Iravunk.com | Ադրբեջանին հող պետք չէ, դու որտեղ գնաս, քո հետեւից է գալու. Մխիթար Աղասյան
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video) «Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելոռուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել

Ադրբեջանին հող պետք չէ, դու որտեղ գնաս, քո հետեւից է գալու. Մխիթար Աղասյան

Ներքաղաքական

Ուղիղ երկու տարի առաջ այս օրը Շուշին արդեն ընկել էր, իսկ 44-օրյա պատերազմն ավարտվեց եռակողմ հայտարարությամբ, որից հետո, ցավոք, էլի ունեցանք զոհեր, գերիներ ու տարածքային կորուստներ: Այս մասին «Իրավունքը» զրուցել է արցախյան բոլոր պատերազմների թոհուբոհի միջով անցած «Հայոց ազգային գվարդիայի» հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ ՄԽԻԹԱՐ ԱՂԱՍՅԱՆԻ հետ:

«ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆԵԼ ՈՒ ՀԱՆԳԻՍՏ ԱՊՐԵԼ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»

— Պարոն Աղասյան, որոշ շրջանակների մոտ կար համոզմունք, թե «Արցախը տանք, հանգիստ ապրենք», բայց ժամանակն այլ բան ապացուցեց: Ի՞նչ կասեք պատերազմից երկու տարի անց ստեղծված իրավիճակի մասին:

— Արցախը հանձնել ու հանգիստ ապրել չի լինելու: Եթե Արցախը հանձնում ես, ուրեմն՝ հայության ու Հայաստանի վերջը եկել է: Եթե զինվորից վերցնում ես իր սպառազինությունն ու ասում` հանգիստ կապրենք, խաբեություն է: Թուրքին չի կարելի հավատալ: Սա այլեւս Արցախի հարցը չէ, հայության հարցն է: Սկզբում Ադրբեջանն Արցախի հինգ շրջանն էր ուզում, հինգն էլ տվեցին, գումարած երկուսն էլ տվեցին, հետո Հադրութն իր ամբողջ գյուղերով ու Շուշին տվեցին, ապա Լաչինը, Աղավնոն ու Սուսը տվեցին: Քարվաճառի ու Շահումյանի շրջաններից ամեն ինչ տվեցին: Բայց անգամ այսքանից հետո, երբ անծայրածիր հողեր ենք տվել, Ադրբեջանը չի կշտանում: Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանին հող պետք չէ, դու որտեղ գնաս, քո հետեւից է գալու: Այնքան հող ենք տվել, որ երկու Ադրբեջանի չափ բնակչություն կարող են բնակեցնել, բայց իրենց սա չի հետաքրքրում: Թուրքը մեր հետեւից է գալիս: Լաչինը, Աղավնոն ու Սուսն էլ տվեցինք, հանգստացա՞ն:

— Ձեր գնահատմամբ` երկու տարին բավարար չէ՞ր, որպեսզի կարողանայինք ուժեղացնել մեր բանակը եւ չունենայինք գոնե 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի դեպքերը:

— Եթե հիշում եք, Մարզահամերգային համալիրում ռազմական էքսպո տեղի ունեցավ: 20 եւ ավելի ընկերություն ԱԹՍ-ների ամենաուժեղ տեսակներ էին ներկայացնում: Բայց եկավ պահն ու տեսանք, որ ընդհանրապես ԱԹՍ չունենք: Եթե ցուցադրում էին, թե տեսեք ինչեր ունենք ու ինչեր կարող ենք անել, թող ամեն ընկերություն գոնե մի հատ ԱԹՍ նվեր տար, որով հարյուրավոր մարդկանց կյանք կփրկեինք: Թուրքական բանակն այսօր իր հետախուզությունը օդով է անում եւ հրահանգում` շարժվեք 10 մետր առաջ, ձախ գնացեք, աջ գնացեք, այստեղ հարվածեք: Այդպես միջանցք են բացում ու անցնում են մեր թիկունքը: Իրենց հրետանին կոորդինացվում է օդից` թռչող սարքերով: Իսկ մենք դեռ մեր աչքի տեսածով ենք հարվածում: Բայց, միեւնույն ժամանակ, պետք է ասեմ, որ մեր հրետանին շատ բարձր մակարդակի է ու կատարած աշխատանքները զարմանալի: Հետաքրքիր է, որ այսօր բոլորը զինվորից են խոսում, որ թագավոր տղերք են, տարվա մարդն իրենք են, բայց երբ հասնում ես սահման, տեսնում ես ի՞նչ թագավոր, թագավորը բա ծխախոտ գոնե չի ունենա՞, սննդի, հագուստի, զենք-զինամթերքի կարիք կունենա՞:

ԻՆՉՈՒ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ ՓՈՔՐ ՄԻՇԿԱՆ

Ի դեպ, սեպտեմբերյան ագրեսիային ընդառաջ կալանավորվեց 44-օրյա պատերազմի օրերին Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանը: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին:

— Դուք մի մարդու անուն եք տալիս, որի մասին պետք է գրվի Հայոց պատմության էջերում: Երբ Արցախը վտանգի մեջ էր, արդեն ջոկատներ էին ստեղծվում, նա, 16-ամյակը չբոլորած, արդեն Ստեփանակերտում ձեւավորված առաջին վաշտում էր` Ասկոլկա Աշոտի (Ղուլյան) հրամանատարությամբ: Նրան Փոքր Միշկա էին ասում` իր բոյի ու քաշի համար եւ սկզբում շատ հումորով էին ընդունում: Բայց Մարտակերտում լավ հիշում եմ, թե նա, մինչեւ թուրքերը կհասնեին Խաչենի ձորակ, կամուրջի մոտ, ինչ գործողություն կատարեց եւ ինչպես բոլորին ապացուցեց, որ իր բոյին ու քաշին չնայեն: Այդ ժամանակվանից նա դարձավ Ասկոլկա Աշոտի փոխհրամանատար: Զարմանալու երեւույթ էր, պատկերացնո՞ւմ եք Արցախում այդ ժամանակ ինչ կարգի կռվող տղաներ կային, ինչպիսի ֆիզիկական տվյալներ ունեցող, բայց նա հարգանք վաստակեց: 18-19 տարեկանում արդեն գումարտակի հրամանատար էր, իսկ 20 տարեկանում Մանվել Գրիգորյանը նրան հանձնեց 5-րդ պաշտպանականը: Մեծ ավանդ ունի Միքայել Արզումանյանը մեր Հայոց պատմության մեջ եւ միակն է, ով 20 տարեկանում արդեն զորամասի հրամանատար էր: Հիմա 20 տարեկաններին դեռ նոր տանում են զինկոմիսարիատ, որպեսզի հասկանան` տեսնո՞ւմ է, չի՞ տեսնում, մինչդեռ Արզումանյան Միքայելն այդ տարիքում արդեն դիվիզիայի հրամանատար էր: Ու սա ծանոթով չի եղել, այլ` իր հերոսական ուղու շնորհիվ: Էլ չեմ ասում, որ տասնյակից ավել դիվերսիոն ներթափանցման փորձեր է կասեցրել ու ոչնչացրել: Ցանկացած զինվորական` 90-ականներից սկսած, կապ չունի, ով էլ լինի,  Գյումրիից մինչեւ Կապան հարցրեք միայն դրականը կասեն նրա մասին: Նա երբեք քաղաքականության մեջ չի եղել, ֆեյսբուքներում չկա, ոչ մի տեղ չկա, գլուխը կախ միշտ իր գործն է արել: Դրա համար էլ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանամետ չեն կարողանում իր հասցեին մի բան ասել: Ուրիշ գործոն էլ ընդգծեմ. Ջալալ Հարությունյանի վիրավորումից հետո՝ հիշեք, թե մեր ազգն ինչ վիճակում էր, նահանջը նահանջի հետեւից էր գնում, արդեն հասել էին Շուշիի տակը, երբ Միքայել Արզումանյանին նշանակում են պաշտպանության բանակի հրամանատար: Ո՞վ կվերցներ այդ ծանր վիճակում մի բանակի հրամանատարություն, որն արդեն ջարդված ու վիրավորված էր,  այդքան զոհ ունեինք ու տեխնիկայի ահավոր կորուստ: Հարավային թեւն ընդհանրապես բոլորը տված էր, Հյուսիսային մասում ճանապարհը կտրած էր, խուճապ կար, ու այդ տագնապային պահին այդ մարդը վերցնում է իր վրա պատասխանատվություն: Բա Սուրեն Պապիկյանը կամ որոշ գեներալներ ինչո՞ւ պատասխանատվություն չվերցրին: Միքայել Արզումանյանը, հարգելով իր ազգին, լինելով, իրոք, նվիրյալ, իմանալով տեղանքները եւ հուսալով, որ կարող է ինչ-որ բան անել, համաձայնեց ստանձնել ՊԲ հրամանատարի պաշտոնը: Ցանկացած ուրիշը չէր համաձայնի ու չէր գնա կործանման եզրին կանգնած փորձեր պաշտպանել այն, ինչ հնարավոր էր: Էլի եմ ասում` մնացել էր արդեն ստորագրեին, երբ նա գնաց ու պատասխանատվություն ստանձնեց:

Բայց նրան մեղադրանք է առաջադրվել Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնեական անփութության համար: Կարծում եք` Շուշին հանձնելու մեղքը, պարզապես, փորձում են գցել Միքայել Արզումանյանի գրպա՞նը:

— Չեն կարող գցել: Սկզբում ասում էին, թե Գագիկ Ծառուկյանն է մեղավոր, մոտավորապես այնպիսի անտրամաբանական սլաքներ ուղղելով, որ նույնն էր, թե ասեին` Նիվան եթե այս գույնի չլիներ, այլ գույն լիներ, Շուշին չէր հանձնվի: 6-7 ամիս տեւեց մինչեւ հասկացան, որ Գագիկ Ծառուկյանն այդտեղ կապ չուներ: Հետո ասացին, թե Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն են մեղավոր, որովհետեւ Սեյրան Օհանյանն է վերջին օրերին Արգիշտի Քյարամյանի հետ եղել պատասխանատուներից մեկը: Այնուհետեւ հիշեցին, որ Արթուր Վանեցյանն էլ է ջոկատով գնացել, մի քանի ամիս էլ սա քննեցին, հետո ասացին, որ նա էլ կապ չունի: Տեւական ժամանակ այս թեման խաղաղվեց, որից հետո էլի հարցեր առաջացան, ծնողները սկսեցին բողոքել գլխավոր դատախազությանը եւ հանկարծ կալանավորվեց Միքայել Արզումանյանը: Բայց այս պատմության մեջ որեւէ մեկը հարց չի տալիս` իսկ ինչո՞ւ էր Միքայել Արզումանյանը հրաժարական տվել պաշտպանության բանակի հրամանատար-նախարարի պաշտոնից: Զինվորական  համակարգը հարգող, 30 տարի բանակում ծառայող տղեն, երիտասարդ կադրը, ինչո՞ւ հրաժարական տվեց: Կասեմ. պատերազմից հետո, երբ Ադրբեջանին թույլատրվեց շաբաթը երկու անգամ 40-40 ավտոշարասյուներով գալ ու անցնել Շուշի, Միքայել Արզումանյանը անցակետեր էր դրել ու կանոնակարգով ստուգում էր, որ զենք-զինամթերք չտեղափոխեն, միայն կարող էին ցեմենտ, ավազ, այլ շինանյութեր ու սնունդ տեղափոխել: Ստուգումներն իրականացվում էին ՊԲ զինվորականների եւ ոստիկանների կողմից: Սա նյարդայնացնում էր ադրբեջանցիներին, իրենց շարասյուները կանգնում էին ու հերթով ստուգում անցնում, ինչը հերթեր էր առաջացնում: Ռուսական բանակն էլ ասում էր`  իրենց հողով եք անցնում, ստուգում են, նորմալ է, իրենք միայն ուղեկցում էին այդ շարասյուները, որպեսզի անվտանգությունն ապահովեն:

— Ակնարկում եք, որ Միքայել Արզումանյանին կալանավորելը եղել է ադրբեջանական կողմի ցանկություններին տուրք տալո՞ւ համար:

— Համենայնդեպս, բողոքել են, թե էս ի՞նչ է կատարվում, ինչ-որ մի անձնավորություն հրաման է տվել, որ հայկական զորքը ստուգումներ իրականացնի: Միքայել Արզումանյանին զգուշացրել են, բայց նա ասել է, որ ինչ-որ մեկի քմահաճույքի համար իր դրած անցակետերը չի քանդի: Իրեն էլ ասել են` կա՛մ քանդում ես, կա՛մ հրաժարական ես տալիս: Միանաշանակ ընտրել է հրաժարականը: Ի դեպ, հատկանշական է, որ Արայիկ Հարությունյանը նախագահական ընտրություններին այդքան շատ ձայն էր հավաքել, որովհետեւ ասել էր, որ ընտրություններից հետո ՊԲ հրամկազմը պետք է ղեկավարեր Միքայել Արզումանյանը: Արցախի ամբողջ զինվորականները գոհ էին, որովհետեւ նա միակ մարդն էր, որին ընդունում էին բոլորը եւ իր հրամանները չէին կարող չկատարել: Բայց թե ի՞նչ եղավ ու ինչպե՞ս եղավ, չգիտեմ, սակայն ընտրություններից հետո` Ջալալ Հարությունյանը դարձավ ՊԲ հրամանատար: Մինչդեռ նա աճելու տեղ ուներ, մանավանդ Արցախում այդ համակարգը ղեկավարելու համար դու շատ փուլեր պետք է անցնես: Այդ փուլերն անցել էր միայն Միքայել Արզումանյանը: Ջալալ Հարությունյանն իր անցած ուղիով մի քանի անգամ ցածր է Միքայել Արզումանյանից: Բայց միանգամից ինչ-որ բան փոխվեց ընտրություններից հետո, ու Ջալալ Հարությունյանը նշանակվեց: Սա զինվորականների մոտ հարցեր էր առաջացնում եւ շատերն էին ասում, որ դեռ շուտ էր նրան ՊԲ հրամանատար նշանակելը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելոռուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինըՌուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմըՕչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված էՄակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասինՀամահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա ՀակոբյանՆախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода