Iravunk.com | «Սերը սիրուց հետո՝ կարոտով...». Հայկոյի հետ ու առանց Հայկոյի
«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավորը մեջբերեց Փաշինյանի խոսքերը.Aysor.am Այսօր հակառակորդը ադրբեջանական Մազամ (Məzəm) գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ) ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումը Հրատապ. հավաքվում ենք Կառավարության շենքի մոտ` աջակցելու կիրանցիներին. «Կամք» Նիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan Times «Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է». Աննա Մանուչարյանի ֆոտոշարքը Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆ

«Սերը սիրուց հետո՝ կարոտով...». Հայկոյի հետ ու առանց Հայկոյի

Մշակութային

Նա պարզ էր։ Մեծամտություն ասվածը բացարձակ կապ չուներ նրա հետ։ Երբ սկսում էիր իրեն գովել՝ թե ինչ լավն է գրածդ երգը կամ ֆիլմի սաունդթրեքը, մի տեսակ կարմրում էր ու սկսում բարձր ծիծաղել։ Ու նույն պահին արձագանքում․ «Մերսի, ցավդ տանեմ»։ Հենց այսպես են նկարագրում Հայկոյին իր ընկերները, բարեկամներն ու երաժշտական աշխարհի մարդիկ։ Վաստակավոր արտիստի ծննդյան օրն էր։

Մարզահամերգային համալիրի ետնաբեմում նրա ընկերներ են։ Բոլորին մեկ միտք է միավորել. համերգ՝ ոչ թե նվիրված Հայկոյի հիշատակին, այլ՝ սիրո երգչի կողմից սիրո տոն պարգեւել բոլորին։ Արտիստները խոստանում էին հույզերին տեղիք չտալ, բեմում լինել պրոֆեսոնալ, այլապես համերգի ասելիքը չէին կարողանա տեղ հասցնել, ու Հայկոն հաստատ կասեր՝ «բա եղա՞վ»։


Արսեն Սաֆարյան. «Ամբողջ համերգի ընթացքում ինքը ներկա է՝ իր արվեստով, իր երաժշտությամբ։ Ուզես, թե չուզես՝ իր հետ խոսում ես ու անընդհատ հիշում ես, թե այս երգն ինչպես էր երգում։ Դժվար է երգել․․․ Բայց պետք է ստեծվի այն մթնոլորտը, ինչպիսին ինքը կուզեր։ Երգերը կատարվեն այնպես, ինչպես ինքը կուզեր։ Իր ներկայությունն անընդհատ է, միշտ է։

«Նա իմ բեմական անվան հեղինակն է ու իմ առաջին երգերի գործիքավորողը»,- հիշում է Անդրեն, ով 1997 թ–ին, երբ Արցախից եկավ Երգի պետական թատրոն, անձնագրով Անդրեյ Հովնանյան էր։

«Արթուր Գրիգորիչը ծանոթացրեց Հայկոյի հետ, քանի որ երգերիս գործիքավորումը պետք է նա կատարեր։ Հարցրեց անուն-ազգանունս, ասացի՝ Անդրեյ Հովնանյան, ասաց՝ իմ կարծիքով, լավ կլինի, որ Անդրե լինի։ Սկզբում դժվար կլինի, բայց հետո կսովորես առանց ազգանունի, ինչպես ես։ Անդրե անունի կնքահայրը Հայկոն է։ Եվրատեսիլում իմ կողքին էր, իմ դժվար, լավ ու վատ օրերին։ Նա որակի գագաթնակետում էր ու ճիշտ ուղղություններ էր տալիս բոլորիս»,– ասում է Անդրեն։


Նազենի Հովհաննիսյանը պարզապես բոլորին հորդորում էր ժպտալ ու վայելել սիրո երգչի սիրո տոնը։ Իրեն խոստացել էր չհուզվել, բայց անկարելի էր․.․

«Հայկը սիրո երգիչ էր, սեր տարածող էր։ Նրա հետեւից մնաց անփարատ կարոտ։ Այսօր ամեն ինչ անելու ենք, որ չլինի սուգ, չլինի ողբ։ Եթե կա կարոտ, ապա պետք է լինի լուսավոր, եթե կա թախիծ, ապա պետք է լինի նրա սիրուց մնացած, բայց ոչ թե նրա բացակայություն պատճառով։ Հայկոն անակնկալներ էր սիրում։ Սա էլ իր վերջին անակնկալն էր՝ թողնել ու գնալ մի շնչով։ Ու ասել՝ եթե կարող եք, միավորված եղե՛ք, սիրե՛ք, հաշտ ապրե՛ք։ Ես հուսով եմ, որ մենք այսօր կկատարենք նրա չգրած խորհուրդը։ Փորձերին ամեն վայրկյան թվում էր, թե նա հենց այս պահին դուրս է գալու բեմ ու ասի «այո՜ոո»։ Նա ուներ մեծ, կարեւորագույն հատկություն՝ անչար էր։ Սա Հայկոյի հիշատակի համերգը չէ, նրա թողած անհավանական երաժշտության նվերն է։ Սա նրա սիրո տոնն է, որ եղել է, կա ու կլինի»։

Հայկոյի երգերից շատերը հաճախ հնչում էին Ավետ Բարսեղյանի խոսքերով։ Ավետն անկեղծանում է. 10 տարի «պայքարեց», որ Վարդան Զադոյանի ձեռքից տանի, ու ստացվեց։ Բայց թե ինչ քիմիա կատարվեց իր ու Հայկոյի վերջին սիրո երգերի մեջ, բառերով դժվարանում է նկարագրել։


«Այս գիշեր գտա մեր վերջին ձայնային հաղորդագրությունը, որ գրել էր․ «Վարպետս, իմ ու քո Լուսեի ծնունդը շնորհավոր»։ Հայկոս, երաժշտական ճաշակդ ինչքան հնարավոր է փորձելու ենք պահել։ Հիմա ինձ մոտ հույզերի խառնված ներկապնակ է ,տաք ենք, դեռ չենք հասկանում։ Հետո ծանր է լինելու, հասկանալու ենք, որ ոչ մի տեխնիկական երեւույթ չի կարող վերադարձնել Հայկոյի ջիգյարը, լույսն ու սիրտը»։

«Չէ, բայց ի՞նչ պատմեմ. ձեր ժամանակը չի հերիքի՝ որտեղի՞ց սկսեմ ու ավարտեմ»։ Շոումեն Գրիշա Աղախանյանն է։ «Ախր Հայկոյի մասին էնքան բան կա պատմելու։ 1988 թ–ից ընկերություն ենք արել։ 25 տարին ո՞նց պատմեմ։ Միայն արվեստի հետ կապված բաներ չեն, լիքը բան, որ մտնում է ընկերություն ասվածի մեջ։ Լավ երգիչ, կոմպոզիտոր, երաժիշտ, գործիքավորղ ու առավել եւս լավ մարդ։ Եթե մեկ ուրիշն այս ամենն ունենար, որպես օրենք կամ աստղայինը տարած կլիներ, կամ հետը խոսալ չէր լինի։ Հայկոն ֆենոմենալ անձնավորություն էր։ Ու այդ ամենը բեմից երեւում էր»։


Դերասան Խորեն Լեւոնյանի հետ առաջին ծանոթյունը 2006-ին է եղել, երբ նկարահանում էին «Մի վախեցիր» ֆիլմը։

«Այդ երաժշտությունն ինձ հետ է արդեն 16 տարի։ Մենք թիմային էինք աշխատոււմ ու դրա համար էլ հաջողության էինք հասնում։ Հիմա այդ խմբի անդամներից կարեւոր գույն ունեցող չկա։ Բայց պետք է իր անունը բարձր պահենք ու իր երգերը միշտ հնչեցնենք, քանի որ մշակութային ճահիճը գնալով մեծանում է, ու այս կարգի լավ երաժշտությունը՝ պակասում»։

«Ընկերոջս ծնունդն է․․․ Կուզեի ուղղակի, որ այս համերգը չլիներ»։ Բայց Արսեն Գրիգորյանը երջանիկ է, որ ապրել, ստեղծագործել ու համագործակցել է Հայկոյի հետ նույն ժամանակահատվածում։ Իսկ ամիսներ առաջ գրել է ընկերոջ հիշատակին նվիրված երգ, որը կոչվում է «Հավերժ սիրո երգիչ» ։

Էմմին իր բնորոշ անկեղծությամբ նկատում է՝ այս ամենի մխիթարանքը լինելու է նրա երաժշտությունը, հնչյունները երբեք չեն դադարելու հնչել։ «Հայկոն ինձ համար Երեւանն է, իմ մանկություն է, իմ պատանեկությունն է, իմ ընկերն ու ընտանիքի անդամն է»։

Հայկոյի ֆենոմենը իր անկեղծությունն էր ու հոգուց բխած երաժշտությունը։ Հայկոն ուներ իր տեսակը, իր երաժշտական գույնը, որը կորցրել ենք։ Նա միակն էր, որ չփոխվեց, չգնաց աջ, ձախ։ Գումարի դիմաց ոչինչ չարեց։ Ստեծագործելուց էլ երբեք չփորձեց ինքնահաստատվել։ Այս բնութագրումը «Կարեն-Սեւակ» բենդի տղաներինն էր։

Իսկ Արամեն երգեց «Ես քեզ սիրահարվել եմ»։ Հետո մեզ պատմեց, որ այդ երգի համար մի փոքր «պայքարել» է, որ ինքը երգի։

«Երբ եկա Երեւան, առաջինը ծանոթացա Հայկոյի ու Հրաչ Քեշիշյանի հետ։ Հետո իմ բոլոր ծանոթյունները եղան Հայկոյի խորհրդով, թե ով կարող էր ինձ համար երգ գրել, տեսահոլովակ նկարել եւ իմ ստեղծագործական ուղին հարթել»։

Արդեն համերգին մի քանի րոպե էր մնացել, հաջողվեց զրուցել Գարիկ Մարտիրոսյանի հետ, ով նաեւ համերգի հանդիսավարներից էր։

«ՈւՀԱ-ի թիմի համար երաժիշտներ էինք ընտրում, ովքեր պետք է գործիքավորեին մեր երգերը։ Հայկոն սկսնակ երաժիշտ էր։ Եկել էր ու չգիտեինք՝ ինչ հարցեր տանք։ Տղաներից մեկը ասաց․ «Ջազ նվագու՞մ ես»: Դե, մտածում էինք, որ ջազ նվագի, ուրեմն լավ է։ Ու Հայկոն նվագեց։ Ու նա դարձավ մեր թիմի անդամը ու մեր ՈՒՀԱ–ի թիմի կյանքում նրա դերը շատ մեծ է։ Նրա ճաշակը, ձեռքը, մտածելակեպը, մոտեցումները, ամեն ինչը։ Որ երկրում Հայկոյին հանդիպում էինք, կարծես ինքը հումորիստ լիներ, իսկ մենք՝ ոչ։ Նա ժպիտ էր ու տրամադրություն»։

Համերգը կազմակերպել էր «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամ»-ը: Կուլիսներում ամենանհանգիստը թերեւս Հրաչ Քեշիշյանն էր։

   «Այսօր պարզապես երաժշտական տոն է լինելու, ոչ թե հիշատակի երեկո։ Այս համերգն իր նման է լինելու, ու ինչ որ արել ենք, հաստատ իրեն դուր է գալու։ Այսօր բոլորը ստեղծելու են Հայկոյի երաժշտությունը»։

Բեմում Հայկոյի ձայնագրման ստուդիայի պատկերն էր։ Այս ստուդիայում շատ-շատերն են ձայնագրվել ու հենց այդ աշխատանքային պրոցեսն էին ստացել։ Բայց այս անգամ ձայնագրման վահանակի մոտ ինքը չէր, այլ իր ձայնը, մեծադիր ժպտացող լուսանկարը։ Արտիստները երգում էին իր սիրելի Երեւանի մասին։ Հերթը զուգերգերինն էր, ու կրկին Հայկոյի հետ։ Մեծ էկրանից Հայկոն հաճախ բեմում էր, ընկերների կողքին՝ իր կատարումներով, հարցազրույցներից մեջբերումներով, մեկնաբանություններով։ Նրա «Ամենա» երգը կատարեց Սոսո Պավլիաշվիլին՝ ռուսերեն լեզվով։

   Երեկոյի թերեւս ամենահուզիչ պահերից էր Հայկոյի որդու՝ Արմանի մասնակցությամբ տեսանյութը։ Նկարահանվել էր Հայկոյի հայտնի տեսանյութ-պատգամի շարունակությունը։

«Պապ, ես դեռ շատ բան ունեմ քեզանից սովորելու, ուզում եմ քեզ պես երազել, սիրել մարդկանց։ Ես կարոտում եմ քեզ, պապ»։

Թվում էր, թե համերգն ավարտվեց՝ անջատվեցին բեմի լույսերն ու հայտնվեց Հայկոյի հոլոգրաֆիկ պատկերը, կատարելով «Վերեւ» երգը։

Աղբյուրը՝ bravo.am


Հրայր Կամենդատյանն առաջարկում է գնալ տեղական հանրաքվեի Անելու եմ ամեն ինչ` Հայաստանի հավաքական վերադառնալու համար. Բայրամյան«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավորը մեջբերեց Փաշինյանի խոսքերը.Aysor.amԱյսօր հակառակորդը ադրբեջանական Մազամ (Məzəm) գյուղի կողմից մուտք է գործել Ներքին ՈսկեպարՀանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub«Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումըՀրատապ. հավաքվում ենք Կառավարության շենքի մոտ` աջակցելու կիրանցիներին. «Կամք»Նիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan Times«Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է». Աննա Մանուչարյանի ֆոտոշարքըՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի ՀայաստանՄիրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆԺերար Դեպարդյեն ձերբակալվել էԱյսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուրԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետՆշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ)Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը ԳերմանիայումՓաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՀայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս ԳրիգորյանԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business Insider
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода