«Փաստ». Իշխանությունները «տասովկաների» մեջ են
Մամուլի տեսություն
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 25-ին ՀՀ 18 համայնքում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Ընդհանուր առմամբ, իշխող քաղաքական ուժը հաջողության է հասել համայնքների կեսում: Սակայն մի քանի համայնքներում կոալիցիա կազմելու խնդիր կա:
«Փաստ» թերթի տեղեկություններով, բոլոր այն վայրերում, որտեղ կոալիցիայի հարց է առաջացել, անկախ նրանից՝ առաջին տեղում ՔՊ-ն է, թե այլ ուժ, իշխանությունները բավական ակտիվ քննարկումների և «տասովկաների» մեջ են: Մասնավորաբար, մեր աղբյուրը փոխանցում է, որ այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն պարտություն է կրել, սակայն հաղթող ուժը 50 տոկոս+1 քվե չի ստացել, իշխանությունները փորձում են ամեն գնով տապալել այլ ուժերի հնարավոր դաշինքը։
Նրանցից ոմանք, մեր տեղեկություններով, հրավիրվել են Երևան՝ «մայր գրասենյակ»՝ քարոզարշավի ընթացքում տված խոստումների, կորցրած ձայների և ծախսած գումարների համար պատասխան տալու նպատակով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում