջոցառումների ժամանակ, որը նվիրված էր Հայոց բանակի կազմավորման 31 ամյակին:
Ի դեպ, Հայոց բանակի կազմավորման 31-ամյակի առթիվ եւս մեկ անակնկալ էր սպասվում Մ. Աղասյանին: «Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար ՇԱՀԵ ԱՃԵՄՅԱՆԸ Մխիթար Աղասյանին արժանացրեց «Խաչակիրների» հատուկ շքանշանի:
Հիշեցնենք, որ մշակութային եւ սպորտային ծրագրով հարուստ միջոցառումը կյանքի էր կոչվել «Հայոց ազգային գվարդիայի», անձամբ Մխիթար Աղասյանի եւ Չարենցավանի համայնքապետարանի հետ համատեղ ջանքերով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ