Iravunk.com | Մեր կոտրված ողնաշարը չի ուղղվի` քանի այդ ջարդողներն իշխանության ղեկին են. Տիգրան Ներսիսյան
Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա Հակոբյան Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. Բալասանյան Ուկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ) Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակ Բանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ) Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերում Գրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանը Այսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. Լոքմագյոզյան Վախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. Բագրատյան Էրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմի

Մեր կոտրված ողնաշարը չի ուղղվի` քանի այդ ջարդողներն իշխանության ղեկին են. Տիգրան Ներսիսյան

Մշակութային

Երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունների եւ, առհասարակ, ստեղծված իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ:

— Պարոն Ներսիսյան, ինչպե՞ս եք վերաբերվում այն ամենին, ինչ տեղի է ունենում այս օրերին մեր երկրում:

— Սա նման է շարունակական աղետի, ողբերգության, մղձավանջի, հուսալքության, անորոշության զգացումի, որը չի ավարտվում: Եվ այն հայերը, որոնք գտնվում են Հայաստանում եւ հայրենիքից դուրս, գիտակցելով, թե ինչ է կատարվում մեր երկրի հետ, նույն վիճակում են, ինչ-որ ես եմ հիմա գտնվում: Ինչու եմ ասում այն հայերը, որովհետեւ, ցավոք սրտի, կան նաեւ անտարբեր հայեր: 

— 44-օրյա պատերազմից անցել է երկու տարի: Ըստ Ձեզ, ինչո՞ւ մինչեւ հիմա չկան մեզ պարտության հասցնելու համար պատժվածներ:

— Կան զինվորականներ, գեներալներ, որոնց մեղադրանքներ են հնչեցվում, բայց մինչեւ այսօր չկա եւ չի եղել հետաքննության պրոցես, որը կբացահայտի 44-օրյա պատերազմի մութ կետերը, մութ անկյունները: Իմ կարծիքով՝ սա պայմանավորված պատերազմ էր հատուկ կերպով տանելու դեպի պարտության: Համոզված եմ՝ եթե չլիներ այդ պայմանավորվածությունը, այդ դավադրությունը, մեր զինվորը, մեր բանակը անպայման հաղթանակ կտաներ: Սա մեր հայ զինվորի եւ մեր հայ բանակի պարտությունը չէր: Մեր բանակը եւ մեր զինվորը միշտ հաղթած են լինում: Կարող է ինչ-որ մի դիրք հանձնվի, բայց վերջնական հաղթանակը միայն հայ բանակինն է: Մինչ այսօր չկա ոչ մի հետաքննություն, որովհետեւ չկա այդ գործընթացն իրականացնողը: Եթե անաչառ, մաքուր եւ բացահայտ թափանցիկ այդ քննությունն ընթանա, շատ մարդիկ պետք է պատասխան տան` գերագույն գլխավորից սկսած: 

— Բայց վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքները իրավիճակի բոլորովին այլ պատկեր են ներկայացնում: Ի՞նչ կասեք այս մասին:

— Դրանով նրանք փորձում են պատրանք ստեղծել, թե երկրում ամեն ինչ նորմալ է: Այս կոնտեքստում է դա արվում, որովհետեւ դրանից առաջ եղան համերգներ, այդ թվում՝ 50 Cent-ը եկավ եւ երգեց: Ուզում են ասել` ոչինչ չի պատահել, ինչի՞ եք խառնվել իրար: Ադրբեջանի կողմից օրեր առաջ իրականացված հարձակման ընթացքում էլի հարյուրից ավել զոհեր եղան, բայց ոմանց թվում է, որ դա  նորմալ է...  Խնջույք ժանտախտի ժամանակ` ահա այդ կոնտեքստում են կատարվում ՏԻՄ ընտրությունները: 

— Չէ՞ որ կան փաստեր` տարածքների կորուստները, Եռաբլուրում հանգչող մեր քաջ զինվորներն արդեն իսկ վկայում են մեր սգի ու ողբերգության շարունակական ընթացքի մասին:

— Հասկանալի է, բայց այս ամենը չի արվում միայն հասկացողների համար: Այս ամեն ինչն արվում է նաեւ չհասկացողների համար, որոնք չեն գիտակցում, թե ինչ է կատարվել: Իսկ մեծ հաշվով` մենք դեռ չենք գիտակցում լիովին, թե ինչ ենք կորցրել, ու ինչ է կատարվել... Ու այդ կատարվածը շարունակվում է: Դրա համար եմ ասում` սա շարունակական ողբերգություն, քաոս է: Մենք դա հետո կհասկանանք: Դեռ տաք ենք, չենք հասկանում, որ ամբողջությամբ մի սերունդ ենք հողին հանձնել, որ դեմոգրաֆիական, տարածքների հարցեր կան, որ այսօր հայ մարդու թասիբը, արժանապատվությունն իջեցրել են: Այս ամեն ինչին զորեղ հարված է հասցվել: Այնպիսի հարված, որ հայ մարդը լինի հուսահատված, թույլ, անպաշտպան, իսկ այդ ժամանակ շատ հեշտ է իրականացնել դավադիր ծրագրերը:

— Համոզված եմ՝ Դուք էլ եք տեսել Եռաբլուրի կադրերը, թե ինչպես են ոստիկանները քարշ տալիս զոհվածների ծնողներին: Մի՞թե նույն ոստիկանը չունի պարտքի զգացում նաեւ հանուն իր կյանքի համար զոհված տղաների մայրերի առաջ:

— Բոլորս ենք պարտական, բայց սա կհասկանան միայն հասկացողները: Ես արդեն ինձ պատրաստել եմ` առավոտյան երբ արթնանում եմ, ինչ տեսնեմ ու լսեմ, փորձում եմ չզարմանալ: Այս ցանկում էր նաեւ Եռաբլուրի՝ զինվորների ծնողների հետ այդպես վարվելու աբսուրդը: Իրենք «ոտ ու ձեռ արած» քարշ էին տալիս զոհվածների կանանց ու մայրերին, որպեսզի գա այն մարդը ու ծաղիկ դնի այդ նույն մայրերի որդիների, ամուսինների գերեզմաններին: Գիտեք, բաներ են լինում կյանքում, որ մարդուն նույնիսկ դժվար է որակավորել: Դա բոլոր սահմաններից դուրս է: Ես հասկանում եմ, որ ոստիկանության գլխին կանգնած մարդիկ կան՝ նրանց ղեկավարներ, որոնք հրաման են տվել, որ այսպես պետք է լինի: Բայց ես ուզում եմ մտնեմ այդ մարդկանց կաշվի մեջ եւ հասկանամ, թե այդ երիտասարները ինչպե՞ս կարող էին այդպես վարվել զոհվածների ծնողների հետ: Կարող է հրամայեին գնդակահարել նրանց, պետք է գնդակահարեի՞ն: Բայց մենք դա էլի ենք տեսել... Իրենք արգելակներ չունեն: Դրա համար մենք այսօր ունենք քաղբանտարկյալներ: Եկեք հիշենք, թե ինչպես դատարանի դահլիճում մահացավ Արմեն Գրիգորյանը: Արմենի նման մահն արդեն իսկ մեսիջ էր իրենց կողմից, որ իրենք կանգ չեն առնի ոչ մի բանի առջեւ: Եվ այս մայրերի նկատմամբ վերաբերմունքն էլ դրա ուղղակիորեն շարունակությունն էր: Դեռեւս  մեր Ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանն է ասել` մենք ներսից ենք փտած: 

— Զենք կրելու փոխարեն՝ թաքնվել սովորեցնելը եւ ապաստարաններ կառուցելը Դուք ճի՞շտ եք համարում:

— Դա հուսահատություն, վախի զգացողություն տարածելու  նրանց պարտվողական քաղաքականությունն է: Ասել է, չէ՞ ամբիոնից`  նույնիսկ եթե պարտվենք, մենք մեզ պարտված չենք համարի: Ասվել է, չէ՞ դժգույն, դժբախտ Շուշին: Հիմա էլ ասում են` դուք եք դժբախտ: Ամեն ինչ պետք է արվի, որ ինչ ուզում են տանք, ինչպես ուզում են շարժվենք: Եվ այդ ամենը վերագրում են խաղաղության: Աշխարհում այդպիսի խաղաղություն չի լինում, որը հիմնված լինի վախի, արժանապատվության կորստի, հուսահատության վրա: Կլռեն, հետո էլի առիթ կգտնեն, կվերցնեն մի ուրիշ հատված, էլի կլինեն զոհեր: Փնտրողի համար առիթը շատ հեշտ է գտնելը: Սա ողբերգություն է: Եվ  մենք այս չորս տարվա ընթացքում, առավելապես կապիտուլյացիոն թղթի ստորագրումից հետո, համակերպվեցինք այս պարտվողական, հուսահատական բարոյահոգեբանական վիճակի հետ: Բա մեր խորհրդանիշները, մեր հաղթանակնե՞րը, մեր հերոսնե՞րը, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհված մեր հերոս տղանե՞րը: Մոնթեն, Լեոնիդն ու Բեկորը եւ էլի շատ-շատերն ի՞նչ են հիմա զգում, երբ իրենց արած գործն այսպես արժեզրկվում է: Ասվել է, չէ՞ ոչնչի համար են մեռնում մեր զինվորները: Ասվել է, արվել է... Իրենք ինչ-որ ասում են, հենց այնպես չեն ասում: Ինչի սեւ-սպիտակը հենց այնպե՞ս էր: Դա էլ հենց բերեց պառակտման: Հարազատներն իրենց քաղաքական հայացքների համար իրար հետ չեն խոսում` տղան հոր, քույրը՝ եղբոր, ամուսինը՝ կնոջ հետ: Ցավալի եւ զարմանալի է, երբ այն գյուղերը, որոնց զինվորները զոհվել են, խոսափողի առջեւ մեկը կանգնած ասում է` «Հա, դե ինչ անենք, ասֆալտ է արել, ում ընտրենք»: Ինքը կրակոցների տակ է, երեխաները  վազվզում են, լրագրողը հարցնում է` «Դուք ինչպե՞ս եք Ձեզ զգում այս կրակոցների տակ»: Ասում է՝ «Դե երեխեք են, սովորել են արդեն»: Այս կոտրված ողնաշարն ինչպե՞ս պետք է ուղղվի: Քանի՞ վիրահատություն է պետք անել, որ կանգնեցնեն ոտքի: Այս պարագայում չի լինի կանգնեցնել ոտքի, որովհետեւ այդ կողը, ողնաշարը, գլուխը ջարդողները հիմա իշխանության ղեկին են: Այդ մարդիկ են օրակարգը հաստատում, այդ մարդիկ են ասում, թե համերգների ում բերեն: Այդ մարդիկ պետք է հեռանան: Ինչքան շուտ, այնքան լավ, որպեսզի տեսնենք հետո ինչ ենք անում...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԴԱՏԱԽԱԶԱ-ՔՆՆՉԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԳՈՒՑԵ ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода