Iravunk.com | Ամանորյա հեքիաթը` շրջափակված Արցախում
Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա Զոհրաբյան Մինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրում Հայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել» Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ Դատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործով Կեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարության Սիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ Բալոբան Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավար Ադրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենը

Ամանորյա հեքիաթը` շրջափակված Արցախում

Մշակութային

Այս օրերին շրջափակված Արցախում մանուկները զրկված չեն լինի տոնական ներկայացումներից, մշակութային կյանքը չի ընկրկում, եւ արցախցին ամուր կառչած է իր հողին: Դեկտեմբերի 22-ից մինչեւ 27-ը երեխաների համար օրը 3 սեանսով Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում կլինի «Ամանորյա հեքիաթ» տոնական ներկայացումը: Բեմականացման հեղինակն է Մարիաննա Գրիգորյանը, բեմականացումը Արցախի ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանինն է, իսկ նկարչական ձեւավորումը՝ Զորիկ Գալստյանինը: Այս առիթով «Իրավունքը» զրուցեց ներկայացման բեմականացման հեղինակ, դերասանուհի ՄԱՐԻԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

— Դուք դերասանուհի լինելով հանդերձ՝ նաեւ զբաղված եք թատրոնի կազմակերպչական գործերով: Այժմ էլ պատրաստվում եք Ստեփանակերտի թատրոնում ամանորյա ներկայացմանը: Կմանրամասնե՞ք:

— Արցախի Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան թատրոնում բեմադրում ենք Նոր տարվան նվիրված ներկայացում, որը կոչվում է «Ամանորյա հեքիաթ», որի վերանագրի տակ տարբեր հեքիաթներից կա հավաքած, մշակված սցենար:

 

Հեքիաթի կերպարները մտածել ենք այնպես, որ երեխաներին ծանոթ լինեն: Քանի որ շատ կարճ ժամանակահատվածում որոշեցինք այդ ամենն անել, պետք էր ժամանակի մեջ էլ տեղավորվել: Եվ Ձմեռ պապով, Ձյունանուշով, շուն, կատու, արջ ու կախարդով, որն ուզում է խափանելՆոր տարին՝ այդպիսի սյուժետային մոտեցում ենք տվել ներկայացմանը: Ինձ հետ աշխատում է Արցախի ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը: Սա մեր միասնական աշխատանքն է: Ես աշխատում եմ բեմական շարժման եւ երաժշտության վրա, իսկ նա օգնում է, որպեսզի լիարժեք կերպար ստանանք արդեն դերասանական ուղղությամբ:

— Ովքե՞ր են խաղալու ներկայացման մեջ:

— «Ամանորյա հեքիաթը» ներկայացման գլխավոր դերերում են թատրոնի դերասաններ Մարատ Մարտիրոսյանն ու Դիանա Հարությունյանը: Ներկայացման մեջ մասնակցում են մեր թատրոնի աշխատակիցների երեխաները, ովքեր արդեն բեմական փորձ ունեն: Երեք փոքրիկ երեխա են խաղալու «Ամանորյա հեքիաթը» ներկայացման մեջ` Արման Հարությունյանը, Դիանա Հարությունյանը, Տիգրան Դավթյանը: Մենք նաեւ ունենք երեխաների սկսնակ խումբ, որի կազմում են Հարություն Անդրեասյանը, Անահիտ Սիմոնյանը, Աննա Աբաղյանը եւ Մարթա Խաչատրյանը, որոնք մեզ մոտ դերասանական վարպետության դասեր են սովորում, որպեսզի հետագայում կարողանան թատրոնում աշխատել: Մենք նրանց դիմում ենք` փոքրիկ «փափազյանցիներ»:

— Ներկայացումը պատրաստելիս ո՞ր հեքիաթասացից եք օգտվել:

— Քանի որ ներկայացումից հետո երեխաներին նվերներ էլ են լինելու մեր ռուսաստանյան հովանավորների կողմից, այդ իսկ պատճառով որոշեցինք, որ թեման ռուսական է լինելու: Իսկ ռուսերեն լեզվով մենք չենք կարող բեմադրել, որովհետեւ զուտ մեր ֆորմատը թույլ չի տալիս: Երեխաները դեռ փոքր են, ռուսերենն  իրենց համար մի քիչ խորթ կլինի: Ներկայացումը խմբագրել եմ Բաբա Յագայի վերաբերյալ ռուսական հեքիաթներից եւ հատված առ հատված դարձրել եմ մի հեքիաթ: Եվ գլխավոր հերոսներից մեկը նաեւ Բաբա Յագան է:

— Այսինքն՝ անկախ ամեն ինչից մշակութային կյանքը Ստեփանակերտում ակտի՞վ է:

— Այո, փորձում ենք տրվել աշխատանքին, որպեսզի բացասական էմոցիաները խափանվեն եւ չխանգարեն մեր սովորական կյանքի ռիթմին: Ինչ էլ լինի, կարեւոր է, որ երեխաները զբաղվեն արվեստով: Առանց այդ էլ նրանք գիտակցում են, թե ինչ է կատարվում: Նույնիսկ մի հումորային պատմություն եղավ, երբ մայրը տանը տոնածառ էր զարդարում, երեխան ասել է. «Մի զարդարիր, Ձմեռ պապիկը չի գա, ճանապարհները փակ են, ինձ մի խաբիր»: Երեխաները գտնվելով այս ամենի մեջ՝ գիտակցում են ներկա իրավիճակը, որ կա մեզ մոտ: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի երեխաներն ունենան իրենց մանկությունը, եւ չխաթարվի իրենց հեքիաթը:

— Ամանորյա ներկայացման մտահղացումն ո՞ւմն էր:

— Մտահղացումը իմն էր: Դեռ այն ժամանակ մտածում էի ունենալ տոնածառային ներկայացում:

— Իսկ դեկորների եւ հագուստների հարցով ի՞նչ գործ եք արել:

— Մեր թատրոնի աշխատանքային գրաֆիկը շատ էր ծանրաբեռնված, ունեցանք առաջնախաղ՝ «Անմահների դիրքը», այնուհետեւ Կարինե Քոչարյանի շնորհիվ  հյուրախաղերով մեկնեցինք Մոսկվա, որտեղ խաղացինք «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացումը, ուստի՝ ժամանակ չկար դեկորներ պատրաստելու համար: Մտածեցի, որ մեզ պետք է այնպիսի սցենար մշակել, որոնց կերպարների հագուստները, դեկորները մեր թատրոնում արդեն իսկ պատրաստի ունենք: Դրանք կենթարկվեն վերամշակման, ինչը այս կարճ ժամկետում մեր գործը կհեշտացնի: Օրինակ, 2017թվականին Եվգենի Շվարցի «Երկու թխկի» ներկայացումն էինք բեմադրել,ու այնտեղ տնակ եւ ինչ-որ դետալներ մնացել էին եւ, վերամշակելով՝ կարողացանք այս ներկայացման մեջ օգտագործել՝ որպես Բաբա Յագայի տնակ:

— Ճանապարհները դեռ փակ են, չկա՞ ներքին խուճապ երեխաների մոտ:

— Երեխաները  քանի որ դինամիկ կյանքով են ապրում` դպրոց, պարապմունքներ, հետո թատրոնի փորձ, շատ զբաղված լինելով, ժամանակ չեն ունենում այդ ուղղությամբ մտածելու եւ խուճապի մատնվելու: Եվ ոչ միայն երեխաները, այլեւ ես եւ իմ ընտանիքի անդամները ժամանակ չենք ունենում այդ ամենի մասին մտածելու: Փորձում ենք գործով զբաղվել, որ ուշադրություն չդարձնենք բացասական երեւույթներին: Օրինակ, իմ ընտանիքը այս պահին վաճառքի համար խաղալիքներ է պատրաստում: Աշխատանքից տուն եմ գալիս, տանն էլ ընտանիքիս հետ խաղալիքներ եմ պատրաստում, որպեսզի միտքս անընդհատ ուրիշ բանով զբաղված լինի, որ այս ամենն ուղիղ չընկալեմ եւ էմոցիոնալ ապրումներ չունենամ: Իսկապես պետք է ուժեղ լինել եւ պայքարել ապագայի համար: Իսկ ապագայի համար պայքարն այն է, որ պետք է աշխատենք վաղվա համար: Իսկ մեր վաղվա օրը երեխաներն են, որոնց երբեք չպետք է զրկել մանկությունից եւ ամանորյա հեքիաթից:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



Ասածս խնդրում եմ ընդունեք լուրջ, աղերսաբար խնդրում եմ... Նաիրա ԶոհրաբյանՄինչ ԱԺ-ում թեժ է, ՔՊ-ական Լուլուն ինտերնետով հագուստ է ընտրումՀայ փոքրիկները օգնեցին ռուս դերասանին «գործն ավարտին հասցնել»Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԿեցցեն սակավաթիվ խիզախները, ովքեր այս ճակատագրական օրերին համարձակվեցին կանգնել Նիկոլի հեռացման խրամատում. Չախալյան Արցախցին ընդդեմ Սոցապ նախարարությանՍիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ ԲալոբանԹուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԹուրքիան հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասինMI6. Ռուսական բանակի պլանավորում է շրջապատել Կոնստանտինովկան և ՍլավյանսկըՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ինՈստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել ԿիրանցՕրվա խորհուրդ. Մայիսի 3Լեո Նիկոլյանի վիճակը կրիտիկական էԳտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. պատգամավոր (տեսանյութ)ՓՐԿԵՑ ԾԱՌԱՅԱԿԻՑՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ, ՑԱՎՈՔ ԻՆՔԸ ՉՓՐԿՎԵՑ.. ՀԵՐՈՍ ՍԵՐԳԵՅ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունըԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՀերոսների համար չի կարելի ողբալ, հերոսներին պետք է փառաբանել․ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻնձ համար  միայն ընտանեկան կյանքը շատ փոքր տարածք է. ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցիցԱրդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել Քոչարյանի գործով դատավորի նկատմամբՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»Ռուսական զորքերը մտել են Նիգերի ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը. Reuters.«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ ԶաքարյանըՈւկրաինայի երկնքում տարօրինակ փայլատակող օբյեկտ է ֆիքսվել (Տեսանյութ, Ֆոտո)Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»«Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». WeltՌուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը ՈւրոժայնոյեումԱրտերկիր փախած ռուսները վերադառնում են. Bloomberg.Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքոԼուկաս Սելարայանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)Սպերցյանն ու Տիկնիզյանը` ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողինՀրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԱմոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունըԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգումՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ ԿիրանցումԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրաՈ՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ես ոգեշնչվել եմ մեր անվանի լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ ԱզարյանիցԻմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականները. ինչո՞ւ է Պալյանն ասում «պարոն Բագրատ»«Խոզը» կոմպլեքսավորվել է.Yerevan TimesԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինՀայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода