Iravunk.com | Հայաստանի անվտանգությունն այսօր մեկ նախապայման ունի` ձեր հեռանալը. Լիլիթ Գալստյան
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ «Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Անհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան «Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Forbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք «Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա «Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում «Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը Ռուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան «Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը

Հայաստանի անվտանգությունն այսօր մեկ նախապայման ունի` ձեր հեռանալը. Լիլիթ Գալստյան

Ներքաղաքական
«Խաղաղության ճարտարապետներից Ալեն Սիմոնյանն՝ ի պատասխան Պետրոսի այն հարցի, թե ի՞նչ է ուզում Ադրբեջանը, պատասխանում է․ «Նրանք/հավանաբար Թուրքիային էլ նկատի ունի/ ուզում են, որ Հայաստանը չլինի, հայերը չլինեն․․․»։
 
Դժվար թե այս գիտակցում-գնահատականը վերջին չորս օրերի եզրակացություն է: Բա այդ դեպքում ինչո՞ւ էիք խաղաղություն մուրում, շարունակ մուրում, խաղաղության դարաշրջան կառուցում ու մեր ազգային շահերի հաշվին իջեցնում «նշաձողը»։
 
Ինչո՞ւ․․․Եվ շատ ավելի վատ, եթե այդքան սնանկ են եղել իշխանության անվտանգային ընկալումներն ու սպառնալիքների գնահատումը։ Լավ, եթե նույնիսկ նոր եք հասկացել, որ Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են, որ Հայաստանը չլինի, ապա հենց այս պահին, երբ պաշտոնական տվյալներով «հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչեւ 7,5 կիլոմետր խորությամբ», ապա ինչո՞ւ ռազմական դրություն չեք հայտարարում։
 
Աաաա՜, պարզվում է՝ թշնամին կարող է այն ագրեսիայի քայլ դիտարկվել․․․ Մեզ քառատում են, մեր 18 տարեկան, կյանք չտեսած երեխեքին կյանքից զրկում, մենք, ավելի ճիշտ՝ դուք, անհանգստանում եք, որ հանկարծ ագրեսոր չընկալվեք։
 
Իսկ գուցե խոստովանե՞ք, որ այնպես եք ջլատել երկիրը, քայքայել բանակն ու հասարակությունը, որ ո՜չ կարողություն ունեք, ոչ էլ՝ ռեսուրս կազմակերպելու երկրի պաշտպանությունը։ Գուցե խոստովանեք, որ «խաղաղության» ձեր դիսկուրսն իրականում պետության ինքնասպանությունն էր․․․ Ո՞վ բերեց այս քաոսը, ո՞վ է այս անճարակության պատասխանատուն, ո՞վ քայքայեց պետական ինստիտուտներն ու պառակտեց հասարակությունը․․․
 
Նիկոլի հանգույն, Ալեն Սիմոնյանն էլ է համոզված, թե ընդդիմությունը ուղղորդվում է դրսից, թե գործակալների ցանց կա և այլն։ Բա սատանաներ որսալու փոխարեն գուցե հենց այդ գործակալներին բացահայտելու առաջադրանք տրվե՞ր ԱԱԾ-ին, թե չէ դատարկախոսություն է ձեր կառավարման չորրորդ տարում հայտարարել, որ դեռ նախկիններն են մեղավոր, որ պատերազմը նախկիններից ենք ժառանգել»։
 
Այո, անցյալում շատ սխալներ են եղել, բայց դրանք խմբագրելի էին, դրանք պետություն կորցնելու գին չունեին։ Իսկ թշնամու հարձակումներն էլ արժանի պատասխան են ստացել, եւ երբեք, երբեք Հայաստանը չի հայտնվել խաղաղության մուրացկանի նվաստ կարգավիճակում, պետականության ոչնչացման և ցեղասպանվելու եզրին։
 
Իսկ անցյալի, նախկինների ամենամեծ ժառանգությունը մեզ և ձեզ՝ Արցախն էր։ Այն Արցախը, որից բացահայտորեն հրաժարվում եք, հանցավոր տգիտությամբ չհասկանալով կամ չուզենալով հասկանալ, որ Արցախ-Հայաստանը մեկ անվտանգային համակարգ էր։ Որ Արցախը տալով հիմա հերթի մեջ Հայաստանն է։
Ակնհայտ է, Արցախից ձեր ձեռքերը լվացել եք՝ պատասխանատվությունը գցելով ռուս խաղաղապահների վրա, այն ռուսների վրա, որոնց դեմ աներեւակայելի հակաքարոզչություն եք գեներացնում։
 
«Մենք էդ ռեսուրսը չունենք․․․փոքր, 3մլն երկիր ենք», ասում է ԱԺ խոսնակն ու հակասում իրեն՝ ասելով, որ Ռուսաստանից, Բրյուսելից կամ Վաշինգտոնից «դաբրո» չի սպասում։ «Մեր դոբրոն մեր ժողովուրդն է»։
 
Գուցեեւ ունեցել եք այդ «դաբռոն» չորս տարի առաջ։ Ունեցել եք, մոլորվածներն էլ հավատացել են․ համերաշխություն ու սեր էիք խոստանում, Արցախն Հայաստան էիք հռչակում, հավասարություն ու ժողովրդավարություն․․․։ Բայց դուք աղետ ու պատերազմ, մահ ու քաոս բերեցիք։ Մի՞թե պարզ չի, որ դուք չեք կարողանում, չեք կարողանում ազգային ու պետական շահ պաշտպանել, դուք սպառել եք դիվանագիտական և ռազմավարական բոլոր հնարավորությունները։ Տապալել եք ամեն բան, ինչին մոտեցել եք։ Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական զոհասեղանին, ու ձեր սնանկությունն այնքան ակնհայտ է, Հայաստանն այնքան մեկուսացած, բացակա, անպաշտպան․․․
 
Երկու օր առաջ եւ անցնող ամիսներին հազարավորներ մայրաքաղաքի փողոցներում ձեր հրաժարականն էին պահանջում։ Նրանց մեջ նաեւ ձեզ «դաբռո» տված խաբվածներ, արթնացած քաղաքացիներ, իրական սպառնալիքները գիտակցողներ։ Ու սա իշխանության համար պայքար չէ, սա պետականություն պահելու ու չցեղասպանվելու բնական պահանջ է։
 
Ու չփորձեք մանիպուլացնել, թե ժողովրդի ընդվզումը սահմանին կանգնած տղեքին մեջքից հարված է։ Այսօր մեր սահմանը նաև հրապարակով ու Բաղրամյանով է անցնում․․․
 
Սահմանին կանգնած տղեքին հարվածել եք դուք, հենց դուք, երբ ժամանակին Սյունիքից զորքը հետ քաշվելու հրաման եք տվել, երբ մեր թիկունքում հող ու ճանապարհ եք նվիրել թշնամուն, երբ գիտակցաբար նվաստացրել եք մեր հաղթանակներն ու հաղթողներին, քայքայել եք բանակի մարտունակությունն ու ձեր ստահակները սահմանին կանգնելը պատիժ են համարել, իսկ զորահավաքը ընդդիմադիրներին պատժելու միջոց։ Երբ ձեր վարձկան թիմակիցները մեր պատմության դասագրքերում թուրքի եղբայրական կերպար են քարոզում, իսկ Ադրբեջանում՝ Էրիվանի պահանջատիրություն․․․ Պառակտված հասարակությունը չի կարող սահմանին կանգնած զինվորի համար լավ թիկունք լինել։
 
Մեր ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՝ ԱՐՑԱԽԸ, տանուլ տված գերագույն հրամանատարը չի կարող խաղաղության բանակցող լինել, ոչ էլ՝ երկրի անվտանգության երաշխավոր։ Բավական է կառչել բացակա ժողովրդավարությունից, Հայաստանում գոյություն չունեցող ժողովրդավարությունից։ Ու վերջապես, եթե անգամ այն կա, գրոշ չարժի, եթե այն իմ պետականության կորստի գինն ունեցավ։ Հայաստանի անվտանգությունն այսօր մեկ գին ու նախապայման ունի, դա ձեր հեռանալն է», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ:


Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինըՌուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմըՕչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված էՄակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասինՀամահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա ՀակոբյանՆախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասինՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանաԱզգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում էԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՆախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода