Խնդրում եմ մի ինքներդ ձեզ տանջեք ինքնանսեմացմամբ, պարզապես եկեք այստեղ. Աբովյան
Ներքաղաքական«Հարգելի, սիրելի, սրտացավ եւ խելացի համաքաղաքացիներ ջան, ուղակի խնդրում եմ՝ դադարել մազոխիզմի համատարած «փառատոնը»։ Թող մեր համար ցուցանիշ եւ քննարկելու լինեն այն տղերքը (սկսած հասարակ քաղաքացիներից եւ վերջացրած ԱԻՆ-ի, ոստիկանության, շտապօգնության շարքային ծառայողներից), որոնք հենց այս պահին փլատակների մոտ` իրենց չխնայելով աշխատում են։ Այո, կան մարդիկ, որոնց համար այս ողբերգությանը առ ոչինչ է, այո` այդ անսեռ, անհայրենիք, անիմաստ մարդկանց համար ամեն ինչ միեւնույնն է, սակայն ի սեր Աստծո ուղղակի խնդրում եմ մի ինքներդ ձեզ տանջեք ինքնանսեմացմամբ, պարզապես եկեք այստեղ եւ ինքներդ տեսեք, թե որքան մարդ կա հենց հիմա, որ ուզում է մի կերպ օգնի։ Իրենք են` Դուք, այլ ոչ թե անտարբեր զանգվածը։ Եվ այո` մենք լավ ազգ ենք։ Էսքան բան», - գրել է քաղաքական մեկնաբան ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԸ: