Iravunk.com | Զոհվածների ծնողները համախմբվել են «Որդիների Կանչ» ՀԿ֊ի տանիքի տակ
Քաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհը Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. Զատուլին Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video) «Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելոռուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար

Զոհվածների ծնողները համախմբվել են «Որդիների Կանչ» ՀԿ֊ի տանիքի տակ

Հասարակություն

Ուղիղ 22 տարի առաջ այս օրը Հադրութի շրջանի Տող գյուղում ծնվեց Ժորա Սահակյանը, որն իր հայրենի հողում՝ Արցախում, զոհվեց 44-օրյա պատերազմի օրերին: Հերոսի ծննդյան օրը հիշելու եւ նրա ծնողների կողքին լինելու գաղափարը մեկտեղել էր մի շարք զոհվածների հարազատների, ովքեր մասնակիցը դարձան Ժորայի հիշատակին նվիրված՝ հուշ-երեկոյին: Ավարտին Ժորայի հայրը՝ Վահիդ Սահակյանը եւ բախտակից այլ զոհվածների ծնողներ շնորհակալական խոսքեր ասացին կազմակերպիչներին, այդ թվում «Զորակցություն Հայրենյաց Պաշտպանին» ՀԿ հիմնադիր-նախագահ ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ում հետ զրուցել է «Իրավունքը»:

- Հերոսածին ծնողներից շատերը Ձեզ շնորհակալություն էին հայտնում՝ Ժորա Սահակյանի հուշ-երեկոն իրականացնելու համար: Ի՞նչ կասեք այս մասին:

- Եթե անկեղծ, ես մեծ բան չեմ արել՝ պարզապես զոհվածի ծնողներն են շատ երախտապարտ մարդիկ: «Որդիների Կանչ» ՀԿ-ի անդամ ծնողների հետ միասին փորձեցինք գեղեցիկ երեկո կազմակերպել՝ մեր հերոս Ժորա Սահակյանի ծննդյան 22 ամյակին նվիրված: Ես եմ շնորհակալ զոհված տղաների ծնողներին՝ այդքան ուժեղ, այդչափ բարի, պայքարող, կազմակերպված լինելու համար։ Այժմ այս հիվանդացած ու դաժան իրականության մեջ երկու սպեղանի ունեմ՝ մեկը մեր ամուր շրջափակման մեջ գտնվող արցախահայությունն է, մյուսը` մեր զոհված տղերքի ծնողների անկոտրում կամքը։

- Բավական բարդ է այսօր յուրաքանչյուր զոհված զինվորին, ըստ արժանվույն, գնահատել, հիշել, նման միջոցառումներ իրականացնել, որովհետեւ տասը չեն, հարյուրը չեն, հազարավոր են…Այսպիսի միջոցառումները շարունակակա՞ն են լինելու:

- Որքան էլ ցանկանանք ըստ արժանվույն գնահատել, դժվար կարելի լինի, որովհետեւ ո՛չ մի միջոցառում, ո՛չ մի խոսք չի կարող արդարացնել, սփոփել նրանց բացակայությունը... Գործ, վրիժառու սերունդ, վերականգնված ամբողջական Արցախ. ահա այդ երեք գործը, երբ մենք կարողանանք անել` ես բաց ճակատով կասեմ` հերոս տղաներին կարողացանք, ըստ արժանվույն, գնահատել։ Ինչ վերաբերվում է նման միջոցառումներին, իհարկե` սիրով, ես պատրաստակամ եմ ու գտնում եմ, որ մենք պարատավոր ենք հիշել ու հիշեցնել, թե ինչ ոսկյա սերունդ ենք կորցրել` ամեն մեկը մի լեգենդ։ Սա ուղղակի խոսքեր չեն. ես տեսել եմ պատերազմի ընթացքում տղերքից շատերի նամակներն իրենց մայրերին գրված ու վստահեցնում եմ՝ մենք մեր ժամանակների Վազգեններ, Մոնթեներ, Դուշման Վարդաններ ենք կորցրել։ Իրենք պակաս հերոս տղերք չեն, իրենք պակաս կռվողներ չեն եղել... Պարզապես թիկունքում հայի տականքն է իր սեւ գործն արել ու հայ ազգի ընտրանի տղերքին Արցախի հայրենի հողի հետ միասին բարբարոս թշնամուն են դավադրաբար հանձնել։

- Փաստորեն, ստացվեց այնպես, որ Հայոց բանակի կազմավորման տոնին ընդառաջ ոչ թե պետական մակարդակով, այլ Ձեր շնորհիվ զոհվածների ծնողները մեկտեղվեցին մեկ տանիքի ներքո: Իսկ ինչո՞ւ պաշտոնական այրերից որեւէ մեկը հերոսածին հայրերի ու մայրերի կողքին չէ այս օրերին:

- Զոհվածի ծնողներն իրականում ինքնակազմակերպվել ու համախմբվել են «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպության տանիքի տակ, իսկ ինձ պատիվ են արել եւ ի սրտե ընդունել՝ որպես իրենց բարեկամ, հարազատ, ինչն ինձ համար շատ պարտավորեցնող է, մոտիվացնող, ապրեցնող... Ես չգիտեմ՝ դուք ո՞ր պաշտոնական այրերին ի նկատի ունեք, ես նման մարդկանց չեմ ճանաչում... Եթե դուք ճանաչո՞ւմ եք իրենց, հարցրեք, թե ինչո՞ւ զոհվածների ծնողների կողքին չեն, թե ինչո՞ւ են ատում այդքան սեփական հայրենիքը, թե ինչո՞ւ որոշեցին Վազգեն Սարգսյանին հետմահու արժանացնել զոհվածի հոր կոչմանը` կազմաքանդելով Հայոց հաղթանակած բանակը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Քաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելոռուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինըՌուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմըՕչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված էՄակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասինՀամահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա ՀակոբյանՆախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода