Շվեդիան եւ Ֆինլանդիան չեն կատարել Թուրքիայի՝ արտահանձնման խնդրանքը
Շվեդիան եւ Ֆինլանդիան դեռեւս չեն բավարարել Թուրքիայի՝ արտահանձնման խնդրանքը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։
Մայիսի 18-ին Ֆինլանդիան եւ Շվեդիան Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտ են ներկայացրել՝ դաշինքին միանալու համար։ Նախ Թուրքիան արգելափակել է հայտերը, սակայն ավելի ուշ՝ հունիսի 29-ին, Թուրքիան, Շվեդիան եւ Ֆինլանդիան ստորագրել են անվտանգության հուշագիր, որը հաշվի է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները։ Թուրքիան, իր հերթին, հետ է կանչել իր առարկությունները եվրոպական այս երկու երկրների՝ ՆԱՏՕ մտնելու վերաբերյալ։
«Թուրքիայի դրական որոշումը չի նշանակում, որ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու գործընթացն ավարտված է։ Եթե պայմանագրով Թուրքիային տրված խոստումները կատարվեն, Թուրքիան կպահի իր խոսքը։ Հակառակ դեպքում գործընթացը կդանդաղեցվի»,-ասել է Բոզդաղը, որի խոսքը մեջբերում է Milliyet-ը։