Ո՞վ կամ ովքե՞ր են կանգնած այս ամբողջի թիկունքում. Ռոբերտ Մարգարյան
Ներքաղաքական«Մարտական եղբայրություն» կոչվող նախկին նիկոլականների անորոշ մի ՀԿ, որի մեջ է ի դեպ, Արման Բաբաջանյանի «Առաջին լրատվական»-ի մշտական հյուր Հրանտ Տեր-Աբրահամյանը հանկարծ որոշում է դառնալ հականիկոլական ու Ոսկեպար փրկել: Մի քանի անորոշ ծագմամբ մարդ որոշում է իբր «ահաբեկչություն» իրականացնել ոստիկանության կենտրոնում: Ու դա Մոսկվայում խոշոր ահաբեկչությունից երկու օր անց: Այնպես, ինչպես Սասնա ծռերը որոշեցին 2016 թվականին Փարիզում խոշոր ահաբեկչությունից մի քանի օր անց ՊՊԾ գունդ գրավել: Ու այս թատրոնը նրա ֆոնին, որ ընդդիմությունը որոշում ունի մի քանի շաբաթից հենց նույն Տավուշի գյուղերից սկսել իր անհնազանդության ակցիաները: Այսքանից հետո դժվար է հասկանալ, թե ո՞վ կամ ովքե՞ր են կանգնած այս ամբողջի թիկունքում», - գրել է քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ: