Iravunk.com | Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն ԱՄՆ-ում տուն է գնել 585 հազ․ դոլարով՝ առանց վարկային միջոցների․ «Հետք»
«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Օչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված է Մակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասին Համահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա Հակոբյան Նախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր Գրիգորյան Ինչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչով Իշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր Ղազարյան Մեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն ԱՄՆ-ում տուն է գնել 585 հազ․ դոլարով՝ առանց վարկային միջոցների․ «Հետք»

Հասարակություն

2020-ի ապրիլին, երբ այն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը ձեռք է բերել «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88,13 %-ը, վերջինս սկսել է մեծ հաջողություններ գրանցել պետական գնումների մրցույթների ճանապարհաշինության ոլորտում։ Այս մասին գրում է «Հետքը»։

Այսպես՝ եթե 2018-ին ՍՊԸ-ի հետ կնքվել էր պետգնման 3 պայմանագիր (ընդհանուր գինը՝ մոտ 12 մլն դրամ), իսկ 2019-ից մինչեւ 2020-ի ապրիլ՝ ընդամենը 1 պայմանագիր (431 հազ․ դրամ), ապա պաշտոնյա հանդիսացող Բագրատ Բադալյանի սեփականատեր դառնալուց հետո՝ 2020-ի ապրիլից, պետգնումների մրցույթներում «Ճաննախագիծ ինստիտուտը» շահել է շուրջ 40 անգամ, իսկ կնքած պայմանագրերի ընդհանուր արժեքն անցել է 1 մլրդ դրամի շեմը։

Բագրատ Բադալյանը բարձրաստիճան պաշտոնյա է դարձել 2018-ի քաղաքական փոփոխություններից հետո։ 2018-2019 թթ․ եղել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար, 2019-2020 թթ․՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար, 2020-ի փետրվար-նոյեմբեր ամիսներին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական, 2020-2021 թթ․՝ նույն փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, 2021-ի օգոստոս-նոյեմբեր ամիսներին՝ ՊԵԿ նախագահի խորհրդական, իսկ 2021-ի հոկտեմբերից մինչ օրս վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալներից մեկն է։

Գրել էինք նաեւ, որ 2021 թ․ տարեկան հայտարարագրի համաձայն՝ Բագրատ Բադալյանն ու կինը՝ երաժշտական դպրոցի ուսուցչուհի Մարգարիտա Ագանիսյանը, այդ տարվա մայիսին համատեղ սեփականության իրավունքով տուն են գնել ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Մերիսվիլ (Marysville) քաղաքում։ Գործարքի գինը կազմել է 584.950 դոլար։ 

«Հետքը» որոշ մանրամասներ է պարզել այս գույքի վերաբերյալ։

Այսպես՝ Բադալյան եւ Ագանիսյան ամուսինները գույքը ձեռք են բերել Վաշինգտոն նահանգում գրանցված «Lennar Northwest Inc.»-ից, որն ամերիկյան «Lennar Corporation» հայտնի տնաշինական ընկերության ստորաբաժանումներից է։ Գործարքը կայացել է 2021-ի ապրիլի 28-ին, գրանցում ստացել՝ մայիսի 6-ին (հենց այս ամսաթիվն է Բադալյանն ու կինը նշել իրենց հայտարարագրերում)։ Ընդ որում՝ Բադալյանն իր հայտարարագրում տունը ներկայացրել է «դեռեւս իրավունքի պետական գրանցում չստացած գույքի» տողով, իսկ կինն այն նշել է որպես «անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված»։

Մեր ձեռքի տակ գտնվող ամերիկյան փաստաթղթի համաձայն՝ գույքը գտնվում է Մերիսվիլի հյուսիսարեւելյան հատվածի 39-րդ փողոցում (8428 39th St NE, Marysville), որտեղ, ինչպես ցույց են տալիս արբանյակային պատկերները, շինաշխատանքներն սկսվել են 2019-ի հուլիսին (մինչ այդ այստեղ փոքր անտառ է եղել), իսկ արդեն 2021-ի հունիսին տեսանելի են 39-րդ փողոցի բոլոր նորակառույցները։ 

Բագրատ Բադալյանի տան հողամասի ընդհանուր մակերեսը 607 քմ է, իսկ բուն առանձնատան մակերեսն առայժմ հանրայնացված չէ։ Նույնը վերաբերում է մյուս տվյալներին՝ սենյակների քանակ եւ տեսակ, տան հարկերի քանակ, ավտոտնակի, լողավազանի առկայություն եւ այլն։

Փաստաթղթում որեւէ տվյալ չկա այս գույքի ձեռքբերման համար վերցված վարկի մասին, ինչից կարող ենք հետեւություն անել, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ամերիկյան առանձնատունը ձեռք է բերել կանխիկ (ոչ ապառիկ) միջոցներով։

Դատելով Բադալյանի 2021 թ․ հայտարարագրում նշված դրամական միջոցների ու եկամուտների ծավալներից՝ 585 հազ․ դոլարով տուն ձեռք բերելն առանձնապես խնդիր չէ բիզնեսի սեփականատեր այս պաշտոնյայի համար։

Նկատենք, որ Խաղաղ օվկիանոսի մաս կազմող Փյուջեթ ծոցի ափին գտնվող Մերիսվիլ քաղաքը հիմնադրվել է 1872 թ․, ներկայում բնակչության թիվը 69.000 է։



«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմըՕչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված էՄակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասինՀամահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա ՀակոբյանՆախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասինՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանաԱզգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում էԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՆախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակովԱնկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան ԱբրահամյանԳառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց«Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.amԷդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ«Էս հայկական հող է, ով կասկածում է, որ սա հայկական հող է, իրա․․․»․ լարված իրավիճակ միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում, բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода