ԵԱՀԿ-ն դիտարկում է հայ-ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու հնարավորությունը
ՄիջազգայինԵԱՀԿ-ն դիտարկում է հայ-ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարարությունը։
«Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն հեռախոսազրույց է անցկացրել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննայի հետ։
Նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը և այդ տարածաշրջան ԵԱՀԿ առաքելություն գործուղելու պոտենցիալ հնարավորությունը»,- նշված է հաղորդագրությունում, որը տեղադրվել է ԵԱՀԿ ԱԳՆ թվիթերյան էջում։