Iravunk.com | Ի՞նչ են անելու եմ անզեն դիտորդները… տխուր երգե՞ր են երգելու, պարելո՞ւ են. Վրթանեսյան
Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա Հակոբյան Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. Բալասանյան Ուկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ) Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակ Բանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ) Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերում Գրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանը Այսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. Լոքմագյոզյան Վախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. Բագրատյան Էրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմի

Ի՞նչ են անելու եմ անզեն դիտորդները… տխուր երգե՞ր են երգելու, պարելո՞ւ են. Վրթանեսյան

Տեսանյութեր

Հայոց բանակի հիմնադրման օրվան ընդառաջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ռազմական փորձագետ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԻ հետ:

«ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՐԵՆ ՔԱՆԴՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

— Առ այսօր տարբեր վարկածներ են ներկայացվում Գեղարքունիքի Ազատ համայնքում տեղակայված զորանոցի հրդեհի վերաբերյալ, ինչի հետեւանքով ողջակիզվեցին 15 զինծառայող: Սակայն, որքան նոր մանրամասներ են հայտնի դառնում, այնքան ավելի իրարամերժ են դառնում այն հայտարարությունները, որոնք եղել են մինչեւ այսօր: Ի՞նչ կասեք այս մասին:

— Այսօր արդեն 8-րդ օրն է այդ ողբերգության, եւ եթե նկատել եք, հենց առաջին ժամերից, ինչ հայտնի դարձավ տեղի ունեցածի մասին, անընդհատ ինչ-որ վարկածներ են քննարկվում դաշտում: Մարդիկ սկսել են զբաղվել սիրողական հետաքննական աշխատանքով: Կարծես սերիալ լինի, ամեն օր ինչ-որ նոր սերիա կա, նոր սյուժեներ են ներկայացվում, նոր վարկածներ, նոր մեղավորներ… Ու նաեւ կան իշխանական օղակներից դաշտ նետվող իրար հաճախ հակասող վարկածներ: Ինչպես հիշում եք, առաջին «գեղարվեստական» վարկածը պատմեց Նիկոլ Փաշինյանը: Իմ կարծիքով` այս ամենն այդքան էլ էական չէ, որովհետեւ սա նետվում է դաշտ, որպեսզի մարդկանց ուշադրությունը շեղեն: Գուցե շատ հետաքրքիր դետալներ կան քննարկելու, ինչպես մարդիկ դետեկտիվ սերիալ են նայում, բայց կարեւոր հարցը, որ պետք է տրվի, այն է, թե ինչու եղավ այս ողբերգությունը: Տեղի ունեցածը ոչ թե դժբախտ պատահար էր, այլ` օրիաչափ ողբերգություն, որը կանխատեսելի էր: Այս մասին բազմիցս խոսել ենք, սա առաջին դեպքը չէ, այս վիճակում զինվորներն ապրում են 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո: Այն ժամանակ, երբ պատասխանատուները ճոխ հարսանիքներ են անում, մեքենաներ են գնում` քաղաքում իրենց սպասարկելու համար, զինվորների ծնողները վառարան, բահ ու վրան են ստիպված ուղարկել իրենց երեխաներին: Հիմնական հարցերն այն են, թե ինչպե՞ս հասանք այս վիճակին, արդյոք նման միջադեպեր էլ չեն լինելու ապագայում, հնարավո՞ր է բացառել: Աշխարհի ցանկացած բանակում կարող են միջադեպեր, դժբախտ պատահարներ լինել, բայց այս դեպքում` Հայաստանի բանակն անընդհատ ու հետեւողական ձեւով կազմալուծում են: Պատերազմից հետո առաջին խնդիրը պետք է լիներ միանգանից բանակը վերականգնելը, որովհետեւ բանակի առկայությամբ մենք կարող ենք մեր ինքնիշխանությունը պաշտպանել: Բայց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, դրոշները թափ տալով, «ինքնիշխանություն» գոռալով, իրենց ասած` 29 հազար 800 քառ.կմ-ն ու Արցախը պաշտպանելու բոլոր մեխանիզմները քանդեցին: Հետեւապես, բացարձակապես զարմանալի չէ, որ այսպիսի միջադեպեր են լինում: Մինչեւ 2018 թվականը երբեք այսպիսի «բարդակ» չի եղել բանակում: Նույնիսկ 90-ականների ծանր շրջանում այսպիսի անպատասխանատվություն չկար:

— Տեղի ունեցած ողբերգությունը ստիպեց լուսանցքում թողնել  47 օր շարունակ շրջափակման մեջ գտնվող Արցախի խնդիրը: Շատ փորձագետներ ընդգծում են, որ եթե չկան բանակցություններ, ապաշրջափակում կարող է լինել միայն ռազմական ճանապարհով: Դեռ ինչքա՞ն կարող է ձգվել այս վիճակը` որքա՞ն կների արցախցիների դիմադրողականությունը:

— Իսկ ինչքա՞ն է ներում արցախցիների դիմադրողականությունը: Հարյուր հազար մարդ չեն կարող առանց սնունդի ապրել: Նիկոլ Փաշինյանն այսօր հետեւողական կերպով քանդում է Արցախի դիմադրողականությունն ու ձեռքերը լվացել է այս ամենից: Նույնիսկ իր հայտարարած այդ հիմար ու ահավոր վտանգավոր կոնցեպտով, թե` մենք 29 հազար 800 քառ.կմ-ի համար ենք պատասխանատու, իրականում, ինչպես տեսնում ենք, այդքանի համար էլ պատասխանատու չէ: Թշնամին արդեն մեր տարածքում է, հարյուրավոր քառ.կմ-եր է զավթել, ու իրենք ոչինչ չեն անում: Երբ Արցախը հայաթափում ես, ադրբեջանական ամբողջ զորքը, որն Արցախով էր զբաղված, գալիս է Հայաստանի սահմանների մոտ: Ադրբեջանցիների սեպտեմբերյան արկածախնդրությունը հենց այդ զորամասերի ուժերով են արվել: Դե հիմա պատկերացրեք, որ այդ բոլոր զորամասերն Արցախից հանվում են ու տեղակայվում Հայաստանի երկայնքով: Կարողանալո՞ւ են Սյունիքը, Սեւանա լճի ափը պահել` առանց Արցախի: Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանում սպասարկում է Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը: Չգիտեմ` գործարք է, թե` ուղղակի շահերի համընկնում կամ իրար աչքերի մեջ նայելով հասկանում են, ով ինչ հայտարարություն պետք է անի, բայց հետեւողական ձեւով գործ ունենք հայկական պետականության ոչնչացման հետ: Եվ ամենազավեշտալին այն է, որ վերջերս հենց իրենք օրենք են բերել Ազգային ժողով ու անունը դրել են` ինքնիշխանությունից հրաժարվելու համար ինչ-որ պատիժներ: Մինչդեռ այդ ինքնիշխանությունից հրաժարումը մենք ամեն օր տեսնում ենք` ի դեմս Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների: Հանձնում է Հայաստանից տարածք ու ասում, թե Ադրբեջանի տարածքն էր: Այդպես հանձնվեց Գորիս-Կապան ճանապարհը, այն բարձունքները, որոնք պահում էին Սյունիքի անվտանգությունը: Թշնամին առաջ է գալիս, սահմանազատում-սահմանագծում չի իրականացվել, այդ ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը որոշում, որ դրանք Ադրբեջանի տարածք են:

«ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ՊՈԶՈՎ-ՊՈՉՈՎ ՉԻ ԼԻՆՈՒՄ, ԱՅՍՊԵՍ Է ԼԻՆՈՒՄ»

 Հայաստանում երկու տարով քաղաքացիական դիտորդական առաքելություն ծավալելու վերաբերյալ Եվրամիությունը որոշում է կայացրել: Այս մասին նշված էր նաեւ Բերձորի միջանցքի շրջափակման վերաբերյալ ընդունված ԵԽ բանաձեւում: Ի՞նչ է սա իրենից ենթադրում:

— Նախ եվրոպական դիտորդները չունեն որեւէ մանդատ` մտնելու այս տարածք, բայց, չգիտես ինչու, անգամ պետական, պաշտոնական լրատվական գործակալության հրապարակմամբ` ասվում է, թե իրենք մանդատ ունեն Հայաստանի ամբողջ տարածքում դիտորդական ինչ-որ առաքելություն իրականացնելու: Ի՞նչ է սա նշանակում, ո՞րն է իմաստը Հայաստանի ամբողջ տարածքում դիտորդական առաքելություն իրականացնելու, եթե խնդիրը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին է կամ Բերձորի միջանցքում: Եվ, ի վերջո, ի՞նչ են անելու անզեն քաղաքացիական դիտորդներն Ադրբեջանի որեւէ ագրեսիա կանխելու համար, տխուր երգե՞ր են երգելու, պարելո՞ւ են: Իրենք այստեղ, ըստ էության, ստացվում է, որ Եվրոպական միության հետախուզական ինչ-որ կառույց են լինելու, որովհետեւ բերում են նրանց Հայաստան ու ասում, թե որտեղ ուզում եք, կարող եք գնալ: Հայաստանի ամբողջ տարածքում դիտորդական առաքելություն իրականացնելը չի կարող այլ կերպ մեկնաբանվել: Ու սա էլ այն օրինակն է, որ ինքնիշխանության կորստի հետ գործ ունենք: Ինքնիշխանությունից հրաժարվելը պոզով-պոչով չի լինում, այսպես է լինում:

— Փաստորեն, նաեւ ռազմավարական գործընկերների՞ց են մտադիր հրաժարվել, որ չեղարկում են Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ զորավարժություններին ու ամենաբարձր մակարդակով` Բերձորի շրջափակման հետ կապված բոլոր սլաքներն ուղղում ռուսների կողմը:

— Նիկոլ Փաշինյանն անընդհատ փորձում է Հայաստանը տանել Ռուսաստանի հետ բախման: Կրկնեմ արդեն որերորդ անգամ` Նիկոլ Փաշինյանը սպասարկում է Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը Հայաստանում:

«ԻՆՉ-ՈՐ ԽԱՄԱՃԻԿ ԲՌՆԱՊԵՏ ԻՄ ԵՐԿԻՐՆ ՕԿՈՒՊԱՑՐԵԼ ՈՒ ՀԱՆՁՆՈՒՄ Է ԹՇՆԱՄԻՆԵՐԻՆ»

— Թուրքիան 8 երկրի մասնակցությամբ զորավարժություններ է իրականացնում, իրավիճակը լարվում է տարածաշրջանում ու աշխարհում: Ձեր գնահատմամբ` նորից հանգելու ենք պատերազմի՞:

— Պատերազմի վտանգը կա եւ օրեցօր ուժեղանալու է, քանի դեռ Հայաստանում ունենք իշխանություն, որը թշնամու շահերն է սպասարկում, իսկ բանակը թուլանում է եւ քանդվում: Բանակում պաշտոնանկություններ են արվում, այստեղից-այնտեղից զինվորականների են տանում ու բերում, ամիսներով պաշտոնները չեն լրացվում, սպաներին անընդհատ քրեական գործերով քրքրում են, մարդիկ, ովքեր 20-30 տարի ծառայած սպա են, ստիպված աշխատանքից դուրս են գալիս, արդյունքում չեն մնալու կադրային մասնագետներ: Այսքանից հետո` վերջում էլ հայտարարելու են, թե ոչ ոք չի ուզում բանակում ծառայել, ինչպես ասում էին, թե մեզ զենք չեն վաճառում: Բա ժամանակին առնեիք այդ զենքը, երբ այն կար, սպասում էիք, որ Ուկրաինայում պատերազմը սկսվի, նոր որոշեիք զենք գնել: Չէ որ կանխատեսելի էր այդ պատերազմը: Այդ պատերազմից մի տարի առաջ եմ գրել, որ պատերազմ է հասունանում, պետք է պատրաստվել դրան` հաշվի առնելով, որ ռուս խաղաղապահների վրա ենք շատ մեծ հույս դրել:

— Ու հիմա էլ իշխանական տարբեր լծակներով դժգոհություն են գեներացնում ռուս խաղաղապահների դեմ…

— Առաջին օրվանից եմ ասել, որ չի կարելի միայն ռուս խաղաղապահների վրա հույս դնել: Ռուսական խաղաղապահ կոնտիգենտը բերվեց այն ժամանակ, երբ Արցախում դեռ 20 հազարանոց բանակ կար: Ըստ փաստաթղթերի, սպասարկող անձնակազմով հանդերձ, խաղաղապահները, ենթադրենք, մոտ 3 հազար հոգի են: Ինչպե՞ս կարելի էր Արցախի 20 հազարանոց բանակը երկու անգամ կրճատել ու ասել` թող այդ 3 հազար հոգին պահեն: Էլ չասենք, թե ինչպես է շրջափակումն անդրադառնում պաշտպանության բանակի վրա: Մի՞թե չեն հասկանում, որ 3 հազար հոգին չեն կարող 20 հազարանոց բանակի խնդիր լուծել: Այդ 2,5-3 հազար հոգին բերվել են այն հաշվարկով, որ Արցախում կա պաշտպանության բանակ, այլ ոչ թե, որ բանակը քանդես ու ասես` լուծեք իմ խնդիրները, եթե չեք լուծում, ուրեմն` վատն եք: Այս աբսուրդ վիճակը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանը սպասարկում է Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը, այլ տրամաբանություն չկա: Նա բռնապետություն է կառուցել Հայաստանում, որովհետեւ հնարավոր չէ բռնապետ չլինելով` այս վիճակով երկիրը պահել: Միայն բռնապետությամբ կարող ես մարդկանց վախեցնելով լռեցնել: Ու սա հասկանալով` այսօր հազարներով արտագաղթում են երկրից:

— Նախորդ տարի ամեն ինչ արվեց, որ Հայոց բանակի հիմնադրման օրը չնշվի, իսկ այս տարի ի՞նչ տրամադրությամբ ենք փորձելու նշել:

— Ճիշտն ասած, 2020 թվականի նոյեմբերի 9-ից ոչ մի տոն էլ չեմ նշում: Չունեմ ոչ մի նշելու բան, քանի դեռ ինչ-որ խամաճիկ բռնապետ իմ երկիրն օկուպացրել է ու հանձնում է թշնամիներին: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԴԱՏԱԽԱԶԱ-ՔՆՆՉԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԳՈՒՑԵ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода