Iravunk.com | Արցախի շրջափակումն առաջին քայլն էր...պատերազմն անխուսափելի է. Արթուր Վարդանյան
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video) «Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելոռուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել

Արցախի շրջափակումն առաջին քայլն էր...պատերազմն անխուսափելի է. Արթուր Վարդանյան

Ներքաղաքական
«Նախ շնորհավոր բոլորի Նոր տարին։ Չնայած մի քիչ ուշ, բայց ինձ թվում է, որ տեղին կլինի իմ այս գրառումը։ Մինչդեռ շատերը այս Նոր տարվա գիշերը, երբ տոնում էին այս ամանորը եւ խմում էին խաղաղության կենացը, թշնամին իր հաշվարկներն էր անում եւ ողջունում միջազգային որոշ կազմակերպությունների վերլուծություններն առ այն, որ նոր պատերազմ է սկսվելու եւ թշնամին հույս ունի, որ այս անգամ նույնպես հաղթելու է (չնայած, որ նախկինում հաղթանակի չի հասել)։  Ես իմ կողմից կասեմ, որ այս Նոր տարուն խաղաղության կենացը չեմ խմել, այլ բաժակ եմ բարձրացրել հանուն արժանապատիվ եւ վերջնական հաղթանակի։
 
Այս մի քանի օրը ուշադիր հետեւում եմ թշնամու կողմից արած պաշտոնական եւ ոչ պաշտոնական հայտարարություններին ու հասկանալի է, որ նրանք ցանկանում են ճակատագրական հարվածով վերջ տալ Արցախի գոյությանը եւ Հայաստանի ինքնիշխանությանը։ Արցախի շրջափակումը դա առաջին քայլն էր թշնամու եւ նրա տերերի կողմից, ովքեր շահագրգռված են, որպեսզի այս տարածաշրջանում տեղի ունենա տարածքային փոփոխություններ, որոնք որոշ երկրների, ինչպիսին են Թուրքիան, հնարավորություն կտա շրջափակման մեջ վերցնել ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությանը, բայց մի քանի ֆակտոր հաշվի չեն առել, որոնք էլ կպայթեցնեն բոլոր թուրանիստների եւ մյուս գլոբալիստների ծրագրերը։ Պատերազմն անխուսափելի է եւ դա մենք արդեն հասկանում ենք, չնայած, որ շատերը դեռ հույս ունեն, որ այս պատերազմը իրենց տան կողքով է անցնելու եւ իրենց առօրյա կյանքի վրա չի ազդելու, ցավում եմ, որ Նոր տարվա շեմին այսպիսի գրառում եմ անում, բայց չխոսել իրականության մասին, դա նույնն է, թե փակել մեր աչքերը եւ կամավոր գլորվել դեպի անդունդը՝ հույս ունենալով, որ անդունդի հատակին փափուկ բարձեր կլինեն եւ կմեղմացնեն մեր անկումը։
 
Մենք դեռ կանք եւ դեռ պայքարի մեջ ենք։ Մենք դեռ կանգնած ենք սահմանին եւ քանի դեռ կա ազգայինը, քանի դեռ կա հայը, մենք ծնկի չենք գա։ Մենք խաղաղություն չենք մուրա երբեք, այլ այն ձեռք կբերենք ազգային, միասնական արժանապատիվ հաղթանակի շնորհիվ։ Մեր կյանքը ինքնին դժվար է, եւ դա հասկանում ենք, որովհետեւ հայի հաղթանակի ճանապարհը միշտ քարքարոտ է եղել, բայց մենք այդ ճանապարհը անցել ենք պատվով եւ շարունակել ենք ապրել։ Հարյուր տարի անց մեզ սպառնում են հերթական ցեղասպանությամբ, իսկ մենք ձեզ պատասխանում ենք, որ այլեւս ցեղասպանություն չենք ապրի, այլ կկռվենք մինչեւ վերջ եւ մինչեւ վերջ կպայքարենք հանուն Արցախի, Հայաստանի, Հայ Ազգի, մեր երեխաների եւ մեր բոլորի ապագայի։ Մենք ժառանգներն ենք մեր նախնիների եւ ՄԵՆՔ ԴԵՌ ԿԱՆՔ, ԵՂԵԼ ԵՆՔ ՈՒ ԴԵՌ ԿՇԱՏԱՆԱՆՔ։ Այնպես որ, երբ բաժակ բարձրացնենք իմ հարազատներս, ապա խմենք հանուն Արժանապատիվ Ազգային, Միասնական Հաղթանակի... Շնորհավոր Նոր Տարի...», - գրել է Համահայկական ազգային պետականություն կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:


Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելոռուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինըՌուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմըՕչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված էՄակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասինՀամահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա ՀակոբյանՆախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода