«Հայաստանը պետք է դադարեցնի բանակցությունների իմիտացիան». Ադրբեջանի ԱԳՆ
ՄիջազգայինԱդրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես հայտարարել է, որ «Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնողն է՝ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության խստիվ պահպանման հիման վրա»։ Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները։
«Կոչ ենք անում Հայաստանին հարգել այս հիմնարար սկզբունքները, կատարել իր միջազգային պարտավորությունները՝ հանուն տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման ապահովման։ Հայաստանը վերջապես պետք է դադարեցնի բանակցությունների իմիտացիան և իրական, կառուցողական քայլեր ձեռնարկի։ Տարածաշրջանի խաղաղ զարգացման այլ այլընտրանք չկա»,-ասվում է հայտարարության մեջ։