Iravunk.com | Մտածում եմ՝ տղաներին վերացրել են, որովհետեւ ինչ-որ բան են իմացել. Հայկի ընտանիքը չի հավատում պաշտոնական վարկածին․ News.am
Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Քաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհը Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. Զատուլին Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video) «Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելոռուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ

Մտածում եմ՝ տղաներին վերացրել են, որովհետեւ ինչ-որ բան են իմացել. Հայկի ընտանիքը չի հավատում պաշտոնական վարկածին․ News.am

Հասարակություն

News.am-ը գրում է․ Արդեն 9 օր է՝ Մեծամորի բակերից մեկում լռել է ամենօրյա աղմուկը․ ողբերգական հրդեհի զոհերից մեկի՝ Հայկի հարազատ թաղամասում։

Կիրակոսյանները նախորդ ձմռանն էին Հայկին բանակ ճանապարհել։ Հինգ ամիս Վարդենիսում ծառայելուց հետո նա տեղափոխվել էր Ազատ գյուղ՝ ինժեներական զորքեր։ Սեպտեմբերյան մարտերից հետո Հայկին ավագ սակրավորի պարտականություններ էին տվել։

Ազատ գյուղ տեղափոխվելուց հետո ընտանիքը Հայկին մի քանի անգամ այցելել է, բայց կացարան չեն մտել։ Որդուց տեղեկացել են՝ տղաներն իրենք են իրենց համար կենցաղային նվազագույն պայմանները ստեղծել, սեփական միջոցներով ջրագիծ անցկացրել, հոսանքի բաց լարերը փակել։ Գիտեն նաեւ, որ ծնողներից մեկն էլ տղաներին լվացքի մեքենա էր ուղարկել։

Հայկը մինչեւ ողբերգական դեպքին նախորդող մի քանի օրը ծառայությունից չի բողոքել։ Միայն հոր հետ վերջին զրույցներից մեկում պատմել է, որ ծառայակիցներից երկուսի ու Գոռ անունով դասակի հրամանատարի միջեւ լուրջ միջադեպ է եղել։

«Դեպքից երկու օր առաջ խոսեցինք, ասաց՝ վեճ, խոսակցություն է եղել, դրանից մի չորս օր առաջ ռազմական ոստիկանությունը գնացել էր ստուգման, հեռախոսներ էին գտել զինվորների մոտ, շատ մանրամասն չեմ կարող ասել, իրենց հրամանատարի վրա խոսակցություն էր եկել, հրամանատարն էլ ճշտել էր երեւի՝ ում էր պատկանում այդ ամեն ինչը, խփել էին իրար, ասում էր՝ չէի կողմնորոշվում՝ ինչ անեի, եղած զենքս ձեռքս դրեցի, վազում էի աջ, վազում էի ձախ, բաժանել է։ Ասում է՝ գնացի Գոռին թիկունքի կողմից բռնեցի, քաշելով տարա մի ուրիշ տեղ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Հայկի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը։

Գոռի ազգանունն ու կոչումը Հայկի ընտանիքը չգիտի։ Որդին միայն ասել է՝ դասակի հրամանատար է։ Նրանից Հայկը երբեք չի դժգոհել, ասել է, որ լավ է վերաբերվում իրենց։ Բայց այդ միջադեպից հետո Հայկը հորն ասել է՝ ուզում է տեղափոխվել, այլեւս չի կարողանում ծառայությունը նույն տեղում շարունակել։

«Չես կարող ասել՝ կարող է շատ լավ մարդ լինել, մեկի հետ կոնֆլիկտ ունենալ ու այնքան հիմար լինի, որ այդքան երեխու․․․ չեմ ուզում հավատալ․․․ այդքան երեխու հետ այդպես վարվի երկուսի հետ կոնֆլիկտ ունենալու պատճառով, չգիտեմ․․․Այդ երկու օրն ամեն խոսակցության ժամանակ դա էր շեշտում, ասում էր՝ պապ ջան, այստեղի համը հելել է»,- նշեց Գաբրիել Կիրակոսյանը։

Հայկը երբեւէ չի խոսել կապիտանի մասին, որին մեղսագրվում է 15 զինծառայողի անզգուշությամբ մահվան հասցնելը։ Նրանք անակնկալի են եկել, երբ իմացել են, որ տղաների հետ կացարանում կապիտան է եղել։

«Ես չեմ էլ իմացել, որ այդտեղ իրենց հետ կապիտան կա, ես մտածել եմ, որ Գոռն է, որովհետեւ ասում էր՝ մինչեւ ուշ ժամ մնում է, թողնում-գնում, մենք էլ, որը վերակարգ չի կանգնելու, քնում էր, մյուսներն էլ ժամը դնում-արթնանում, իրար փոխում էինք։ Ես չեմ էլ իմացել, որ իրենց հետ կապիտան է մնում։ Հայկս միշտ Գոռի մասին էր խոսում, ասաց՝ 28 տարեկան տղա է, ես դա եմ հիշում, թե հիմա կոնկրետ ով է՝ չգիտեմ»,- ասաց Գաբրիել Կիրակոսյանը։

Ողբերգության օրը Հայկը վերակարգ պետք է ընդուներ գիշերը ժամը երկուսից չորսի սահմանում։ Նվազագույնը մինչեւ 00։30 արթուն է եղել, հորաքրոջ որդու ու ընկերոջ հետ է հեռախոսով խոսել։ Հայկը սեպտեմբերյան մարտերից հետո շատ զգայուն էր դարձել քնի նկատմամբ, դժվարությամբ էր քնում, ամեն աղմուկից՝ արթնանում, ինչպե՞ս կարող էր չզգալ, որ կրակն իրենց է հասնում, ինչպես կարող էր չարթնանալ գոռգոռոցներից։

Ծնողները որդու մահվան նախնական պաշտոնական վարկածին չեն հավատում, բայց սեփական վերլուծությունների մեջ էլ՝ խճճվում են։ Ինչպե՞ս կարող էր սպան, որին երկու տասնյակ զինվորի կյանք էր վստահվել, չիմանար, որ վառարանի մեջ բեզնին լցնելը հրդեհի կհասցներ։ Ինչո՞ւ է վառարանը վառվել այն ժամանակ, երբ տղաներն արդեն քնած են եղել, եթե քնած են եղել։ Ինչու են տղաներին մահացած գտել՝ մահճակալներին բուշլատներով եւ զինվորական կոշիկներով պառկած, հատկապես որ Հայկը հաճախ է ասել, որ ննջասենյակը փոքր է, շոգ է լինում։ Ինչու է փակ եղել ննջարանի դուռը, ինչպես լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր հրդեհից փրկված զինծառայողներից մեկը։ Ի՞նչպես կարող էր պատահել, որ մարզված 10-ից ավելի տղաներ դուռը չկարողանային կոտրել։ Ո՞ւմ է վազելիս դիպչել հրդեհից վնասվածքներ ստացած զինծառայողը, եթե պաշտոնական տվյալով՝ տղաներից 14–ին մահճակալներին անշնչացած են գտել։

Այս հարցերը միայն ու միայն փակուղի են տանում Հայկի ծնողներին, բայց մեկ բան հստակ դարձնում՝ կատարվածը դիտավորություն է։

«Երեխեքին քնեցրել են կամ թունավորել, երեխեքն արդեն չեն եղել, էդ էլ իրենց հետքերը ծածկելու համար հրդեհը կազմակերպել են։ Այնքան հարցեր եմ տալիս ինքս ինձ, չեմ հասկանում՝ ինչ է կատարվել։ Դա միայն գիտեն անողն ու երեխեքը։ Ես նույնիսկ մտածում եմ, որ երեխեքն ինչ-որ բան են իմացել իրենց գործերին վերաբերող, վախեցել են, որ երեխեքը կարող է ամեն ինչը բացահայտեն ու երեխեքին վերացրել են։ Ես չեմ հավատում ոչ մի վարկածի։ Սպանել են իրենց»,- մեզ հետ զրույցում ասաց Հայկի մայրը՝ Արմինե Աղախանյանը։

Դեպքից մեկ շաբաթ անց Հայկի ընտանիքին Պաշտպանության նախարարության որեւէ պաշտոնյա չի այցելել։



Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելոռուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինըՌուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմըՕչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված էՄակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասինՀամահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա ՀակոբյանՆախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода