Iravunk.com | Գլխավոր խնդիրն այս պահին ձեւակերպումն է՝ թե ի՞նչ է ուզում Արցախը. Տիգրան Աբրահամյան
ԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ) «Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներ Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Հայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ Նիկոլ Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցեր Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Քաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհը Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. Զատուլին Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)

Գլխավոր խնդիրն այս պահին ձեւակերպումն է՝ թե ի՞նչ է ուզում Արցախը. Տիգրան Աբրահամյան

Ներքաղաքական

«Իրավունքը» զրուցել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, պատգամավոր ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ։

- Գրեթե մեկ ամիս է, ինչ Արցախը գտնվում է շրջափակման մեջ: Ձեր գնահատմամբ՝ այլեւս ապաշրջափակման ոչ ռազմական ճանապարհ կա՞:

- Մեծ առումով դիվանագիտական, քաղաքական ջանքերը չեն սպառվել, ուղղակի խնդիրն այն է, որ Հայաստանում պատասխանատվություն է ստանձնել մի իշխանություն, մի քաղաքական ուժ, որը նույնիսկ մեծ կամքի եւ ցանկության դեպքում, ինչն այս պարագայում բացակայում է, որեւէ լուրջ խնդիր չի կարող լուծել։ Երբ մենք Արցախի շրջափակման հարցը քննարկում ենք բուն Արցախի հետ կապված գործընթացներում, ապա պետք է նկատել, որ այն հարցերի օրակարգում շատ ավելի ընդգրկուն է եւ շատ ավելի լայն։ Խնդիրը միայն Արցախի շրջափակումով չի ավարտվում կամ սկսում, եւ Ադրբեջանի նպատակը ոչ թե ուղղակի ճանապարհը շրջափակելն է, այլ շրջափակման միջոցով իր առաջնային օրակարգի սպառումն է։ Այս տեսանկյունից Հայաստանի այս իշխանությունը որեւէ ձեւով ի զորու չէ ինչպես Արցախի շրջափակման, այնպես էլ համալիր հարցերի հանգուցալուծման ուղղությամբ համապատասխան գործողություններ իրականացնել։ Այս իշխանությունը չունի կամք եւ ցանկություն, եւ նույնիսկ դրանց առկայության դեպքում չունի պոտենցիալ այս աստիճան բարդ խնդիրների հանգուցալուծման համար։

- Արդյոք Արցախը կա մի բան, որ ի վիճակի է անել՝ գտնվելով այս ծանր իրավիճակում, թե անելիքը պետք է լինի պաշտոնական Երեւանի կողմից:

- Արցախի գլխավոր խնդիրն այս պահին ձեւակերպումն է՝ թե ի՞նչ է ուզում Արցախը, արցախցին եւ ո՞ր ուղղությամբ են շարժվելու։ Ըստ այդմ, Արցախը պետք է իջեցնի օրակարգ Հայաստանին: Այստեղ նկատի չունեմ միայն իշխանությանը, որովհետեւ իշխանության մասով արդեն խոսեցինք, այլ առհասարակ Հայաստանի եւ Սփյուռքի այն բոլոր կարող եւ առողջ ուժերին, որոնք ի զորու են որեւէ ձեւով սպասարկել արցախյան օրակարգը։ Իհարկե, Հայաստանի իշխանության բացակայության կամ Հայաստանի իշխանությունների Արցախի հարցից օտարման պայմաններում բավականին բարդ է լինելու Արցախի շուրջ ստեղծված այս թնջութի հանգուցալուծումը։ Բայց ասել, որ առհասարակ այս իրավիճակից դուրս գալու ելքեր չկան, այդպես չէ։

- Պաշտոնական Ստեփանակերտն անընդհատ շեշտում է օդային ճանապարհը գործարկելու անհրաժեշտության մասին: Սա հնարավոր համարո՞ւմ եք, թե՞ այն, պարզապես, կլինի արկածախնդրություն:

- Եթե խոսվում է օդային հաղորդակցման վերականգման մասին, այն ենթադրում է նաեւ որոշակի ձեւով Ադրբեջանի համաձայնություն, որովհետեւ այլ դեպքում աշխարհի տարբեր անկյուններից դեպի Արցախ թռչող ցանկացած օդային օբյեկտ խոցելի է լինելու։ Կարծում եմ՝ պաշտոնական Ստեփանակերտի հայտարարությունը ունի երկու հիմնական հարթություն։ Առաջինը դա գալիս է արձագանքելու Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների այն մոտեցումներին, որ իրականում իրենք չեն փակել Հայաստանը Արցախին կապող միջանցքը, դրանք ընդամենը էկո-ակտիվիստներ են։ Իհարկե, դա այդպես չէ, բայց միջազգային ընկալման առումով այստեղ թեժ պայքար է ընթանում։ Եվ այս տեսանկյունից պաշտոնական Ստեփանակերտի տրամաբանությունն այն է, որ եթե խնդիրն այն է, որ դրանք էկո-ակտիվիստներ են եւ պետությունը չի կարող ուժ կիրառել, ապա չպետք է խոչընդոտի Հայաստանից Արցախ օդային միջանցի ապահովմանը։ Երկրորդը նաեւ սա Արցախի իշխանությունների ահազանգն է միջազգային հանրությանն առ այն, որ Արցախում բացի քաղաքական հիմնախնդիրներից նաեւ հումանիտար տեսանկյունից կատաստրոֆայի մեծ հիմքեր է ստեղծված։ Եվ սրա բացումն է միայն, որ կարող է արցախցիների ֆիզիկական գոյության խնդիրը լուծել։

- Արցախի ԱԺ նախագահը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին, մինչդեռ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը պնդում է, որ այս ձեւաչափը չի գործում, որովհետեւ դրանից հրաժարվել են Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն, հետեւապես ի՞նչ կարելի է ակնկալել այս ձեւաչափից:

- Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը ոչ միայն գործիք էր ժամանակին Արցախի հարցի կարգավորման ուղղությամբ, այլ նաեւ հաշվառելով դրա հիմնական երկրները եւ դերակատարները՝ ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիա, դրանք հիմնական այն աշխարհաքաղաքական խաղացողներն են, որոնք ոչ միայն ներկայացված են տարածաշրջանում, այլ նաեւ ունեն էական հեղինակություն։ Այս տեսանկյունից Արցախի ԱԺ նախագահի կոչ-հորդորը ես դիտում եմ այդ տրամաբանության ներքո։ Անկախ նրանից, որ համանախագահության ֆորմատը այս պահին փաստացի չի գործում, բայց համանախագահ երկրները, որպես աշխարհաքաղաքական դերակատարներ, ունեն մեծ պոտենցիալ իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ։ Այլ բան է, որ շատ դեպքերում այդ երեք խաղացողների հակասությունները եւ աշխարհաքաղաքական շահերը հակասում են միմյանց, եւ հնարավոր չի լինում դրանք համադրել։ Նաեւ պետք է հիշեցնեմ, որ մինչեւ 2018 թվականը Հայաստանի նախորդ իշխանությունն անընդհատ փորձել է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ տարբեր տարածաշրջաններում եւ միմյանց հետ ունեցած հակադրությունները չեն խանգարել, որպեսզի ֆորմատ ստեղծվի, որի շրջանակներում ընթանա խաղաղ բանակցություններ։

- Ադրբեջանական մամուլը շրջանառում է, որ եւս 8 գյուղ պետք է Հայաստանը հանձնի իրենց, հայաստանյան իշխանական շրջանակները հայտարարում են, թե միջանցքը փակելով ստիպում են Հայաստանին մտնել Միութենական պետություն: Ի վերջո, ո՞րն է լինելու կյանքի ճանապարհի բացման գինը։

- Առհասարակ ինձ համար հասկանալի չէ Հայաստանի իշխանությունների հրապարակային հայտարարություններն այն մասին, որ այս միջանցքի փակվելը ձեռնտու է Ռուսաստանին, եւ Ռուսաստանը դրա միջոցով փորձում է հասնել իր համար ցանկալի լուծման։ Սա ասում եմ, որովհետեւ չեմ տեսնում ռուսական շահը միջանցի փակման մասով, ավելին՝ համարում եմ, որ միջանցի փակվելը լուրջ վնասներ է հասցնում ռուսական հեղինակությանը տարածաշրջանում։ Երկրորդը՝ եթե Ռուսաստանն ունենար այնպիսի սկզբունքային խնդիրներ, որոնք փորձեր լուծել Հայաստանի վրա ազդելով, ապա շատ ավելի այլ գործիքակազմով կարող էր գործել։ Եվ չեմ կարծում, որ Ռուսաստանն իր հեղինակության հաշվին կփորձի նման խնդիրներ առաջ մղել։ Եթե նույնիսկ կան տարընթերցումներ, չհասկացվածություն երկու դաշնակից երկրների միջեւ, ապա այդ դեպքում այդ երկրներն ունեն մեծ թվով այլ խողովակներ, որոնց միջոցով  կարող են կապվել, քննարկել եւ փորձել գալ ընդհանուր համաձայնության դաշտ։ Եվ ես հատկապես այսպիսի ճգնաժամային իրավիճակում չեմ խրախուսում այսպիսի բաց տեքստով հայտարարությունները, հատկապես, որ դրանք Ռուսաստանի կողմից անընդհատ հերքվում են։ Եվ նաեւ պետք է հաշվառել այն հանգամանքը, որ անկախ ամեն ինչից, առաջին հերթին մենք պետք է մեր վրա հույսը դնենք՝ մեր ուժերի, մեր պոտենցիալի եւ մեր հնարավորությունների։ Ամեն դեպքում, միջազգային քաղաքականությունում յուրաքանչյուր երկիր փորձում է տարբեր խորության եւ տարբեր բնույթի հարաբերություններ հաստատել հարեւան երկրների, տարածաշրջանային երկրների, առհասարակ աշխարհաքաղաքական դերակատարների հետ՝ փորձելով լրացուցիչ անվտանգություն եւ կայունություն ապահովել իր իսկ երկրի համար։ Հայաստանի իշխանությունների բռնած գիծն ու վարքագիծը լրիվ հակառակն է, եւ այն Հայաստանն ու Արցախը ավելի է հրում դեպի անկայունությունների եւ անկանխատեսելիությունների դաշտ։ Ադրբեջանը օգտվում է ստեղծված իրավիճակից եւ առաջին հերքին Հայաստանում 4,5 տարի բուն դրած այս իշխանություններից,  հանդես է գալիս  առավելապաշտական օրակարգով։ Ով էլ լիներ այդ դերում հենց այդպես էլ կվարվեր, քանի որ այս իշխանությունը մեր դեմ թշնամաբար տրամադրված երկրների համար ստեղծել է բարենպաստ դաշտ՝  քաղաքական կամ ռազմական ճանապարհով, տարածքայինից մինչեւ ազդեցության խնդիրներ առաջ տանելու եւ իրենց հարցերը իրացնելու համար։ Ցավալիորեն կարող եմ ասել, որ քանի Հայաստանում այս իշխանությունն է, մենք շարունակելու ենք ունենալ մեծ կորուստներ՝ մարդկային, տարածքային եւ ազդեցության։

ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



ԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելոռուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինըՌուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմըՕչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված էՄակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասինՀամահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա ՀակոբյանՆախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода