Թույլ չեմ տա, որ ամեն թափթփուկ ու անբարոյական կասկածի տակ դնի Հայ Առաքելական եկեղեցու հեղինակությունը. Սաղիյան
Հասարակություն«Մի շարք կայքեր, որոնք, ըստ էության, սեփական դիրքորոշում չունեն ու երբեք չեն ունեցել, բայց մեծ եռանդով սպասարկում են թրքահպատակ կապիտուլյանտ իշխանության օրակարգը, լինելով պետական քարոզչամեքենայի արբանյակներ, այսօր սկսել են նենգ ապատեղեկատվություն տարածել, թե իբր Վեհափառը չի ցավակցել։ Ես ինձ դասական իմաստով հավատացյալ մարդ չեմ համարում, բայց թույլ չեմ տա, որ ամեն թափթփուկ ու անբարոյական կասկածի տակ դնի Հայ Առաքելական եկեղեցու հեղինակությունը, դերն ու նշանակությունը մեր հասարակության համար։ Նայեք, սրբապիղծներ։ Դեռ ձեր կատարածու հանդիսացող ՀՀ նախագահը բառ անգամ չէր արտաբերել այս թեմայով, իսկ Վեհափառը ցավակցական խոսքեր էր ասել արդեն։ Դուք տականք եք, պարզապես անբարոյական սրբապիղծ տականք։ Ներում չեք ունենալու», - այս մասին գրել է Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ ՆԱՏԱԼՅԱ ՍԱՂԻՅԱՆԸ եւ կից հրապարակել Ամենայն Հայոց կաթողիկոսի ցավակցական խոսքը։