Այն ինչ հիմա կատարվում է Հայաստանում, շատ էթնիկ հայերի է դրդում ստանալ ՀՀ քաղաքացիություն. Դոբրովինսկի
ՍպորտՀայ լրագրող Հրաչ Խաչատրյանը իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր, որ Դինամոյի կազմում հանդես եկող Արսեն Զախարյանը, ով նաեւ Ռուսաստանի ազգային հավաքականում է խաղում, ցանկություն ունի ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն` հունվարին, Լոնդոնի Չելսի տեղափոխության գործընթացը հնարավոր դարձնելու համար: Այս տեղեկությանը անդրադարձել են նաեւ մի շարք ռուսական Զլմ-ներ։ Sport.ru-ն ներկայացրել է իրավաբան Ալեքսանդր Դոբրովինսկու կարծիքը այս գործընթացի հնարավոր լինելու կապակցությամբ.
«Զախարյանը երիտասար ու տաղանդավոր դինամոյական է։ Այս ինչ կատարվում է նրա պատմական հայրենիքում, ինչպես ինձ է թվում, դրդում աշխարհի շատ էթնիկ հայերի ստանալ Հայաստանի քաղաքացիություն։ Կխաղա Արսենը Հայաստանի ազգային հավաքականում, Չելսիում թե ոչ,իրականում նրա որոշումն է։ Նա միանշանակ, ֆուտբոլի ծագող աստղ է, նրան պետք է միջազգային կարիերա անել, որը սպորտում ինչպես գիտենք շատ կարճ է»։