«Ժողովուրդ». Նախկին ղեկավարների որդիները ծառայել են. Փաշինյանը խաբել է. մաս 128
Մամուլի տեսությունՉնայած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների եւ նրանց բարեկամների թվում շատ են այնպիսի անձինք, որոնք բանակում չեն ծառայել, այդուհանդերձ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր որդու՝ Աշոտ Փաշինյանի՝ բանակում ծառայելը դրոշակ էր դարձրել:
Մասնավորապես, 2018 թվականի նոյեմբերի 28-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե ինքը ՀՀ միակ ղեկավարն է, ում որդին ծառայում է բանակում, եւ այն էլ՝ Արցախում։ Նա նաեւ հավելել է. «Նույնիսկ Ղարաբաղի ղեկավարների երեխաները Ղարաբաղում չեն ծառայել եւ ընդհանրապես բանակում չեն ծառայել»: Սակայն, ինչպես հաճախ է պատահում, սա Փաշինյանի հերթական սուտ եւ մանիպուլացնող հայտարարություններից է եղել: