Թբիլիսիի քաղաքապետը դիմել է հայերին
ՄիջազգայինԹբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն շնորհավորել է հայերին՝ Սուրբծննդյան տոնի առթիվ:
«Առաջին հերթին շնորհավորում եմ Վրաստանում եւ Թբիլիսիում բնակվող մեր հայ հայրենակիցներին, եղբայրական հայ ժողովրդին, Հայ Առաքելական Եկեղեցու աշխարհասփյուռ հետեւորդներին Սուրբ Ծննդյան եւ Հայտնության տոնի առթիվ։ Մաղթում եմ ձեզ խաղաղություն եւ բարեկեցություն: Երջանկություն եւ առաջընթաց ձեզ եւ ձեր ընտանիքներին», - նշել է վրացի պաշտոնյան։