Հարգում և գնահատում եմ իմ արմատները. Կարեն Խաչանովը` հայկական արմատների մասին
Սպորտ«Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար թենիսի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճած Կարեն Խաչանովը խոսել է հայկական արմատների մասին.
«Ես բազմիցս ասել եմ, որ հարգում և գնահատում եմ իմ արմատները։ Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, ներկայացնում եմ այդ երկիրը, բայց հորս և մորս կողմից ունեմ հայի արյուն։ Ես ուզում էի ինչ-որ կերպ աջակցել, տալ նրանց հավատ, ուժ»,- աշխարհի 20-րդ ռակետի խոսքը մեջբերում է Sports.ru-ն: