Պուտինը ժամանել է Սոչի
Միջազգային
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն սրդեն Սոչիում է, որտեղ բանակցություններ կվարի իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը մամուլին կտեղեկացնի արդյունքների մասին։ Այս մասին ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Նախագահն այստեղ է, պատրաստվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ այսօրվա շփումներին։ Նրանք շփվելու են դեմ առ դեմ եւ պատվիրակությունների կազմում։ Ներքին հարցերի շուրջ հանդիպումները չենք բացառում»,-ասել է նա։