«Հրապարակ». Իշխանություններն Արցախ այցելելը փորձում են գաղտնի պահել
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 30-ին Արցախում նշվեց Արցախի ՆԳ նախարարության արտակագ իրավիճակների ծառայության հիմնադրման 30-ամյակը։ Արցախի ԱԻ պետական ծառայության պաշտոնական կայքում նշված է, որ տոնական միջոցառմանը մասնակցել են «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Հայաստանից»: Հատկապես ովքեր՝ չի ասվում:
Մենք տեղեկացանք, որ Հայաստանից այդ միջոցառմանը մասնակցել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, սակայն այդ մասին ոչինչ չեն հաղորդել, այն դեպքում, երբ ՔՊ-ականները նույնիսկ տնից աշխատանքի եւ աշխատանքից տուն գնալն են լուսաբանում։
Արձանագրենք, որ այս իշխանությունների վախն Ադրբեջանից այնքան մեծ է, որ ոչ միայն չեն այցելում Արցախ, այլեւ այցելելիս էլ փորձում են գաղտնի պահել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում