Մենք բոլորս հայ ենք. Կապառոսը` Ադրբեջանի հարձակման մասին
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը թվիթերյան իր էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։
«Այս դժվար պահին ես ձեզ եմ ուղարկում իմ ամբողջ ուժը։ Մենք բոլորս հայ ենք»,- գրել է իսպանացի մասնագետը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերվանից Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են սկսել հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղություններով: