Iravunk.com | Արցախում անցկացվեց ամենամյա հուշամրցաշարը. hայտնի են գավաթակիրները
Օրվա խորհուրդ. Ապրիլի 26 Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ «Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Անհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան «Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Forbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք «Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա «Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում

Արցախում անցկացվեց ամենամյա հուշամրցաշարը. hայտնի են գավաթակիրները

Տեսանյութեր

Թեեւ 44 օրյա պատերազմի վերքերն այսօր էլ թարմ են, սակայն Արցախը շարունակում է ապրել եւ ապրեցնել: Արցախում ի թիվս բնակարանաշինության, տարբեր ոլորտներում նորանոր ձեռքբերումների` չի անտեսվում նաեւ մշակույթն ու սպորտը: Արցախցիներն ամեն ինչ անում են,  որ հայկական հետքը Արցախում շարունակի ամրապնդվել` ի հեճուկս հայ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածախության, որն ամենօրյա ռեժիմով խաթարում է քաղաքացիների բնականոն կյանքը: Հենց դրա համար էլ այսօր արցախցիներն անմասն չեն մնում սպորտային եւ մշակութային միջոցառումներից:

«Իրավունքն» այսօր բացառիկ հնարավորություն է ունեցել ներկա գտնվել արցախյան առաջին ազատամարտի հերոս ՍԵՅՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նվիրված ատլետիկայի ամենամյա մրցաշարին, որի նպատակն է հայ երիտասարդների մեջ վառ պահել բազմակի չեմպիոն Հարությունյանի հիշատակը, ինչպես նաեւ կատարելագործել ատլետների մարզական վարպետությունն ու ի հայտ բերել մարզաձեւի ուժեղագույններին:

Նշենք, որ այս մրցաշարին պետք է մասնակցեին նաեւ Հայաստանի տարբեր մարզերի ատլետները, սակայն նրանք չկարողացան գալ` պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով առկա ռազմական գործողություններով եւ հաշվի առնելով Հայաստանն ու Արցախը կապող միջպետական ճանապարհի ոչ անվտանգ լինելով, ինչի վերաբերյալ հայտնել էր Արցախի տեղեկատվական շտաբը: Շտաբի հայտարարության մեջ մասնավորապես ասված էր, որ Երեւանից Ստեփանակերտ երթեւեկել խիստ անհրաժեշտ դեպքերում: Ի դեպ, այսօր առավոտյան Սիսիան տանող ճանապարհի վրա եւս լսվել են կրակոցներ եւ գործնականում այն նույնպես անվտանգ չէ: Այսօր Արցախից Երեւան գրեթե մեքենա չի գնացել, հակառակ ուղղությամբ` եւս:

Վերադառնալով արցախյան ազատամարտի հերոս, բազմակի չեմպիոն Սեյրան Հարությունյանի անվան մրցաշարին` շեշտենք, որ այն նախատեսված էր անցկացնել Արցախի ղեկավարության բարձր հովանու ներքո: Սակայն հայաստանյան վերջին երկու օրերի իրադարձությունների ու զոհերի փաստով պայմանավորված` մրցաշարն անցկացվեց առանց հանդիսատեսի եւ պաշտոնատար հյուրերի: Ներկա չէր նաեւ Արցախի հանրապետության Ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ:

Մրցաշարին մասնակցեցին բացառապես արցախյան տարբեր քաղաքներից ժամանած ատլետները, որի մեկնարկը տրվեց մեկ րոպե լռությամբ` հարգանքի տուրք մատուցելով վերջին օրերին զոհված մեր զինվորների հիշատակին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ստեփանակերտ-Երեւան

306225130-1264888164287788-4284829714259818128-n

306324427-1144254192832934-8993904264753527401-n

306358460-648598319861324-5959818259008229034-n

306673329-465978822096447-2439348345487110865-n

306687319-1227253864733603-8657109076981484643-n

306806471-1815976842127961-347388256369955518-n

307241274-402710981942001-3502363991707863262-n



Օրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինըՌուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմըՕչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված էՄակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասինՀամահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա ՀակոբյանՆախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասինՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանաԱզգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում էԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՆախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода