Ես Աստված ունեմ, ով ինչքան կուզի, թող խանգարի. Ալ Անանյան
Մշակութային«Իրավունքը» զրուցել է նկարչուհի ԱԼ ԱՆԱՆՅԱՆԻ հետ:
— Այս պահին ի՞նչ ստեղծագործական պրոցեսի մեջ եք:
— Քանի որ ոչ ոք եւ ոչ մի հանգամանք ինձ չի կարող խանգարել, ես միշտ ստեղծագործում եմ: Ստեղծագործում եմ տարբեր ժանրերի մեջ, քանի որ ինչպես ես, այնպես էլ ոչ ոք չի կարող իմանալ իր վաղվա օրը: Կարծում եմ, որ Աստված ինձ համար լավ անակնկալներ ունի: Հենց այնպես չէ, որ ես 15 տարի, առանց որեւէ տեղ աշխատելու, գոյատեւում եմ, դա էլ քիչ է, միշտ ունենում եմ նյութեր եւ կտավներ, որպեսզի ստեղծագործեմ: Այս կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում: Ես մեծ համոզմունքով սպասում եմ…
— Արվեստում Ձեզ խանգարո՞ւմ են:
— Խանգարում են, թե՝ ոչ, նույնիսկ իմ արվեստագետ ընկերները կփաստեն, որ արվեստագետի անցած ճանապարհը քարքարոտ է: Ես Աստված ունեմ, ով ինչքան կուզի, թող խանգարի: Ես կարող եմ նաեւ առանց վրձին նկարել, կարող են նաեւ վրձինս վերցնել, ինձ բավական է Աստծո տված շնորհքն ու միտքը, ա՛յ, դա ոչ մեկ չի կարող վերցնել:
— Երկրում տիրող ներկա իրավիճակի մասին ի՞նչ կարծիք ունեք:
— Ցավ եմ ապրում այս ամենի համար: Դեռ այս ցավը մեր սրտերում երկար է մնալու: Թույլ տվեք այս դժվար հարցի շուրջ չկիսել իմ մտքերը:
— Ներկա եւ նախկին իշխանավորների մասին Ձեր վերաբերմունքն ինչպիսի՞ն է:
— Չեմ ուզում մտնել քաղաքական դաշտ, բայց ուզում եմ ասել, որ մեր երկրում ես չեմ տեսնում ժողովրդավարություն:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ