Iravunk.com | Մարդիկ Ձյունանուշիկի եւ Ձմեռ պապիկի հետ իրենց հանգիստն են անցկանցնում, այսպես դուք ադրբեջանցուն հաղթել չեք կարող. Մինասյան
Հայաստանը շարունակում է դիվանագիտական պատերազմում տանուլ տալ. Ռուբեն Մելիքյան Ինչ է հուշում Շոյգուի մերձավոր տեղակալի կալանքը Նոր խաղեր Հայաստանի գլխին ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ԲԱՄԲԱՍԱՆՔ ԶԱՐՄԱՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ` ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՎԶԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԵՐՔՄԱՆ ՊԱՀԱՆՋ Պատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետ Ժերար Դեպարդյոն կկանգնի դատարանի առաջ

Մարդիկ Ձյունանուշիկի եւ Ձմեռ պապիկի հետ իրենց հանգիստն են անցկանցնում, այսպես դուք ադրբեջանցուն հաղթել չեք կարող. Մինասյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում քաղաքական տարին ամփոփել ենք Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:

«ՑԱՎՈՔ, ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 90-ԱԿԱՆՆԵՐԻ ՈԳԻՆ ՉԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ»

— Պարոն Մինասյան, արդեն երկու շաբաթից ավել է, ինչ Բերձորի միջանցքը շարունակում է փակ մնալ: Ինչպե՞ս կգնահատեք ստեղծված իրավիճակը, եւ ե՞րբ կարող է բացվել Արցախը մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը:

— Եթե  արցախյան կնճռի մեջ ուժերի հարաբերակցությանը նայեք, կտեսնեք, որ այն կողմից կանգնած է մի հզոր պետություն` Ադրբեջանը: Իսկ այս կողմում նման ուժ չկա կանգնած: Եվ քանի դեռ այս կողմից համարժեք ուժ չկա կանգնած, որը կարող է լինել միայն Հայաստանի Հանրապետությունը, այնտեղ որեւէ բան չի փոխվի: Նույնիսկ եթե ճանապարհը բացվի, կարճ ժամանակ հետո կփակվի, հետո միգուցե էլի բացվի, էլի փակվի, եւ սա կշարունակվի տարբեր դրսեւորումներով` ոչ միայն միջանցքի բացվել-փակվելով, այլեւ տարբեր հարցերով` գազամուղ, էլեկտրական էներգիա եւ այլն: Քանի դեռ հակառակ ուժը չունի նույն վճռականությունը, որն ունի Ադրբեջանը, որի համար շատ կենսական է Արցախի հարցը լուծել այնպես, ինչպես իրենք են ասում` որ այլեւս այդպիսի հարց չլինի, իրավիճակը կլինի ողբերգական, որը հիմա է: Այսպիսի իրավիճակում հայտնված ժողովուրդը, որը ապավինում է տարբեր, բայց ոչ Հայաստանի ջանքերին, հայկակայն ներուժին, որեւէ լավ բանի չի կարող սպասել: Եթե համեմատենք այն իրավիճակը, որը այսօր ստեղծվել է շուրջ 30 տարի առաջվա իրավիճակի հետ, կտեսնենք, որ էլի Ադրբեջանը նույն կերպ էր իրեն պահում: Այն ժամանակ Ադրբեջանին զսպողը հենց Հայաստանն էր եւ այդ պարագայում, իսկապես, Հայաստանն ունենում էր դաշնակիցներ, որովհետեւ կարողանում էր ցույց տալ, որ այն իր կենսական խնդիրն է, եւ ինքը երբեք չի զիջի այդ հարցում: Բայց եթե այսօր իրենց այդպես չեն պահում, երբեք չեն ունենա դաշնակիցներ, այլ կունենան կարեկցողներ, ինչը հիմա կա:

— Այս օրերին տեղի ունեցող հանրահավաքների, ակցիաների պաստառների բովանդակությունը նույնն է, ինչը կար շուրջ 30 տարի առաջ` «Բացե՛լ կյանքի ճանապարհը»:  Սա նշանակո՞ւմ է, որ 30 տարի հետ ենք գնացել եւ ամեն ինչ սկսում ենք նորից:

— Ցավոք` ոչ, որովհետեւ այդ պաստառներն այն ժամանակ արտահայտում էին այն ոգին, որը կար ոչ միայն Արցախում, այլեւ Հայաստանում: Այսօր Հայաստանում այդ ոգին չենք տեսնում: Եղել եմ այն քայլերթին, որն անցկացվում էր Հանրապետության հրապարակում` Արցախի Վերածննդի հրապարակի հանրահավաքին զուգահեռ: Չկար այն 90-ականների իրողությունը, որը համոզված եմ` դուք եւս կհիշեք: Եվ սա է ամբողջ պրոբլեմի հիմքը: Մարդիկ միտինգ էին անում եւ ասում, որ 10-13 օր է արդեն, որ Արցախում  հումանիտար խնդիր կա, դեղորայք չեն կարողանում հասցնել,  հիվանդներին չեն կարողանում տեղափոխել, ընտանիքները  բաժանված են, պարենի պակաս կա, իսկ մեզնից 15-20 մետր հեռավորության վրա հարյուրավոր մարդիկ Նոր տարվա տրամադրությունների մեջ Ձյունանուշիկի եւ Ձմեռ պապիկի հետ իրենց հանգիստն էին անցկանցնում: Այսպես դուք ադրբեջանցուն հաղթել չեք կարող:

«ԱՐՑԱԽՑԻՆ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՀԱՆՈՒՆ ԳԱՂԱՓԱՐԻ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԳՆԱԼՈՒ ՄՂՈՒՄԸ»

— Իսկ զուգահեռելով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում արցախահայության անցկացրած հանրահավաքի հետ` որքանո՞վ էր այն հուսադրող:

— Շատ լավ համեմատություն արեցիք: Արցախցին իր համախմբվածությամբ ցույց տվեց հանուն գաղափարի մինչեւ վերջ գնալու մղումը: Ի դեպ, նախորդ անգամ, երբ այդպիսի մեծ հանրահավաք եղավ, ադրբեջանական քարոզչամեքենան ասում էր, թե այդքան ժողովուրդ չկա Արցախում, Հայաստանից են մեքենաներով տարել հանրահավաքի մասնակիցներին: Մինչդեռ այս անգամ էլ մեծ քանակի մարդիկ էին եկել հանրահավաքին: Ավելին ասեմ` եթե մեքենաների վառելիքի խնդիր չլիներ, համոզված եմ` էլ ավելի շատ մարդիկ կգային: Համեմատելով երկու հրապարակները` Արցախի Վերածննդի եւ Հայաստանի Հանրապետության, պետք է ասեմ, որ սա նույն ժողովրդի երկու տարբեր հատվածների ներկայացուցիչների պահվածքն էր հենց նույն օրը, նույն ժամին ու այսպես շատ դժվար է պատկերացնել, որ կհաղթես Ադրբեջանին, անհնար է:

— Այդուհանդերձ, Արցախի հանրահավաքի ժամանակ այդպես էլ հստակ ձեւակերպում չեղավ` ո՞ւմ ենք ապավինելու, ի՞նչ վերաբերմունք ունի արցախահայությունը ռուս խաղաղապահի նկատմամբ: Ի վերջո, միայն հայրենասիրական ելույթներով կարո՞ղ ենք դուրս գալ ստեղծված իրավիճակից:

— Խնդիրը պետք է դիտարկել ոչ միայն ռուս խաղաղապահների համատեքստում, այլ ընդհանրապես, թե Ռուսաստանն ու աշխարհը երբ կարող է առարկայական աջակցություն ցույց տան, այլ ոչ թե խղճահարություն: Կարծում եմ` Արցախի հանրահավաքի էությունը վճռականությունն էր, որ իրենք չեն նահանջելու: Միայն այդ վճռականության դեպքում է հնարավոր ունենալ դաշնակիցներ: Բոլոր երկրներում է այդպես` ինքդ քեզ պետք է օգնես, որպեսզի օգնողները առաջանան:

— Չեղարկվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումները, ապա նաեւ` ղեկավարների: Եթե բանակցություններ չկան, այլեւս դիվանագիտական ճանապարհով խնդրի լուծում կարելի՞ է ակնկալել: Ի՞նչի կհանգեցնի այս ամենը:

— Եթե այս դրվագն առանձին նայենք, թե արտգործնախարարը հանդիպման չգնաց, մյուսը` չգնաց, համոզված եմ` ճիշտ հետեւության չենք գա: Այս դրվագը պետք է դիտարկել այն շղթայի մեջ, որը սկիզբ է առել 2018 թվականից: Սա այդ ամբողջ տրամաբանության հերթական օղակն է, եւ հենց այս վարքագծով էր պայմանավորված, որ առերեսվեցինք 2020 թվականի պատերազմին, մարդկային ու տարածքային կորուստներին ոչ միայն Արցախում, այլեւ Հայաստանում: Հետեւաբար, պատասխանն ակնհայտ է` քանի դեռ այս թուրք-ադրբեջանական ոհմակը իշխանության է Հայաստամնում, խնդիրները ողջ հայության համար` իր արցախյան եւ հայաստանյան հատվածում շարունակական ու անխուսափելի են լինելու: 

«ԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՐՃԱՑՆԵԼ ԱՊԱՔԻՆՄԱՆ ՊՐՈՑԵՍԸ, ՈՐԸ ՄԵԶ ԱՌԱՅԺՄ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ»

— Այս տարին սկսվեց ընդդիմության գերակտիվ ակցիաներով, քայլերթերով ու հավաքներով, որը կամաց-կամաց մարեց: Ռադիկալ ընդդիմությունը դարձավ ավելի հանդուրժո՞ղ:

— Չեմ կարծում, թե ավելի հանդուրժողական դարձավ, այդ գնահատականը չեմ կիսում: Բայց կհամաձայնեմ Ձեզ հետ, որ այն նպատակները, որ ընդդիմությունը դրել էր իր առաջ, չկարողացավ իրականացնել: Բազմաթիվ հիմնավորումներ կարելի է բերել, թե ինչու այդպես եղավ, սակայն դրանցից ամենակարեւորն այն է, որ ընդդիմությունը չկարողացավ մոբիլիզացնել ժողովրդին եւ ներկայացնել խնդրի իրական վիճակը: Չկարողացավ հասկացնել, բացատրել այն իրողությունը, որ այն պրոբլեմը, ինչն այսօր ունենք Արցախում, վաղը կանգնելու է Հայաստանում ապրող յուրաքանչյուր քաղաքացու առաջ` անկախ նրանից, Սյունիքում է, Շիրակում, թե` մայրաքաղաքում: Սա իրողություն է:

— Ընդդիմության միասնական առաջնորդ չունենա՞լն էր պատճառը, որ այդպես էլ ժողովրդին մոբիլիզացնել չհաջողվեց:

— Ժամանակակից աշխարհը հասարակության հետ աշխատում է տեխնոլոգիաներով: Եթե դրանք չեք կիրառում կամ դրանց լավ չեք տիրապետում, ապա պետք է համակեպվեք այն իրողության հետ, որ ձեր հակառակորդն անընդհատ ձեզ կհաղթի: Ընդ որում` անկախ նրանից` ազնիվ է, թե` անազնիվ, արդար է, թե` անարդար, ազգի փրկիչ է, թե` ազգը կործանող, եթե նա տիրապետում է այդ տեխնոլոգիաներին, դուք չեք տիրապետում, ուրեմն` կպարտվեք: Տեխնոլոգիաների կարեւորությունը հասարակության հետ աշխատելու հետ կապված վաղուց է գնահատվել, եւ շատ բաներ վերջին հարյուրամյակում հենց այդպես են եղել: Վերջին 15-20 տարիների ընթացքում այդ տեխնոլոգիաների հղկումը եւ կիրառումը հետխորհրդային տարածքի երկրներում անառարկելիորեն ապացուցում են, որ այն ժողովուրդները, որոնք ենթարկվում են այդպիսի ազդեցության, հետեւանքները շատ երկար են տեւում: Չնայած` կան մեթոդներ, որոնք կարող են կարճացնել ապաքինման պրոցեսը, որը մեզ առայժմ չի հաջողվել: Առավել քան համոզված եմ, որ այստեղ պետք է տեսնենք հենց մեր ընդդիմության թերացումները:

«ՄԵՐ ԶԻՆԱՆՇԱՆԻ ԱՐԾԻՎԸ ԵՎ ԱՌՅՈՒԾԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՀԱՅԻ ՄՏՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԵՐԻ ՄԵՋ»

— 2022-ը Վագրի տարի էր եւ ունեցանք նորից կորուստներ, ձախողումներ, ի՞նչ սպասել 2023-ից` Նապաստակի տարուց:

— Դուք արեւելյան կենդանակերպի նշանների մասին եք ասում, բայց մեր լեռնաշխահում վագրեր չկան, նապաստակները, ցավոք, շատ են: Եվ թեպետ արեւելյան կենդանակերպի նշաններում առյուծի ու արծվի տարիներ չկան, բայց կարծում եմ` մեր զինանշանի երկու կենդանիները` արծիվը եւ առյուծը, պետք է լինեն յուրաքանչյուր հայրենասեր հայի մտքում եւ գործերի մեջ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.-Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Հայաստանը շարունակում է դիվանագիտական պատերազմում տանուլ տալ. Ռուբեն ՄելիքյանԻնչ է հուշում Շոյգուի մերձավոր տեղակալի կալանքըՆոր խաղեր Հայաստանի գլխինՄխիթարյանը երկրպագուին է վերադարձրել «Միլանին»ծաղրող պաստառըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ` ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՎԶԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄՀԵՐՔՄԱՆ ՊԱՀԱՆՋՊատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետԺերար Դեպարդյոն կկանգնի դատարանի առաջ Լսել ու հասկանալ, թե Չարենցը ինչ էր նկատի ունեցել լուսամփոփի պես աղջիկ ասելով. Ռաշ Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»Ազգային պահանջատիրության համար համահայկական շարժում է պետք. Յակոբ ԱյնթապլեանՀեռացնենք Նիկոլին. բողոքի ակցիա` կառավարության շենքի մոտԼաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունըԿատարում ֆորումի մասնակիցները աջակցություն են հայտնել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանըԱդրբեջանը հանդես է գալիս Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների օգտին․ ԲայրամովԳյումրիում երկրորդ անգամ կանցկացվի միջազգային թատերական փառատոնՆախագահ Զուրաբիշվիլին երկրի դավաճան է. Վրաստանի վարչապետՏեղի է ունեցել «Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում «Սապլյակի տղա» ա նա, ով ասում է, թե այդ ակցիայի համար փող ենք ստացել. Հարությունյանը՝ հումորիստինԱԺ-ն օրակարգից հանեց ՍԴ դատավորի ընտրության հարցըՏարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ինՀայաստանում սկսվել է զրահապատ սաղավարտների սերիական արտադրությունըՄեր ողբերգությունն այն է, որ տեսախցիկի առաջ ջրով խաղացող սույն անձնավորությունը նստած է վարչապետի աթոռինՁեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես ԴավթյանինԵթե տավուշյան պայքարը չտեղափոխվի Հանրապետության հրապարակ, մարելու է. Դավիթ ԳալստյանՍպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել Ինչու է Ալմաթին որպես բանակցային հարթակ ծառայում Հայաստանի և Ադրբեջանի միջևՉքաղաքականացված Հովհաննես Դավթյանի մեծ փողեր ծախսելու, բայց, ի վերջո, էժան կերպարի մասին. ԴանիելյանԽիստ քաղաքականացված «դեռասանից» ի՞նչ եք ուզում. Միքայել ԳրիգորյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ին«Կառավարությունում մեզ որևէ հույս չեն տվել, մտածում ենք՝ մեր նախաձեռնած պայքարով որևէ բան կփոխենք». Կիրանցի գյուղապետՇախմատիստ Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի գավաթինՍուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան լը Գլյոյին«Դուխով» Հովհաննեսը, ում երկիրը վաճառում են թուրքին. Աշոտ ԱնդրեասյանԱդրբեջանն ուզում էր սահման չլինի կամ լինի լղոզված, ու գործի ուժի իրավունքը. ՌուբինյանԿրակոցներ Բարդիներ ռեստորանում, տղամարդը գիտակցության չգալով զրկվել է կյանքիցԴու շnւն ես, հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շnւն մի քայլ է․ Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդինՔՊ-ն մերժեց քննարկել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը խորհրդարանումՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանցում ակցիային միացած զինծառայողները դաժան ծեծի են ենթարկվելՆրա առաքելությունն է ուրախացնել ադրբեջանա-թուրքական իշխաններին. Էդգար ՂազարյանԱստղագուշակ` ապրիլի 30-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստՕրվա խորհուրդ. Ապրիլի 30«Հրապարակ». Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ«Ժողովուրդ». Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода