Միութենական պետությանը պակասում է երրորդ երկիրը. Բելառուսի դեսպան
ՏեսանյութերԵվրասիական փորձագիտական ակումբի 8-րդ ամենամյա ժողովի ժամանակ իր խոսքում ՀՀ-ում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՆՅՈՒԿՆ ընդգծեց, որ Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը պակասում է երրորդ երկիրը:
— Դեռ դեսպան չէի նշանակվել, երբ այս մասին ասացի «Իրավունքի» հետ զրույցում: Այն ժամանակ իմ խոսքը լայն արձագանք գտավ, ես հետեւել եւ տեսել եմ, թե ինչպես են մեր հայ եղբայրներն արձագանքել եւ աջակցել ինձ: Ընդ որում` ես կոնկրետ երկիր չեմ նշել: Համոզված եմ, որ Միութենական պետությունը զարգանալու է, որի գոյությունը որոշիչ գործոն է: Վ. Պուտինի Բելառուս այցից հետո` մեզ մոտ մարտական պատրաստվածության են բերվել «С 400» զենիթահրթիռային համալիրները եւ «Իսկանդերները»: Ավելին, Ռուսաստանը օգնություն է ցուցաբերում մարտական ինքնաթիռների անձնակազմերի պատրաստման գործում, որոնք հատուկ սպառազինություն են կրում: Ահա ինտեգրացիոն գործընթացի որոշակիությունը` Միութենական պետության շրջանակում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ