Վթարի է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետին սպասարկող Toyota-ն. կան վիրավորներ Երեւանի ավագանու անկախ անդամներ Անուշ Գինոսյանի և Անույշ Խուդավերդյանի լիազորությունները դադարեցվեցին ՌԴ ՀՕՊ-ը 144 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ինչ է կատարվում թիվ 72դպրոցում այս պահին. Մանրամասներ 1 տարի 8 ամիսը «շակալադնի» է. Առուշ Առուշանյանը` իրեն կալանավորելու որոշման մասին Դատարանը որոշեց ազատազրկել Առուշ Առուշանյանին Ucom-ը կհամագործակցի խորհրդատվական ոլորտի ամենահեղինակավոր՝ Միջազգային CMC համաժողովի հետ ԱԱԾ տնօրենը կորոշի՝ ում ինչպես պատժել գաղտնի տեղեկության տիրապետման կարգը խախտելու համար (տեսանյութ) Ոստիկանները քաշքշելով բերման են ենթարկում ճանապարհը փակած քասախցիներին (տեսանյութ) Իրանի Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը մեկնել է ՌԴ` քննարկելու «Զանգեզուրի միջանցքի» հարցը

Ինչո՞ւ են որոշ կրոնական կազմակերպություններ ակտիվացել

Հասարակություն

Հայաստանում «Եհովայի վկաների» թիվը (ըստ նրանց ոչ պաշտոնական աղբյուրների)  2011 թվականից սկսված` ոչ միայն աճ չի գրանցում, այլ նաեւ հակառակը՝ տարեցտարի նվազում է: Եվ չնայած այս իրականությանը`«Եհովայի վկաները» չեն դադարում իրենց փողոցային քարոզները, իսկ համավարակից ու պատերազմից բարեհաջող խուսանավելուց հետո` ակտիվորեն նորից դուրս են եկել փողոցներ: Ի՞նչն է նրանց առավել հետաքրքիր հիմա փողոցային անցուդարձում՝ «Աստծո արքայության» մասին խոսելը, թե՞ այլ խնդիր են լուծում, «Իրավունքը» հետաքրքրվեց «Դիալոգ» Կրոնի եւ հանրային կապերի ուսումնավերլուծական կենտրոնի ղեկավար ԱԼՄԱՍՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՑ:

— Քչերը գիտեն, որ Եհովայի վկաներն ամեն ամիս իրենց պարբերականներում անդրադառնում են ոչ թե աստվածաշնչային իրողություններին կամ մեկնաբանություններին, այլ սոցիալական խնդիրներին, որոնց տալիս են աստվածաշնչային մեկնաբանություններ: Առհասարակ, նրանց ամբողջ գործունեությունn ուղղված է պարզ կենցաղային վախերը Աստվածային «գիտելիքներով» փարատելուն: Իսկ սոցիալական խոցելի խնդիրների մոնիթորինգը իրականացվում է հենց փողոցներում: Օրինակ, եթե ձեզ մոտենան եւ հարցնեն, թե ինչ եք մտածում ռուս-ուկրաինական պատերազմի մասին, արդյոք Աստծո կամքով է առաջնորդվում Պուտինը, դուք դժվար թե արձագանքեք կամ ձեր անկեղծ կարծիքը հայտնեք: Իսկ եթե նման հարցերը շոշափվեն եւ բարձրաձայնվեն «Աստծո արքայության», «դրախտի» եւ փրկության հարցերի քողարկման ներքո, ակնհայտ է, որ դուք ոչ միայն անկեղծ կարծիք կհայտնեք, այլ նաեւ ձեր հարցերի միջոցով անկախ ձեզնից կուղղորդեք խոսակցությունը ճիշտ ուղղությամբ: Եթե վերցնենք այն հանգամանքը, որ Հայաստանում տվյալ պահին գտնվում են ռուսները, եվրոպացիները, իրանցիները, ուկրաինացիները, ապա շատ ավելի հիանալի միջոց հանրության կարծիքը հավաքագրելու համար հնարավոր չէ գտնել: Այնուհետեւ ձեր պատասխանները կմշակվեն եւ կհավաքագրվեն «Եհովայի վկաների» կողմից հատուկ լրացված անկետաներում` որպես «հավատքով անհանգստացած մարդկանց» կարծիքներ, եւ  կուղարկվեն «Եհովայի վկաների» կենտրոնական գրասենյակ՝ ԱՄՆ, այնտեղ կմշակվեն ու իբրեւ թե սոցիալական նշանակության խնդիր` հարց ու պատասխանով կտպագրվեն «Դիտարանում»: Իսկ շատ ավելի իրականում կծառայեն գլոբալիստական նպատակների համար՝ հետագայում տվյալ հասարակության համար մշակված հատուկ  ռազմավարությամբ: Իսկ այդ ռազմավարություններից մեկն էլ, օրինակ, «Եհովայի վկաների» կողմից քարոզելն է խաղաղության կեղծիքը, որը առավել եւս շատ հաճելի է լսել մարդկանց հիմա, երբ պատերազմի հրեշավոր հետեւանքները դեռ թարմ են մեր աչքի առաջ, եւ պատերազմի վախն էլ, առանց հարցնելու, բաց դռնով մտնում է մեր տներից ներս: Պատերազմից վախենում են բոլորը, որովհետեւ դա վախենալու է, բայց ավելի վախենալու է կանգնած լինել հավատքի կեղծ ճանապարհին, որտեղ մահանում է ոչ միայն մարմինը, այլ` հոգին:

«Գոյություն չունեն պետություններ, որոնք իրենց քաղաքացիներին ապահովում են իրավունք ընտրելու՝ արդյոք պատերազմը արդար է, թե` անարդար, հետեւաբար նաեւ ընտրության հնարավորություն չկա՝ կատարել կամ չկատարել իրենց քաղաքացիական պարտքը երկիրը պաշտպանելու գործում։ Եթե պետությունը վերապահեր այդպիսի իրավասություն յուրաքանչյուր քաղաքացուն, ապա այն կդադարեր որպես պետություն գոյություն ունենալուց։ Հետեւաբար, պատերազմի արդար կամ անարդար լինելու որոշումը չի կարող թողնվել առանձին քաղաքացիների հայեցողությանը։ Այդ հարցին չեն կարող պատասխանել անգամ արդի պատմաբանները։ Հաճախ պատմությունը ինքն է դատավճիռ եզրակացնում` կախված պատերազմի արդյունքներից։ Այնպես որ, յուրաքանչյուր քաղաքացու դիրքորոշումը պատերազմի արդարության/անարդարության վերաբերյալ չի կարող գնալ այնքան հեռու, որպեսզի արդարացնի պետությանը զգալի վնաս հասցնելու գործողությունները», - այս մեջբերումը 1964թ.-ին Համբուրգի դատարանի կողմից Եհովայի վկաներին զինվորական ծառայությունից խուսափելու պատճառով կալանքի տակ գտնվելու փոխհատուցման պահանջի մերժման հիմնավորումից է։

Այո՛, գոյություն չունեն պետություններ, որտեղ առանձին քաղաքացին կարող է որոշում կայացնել այդ երկրի ռազմական գործողությունների ճշմարտացիության վերաբերյալ, մանավանդ եթե այդ գործողությունները վերաբերվում են ինքնության, ազգության, պետականության եւ կրոնի պահպանմանը։ Գոյություն ունի միայն մեկ որոշում՝ դա սրտի եւ խղճի որոշումն է, որի վրա ներազդելուն են միտված մի շարք գաղափարախոսական կազմակերպություններ, որոնց օգնում են նաեւ կրոնական հիմքով ստեղծված կազմակերպությունները։ Շատ անգամ աննկատ են մնում կրոնական կազմակերպությունների ազդեցությունը ընդհանուր համաշխարհային քաղաքական գործընթացներում։ Սակայն դրանց դերը «անգնահատելի է»: Իսկ մեր քաղաքացիներին խորհուրդ կտամ չտրվել կրոնական կազմակերպությունների ծուղակներին եւ ընդհանրապես չմտնել երկխոսության մեջ ու առավել եւս կիսվել իրենց մտածումներով անհասկանալի դավանական հիմք  ունեցող հավատավաճառների հետ։ Այս պահին մեզ համար կարեւոր է համախբվել այն արժեքների շուրջ, որոնք կնպաստեն մեր ազգի ուժի ամրապնդմանը եւ առողջացմանը։ Եվ այդ ինստիտուտներից մեկը հենց Հայ Առաքելական եկեղեցին է՝ անկախ նրանից, թե այս պահին մարդը հավատք ունի կամ՝ ոչ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Վթարի է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետին սպասարկող Toyota-ն. կան վիրավորներԵրեւանի ավագանու անկախ անդամներ Անուշ Գինոսյանի և Անույշ Խուդավերդյանի լիազորությունները դադարեցվեցինՌԴ ՀՕՊ-ը 144 ուկրաինական ԱԹՍ է խոցելԻնչ է կատարվում թիվ 72դպրոցում այս պահին. Մանրամասներ1 տարի 8 ամիսը «շակալադնի» է. Առուշ Առուշանյանը` իրեն կալանավորելու որոշման մասինԴատարանը որոշեց ազատազրկել Առուշ ԱռուշանյանինUcom-ը կհամագործակցի խորհրդատվական ոլորտի ամենահեղինակավոր՝ Միջազգային CMC համաժողովի հետԱԱԾ տնօրենը կորոշի՝ ում ինչպես պատժել գաղտնի տեղեկության տիրապետման կարգը խախտելու համար (տեսանյութ)Ոստիկանները քաշքշելով բերման են ենթարկում ճանապարհը փակած քասախցիներին (տեսանյութ)Իրանի Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը մեկնել է ՌԴ` քննարկելու «Զանգեզուրի միջանցքի» հարցըՉե՛ս մարսելու, միլիոններ կերար, հարա'մ ա, երեխու հաց ես տանում․ ակցիա՝ ընդդեմ Նաիրիի համայնքապետի (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստԱվինյանի համար դարձել ենք «ձկան փուշ»․ մանդատից զրկվող ավագանու անդամ (տեսանյութ)Վանաձորի թատրոնի 93-րդ թատերաշրջանը նվիրվում է ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Հովհաննիսյանի 110-ամյակինՄոսկվա-Երևան 1 չվերթ չեղարկվել է, 3-ը՝ հետաձգվելԽաղաղության պայմանագրում կա համաձայնեցված դրույթ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին. Փաշինյան (տեսանյութ)Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Ընդդիմադիր ֆրակցիային չխնայել, հին ու նոր հիշեցնելով «փչացնել»Ազգերի լիգա. Ֆրանսիայի, Իտալիայի հաղթանակներն ու այլ արդյունքներ(տեսանյութ)Գազ չի լինի. հասցեներՈՒՂԻՂ. ԱԺ-ն շարունակում է աշխատանքըՕրվա խորհուրդ. սեպտեմբերի 10Ալեն Սիմոնյանը «նախկինների» դղյակներն է հիշել. իսկ որտե՞ղ է ապրում նա, ո՞ւմ է «պատկանում» Ջրվեժի հայտնի առանձնատունը. «Ժողովուրդ»Անկանխիկ գործարքների առումով քաոսային իրավիճակ է. «Փաստ»«Հրապարակ». Սամվել Բաբայանի պրոյեկտը չստացվեց. նոր բան են փորձարկումՔասախի բնակիչները կփակեն Աշտարակ Երեւան ավտոճանապարհը. «Ժողովուրդ»Առաջիկայում շատ մեծ բացահայտումներ են լինելու. Երեւանի ավագանու անդամները չեն լռելուՏեղի է ունեցել կապիտան Հայրապետ Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունըՇՏԱՊ. Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամներին սպառնացել ու գործարք են առաջարկելՍարսափազդու մանրամասներ. Պահանջել են փրկագին` չորս միլիոն դոլար․ ոստիկանները հայտնաբերել են առևանգված կնոջըՀարցն այստեղ առավել քան շատ նախարարն է՝ Ժաննա Անդրեասյանը. Հայկ ԴեմոյանՄասնագետները նշել են՝ ինչպե՞ս խելացի երեխա լույս աշխարհ բերելԸնկերնե՛ր, ի՞նչ եք խառնվել իրար, չե՞ք ամաչում. Գեւորգ ԳեւորգյանՖեյխոայի օգտակար հատկություններըԱհա՝ ինչպե՞ ս չպետք է լիցքավորել սմարթֆոնը, եթե չեք ուզում հրդեհ առաջացնել«Զանգեզուրի միջանցքի» ապագան որոշվելու է Իրանի ջանքերով, իր շահերը պաշտպանելու կարողությամբ․ ԻՀՊԿՆոր բռնկում է եղել. պլազմայի 2 ամպ է շարժվում դեպի ԵրկիրiPhone 16 Pro սմարթֆոնը կվաճառվի 1000 դոլարովԼեզվի ճարպկությունը և ակնհայտ մանիպուլյացիան իշխանությանն այլևս չեն կարող օգտակար լինելԵրևանը փորձում է կրճատել Բաքվի հետ հաշտության պայմանագրի տեքստը՝ այն արագ ստորագրելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ«Խnզը» ՌԴ-ին հռչակել է որպես Հայաստանի թշնամի.Armenian infoՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Արցախի պաշտոնյայի նախկին փեսայի դեպքիցԳաղտնի ծրագիր ունեմ՝ 15 տարում Հայաստանը պետք է դառնա աշխարհի ամենաթանկ պետությունը․ Աղազարյան.armlur.amԱդրբեջանի և Հայաստանի միջև Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկն ընդունելի է Բաքվի համար. Ալիև34-ամյա տղամարդը սպառնացել է Կիևյան կամրջից ցած նետվելԼյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՌուսական ԱԹՍ-ները թռել են ՆԱՏՕ-ի 2 երկրի վրայովՈւկրաինացի դիվանագետին հետ կանչելը կապված է լվացքի մեքենաների հետ. ԿոբախիձեՂազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների համար. Տոկաև

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода