$ 396.02, 431.27, 5.71
«Ժողովուրդ». Իրանի՞, թե՞ ԱՄՆ-ի աջակցությամբ. իշխանության ներկայացուցիչների իրարամերժ հայտարարությունները ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ «Փաստ». Ո՞ւր են «հարյուրհազարավորները», որ պիտի փողոց դուրս գային «Հրապարակ». Թեժ նիստ է սպասվում. «Հայաստան» խմբակցությունը հրատապ քննարկում կհրավիրի «Ժողովուրդ». Մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է, իսկ Վահան Քերոբյան դեռ գոհ է Հեռացրեք ձեր կեղտոտ ձեռքերը Թուրքիայից. Թուրքիայի ՆԳ նախարարն ԱՄՆ-ին Ես դեռ չեմ հասկանում, թե ինչու ենք մենք աջակցում այս խելագար նեոնացիստ Զելենսկուն. Թրամփ «Փաստ». Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները «Հրապարակ». Վարչապետի աշխատակազմն աստղաբաշխական թվերի հասնող դրամաշնորհ է տրամադրել «ֆեյքերի ՊՈԱԿ»-ին «Փաստ». ՏԻՄ-երում էլ են դժգոհությունները խորանում

Փափուկ ուժը` որպես Հայ առաքելական եկեղեցու պատմամշակութային դերի սահմանափակմանն ուղղված կոշտ քաղաքականություն. Մուրադյան

Հասարակություն

Սույն հոդվածի նպատակն է ներկայացնել փափուկ ուժի գործոն հանդիսացող հանրային դիվանագիտության շնորհիվ հասարակական կարծիքի փոփոխության հնարավոր սցենարները՝ կախված տարբեր երկների կողմից կիրառվող հանրային դիվանագիտության գործիքներից։ Մասնավորապես անդրադարձ է արվում ԱՄՆ պետական և հասարակական կառույցների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու որոշ պատմական, հասարակական և մշակութային գործունեության դեմ ուղղված զեկույցների, հետազոտությունների և ելույթների միջոցով իրականացվող քայլերին։

Չբռնությունը  ամենակործանարար զենքից էլ հզոր է։

Մահաթմա Գանդի

Արդի գեոդինամիկ փոփոխությունները թելադրում են պետությունների միջև փոխհարաբերությունների նոր կանոններ։ Աշխարհում փոխվում են կոշտ և ագրեսիվ քաղականություն վարելու միտումները՝ այլ պետությունների սահմանների ներժուխմամբ, տնտեսական և այլ սահմանափակումների կիրառմամբ։ Առավել կարևոր և արդիական է դառնում միջազգային քաղաքականության իրագործման նպատակով փափուկ ուժի և դրա բաղադրիչների կիրառումը։

Ամերիկյան փափուկ ուժի կոնցեպտը առաջին անգամ պաշտոնապես հանրությանը ներկայացրեց 1990թ․-ին Ջոզեֆ Նայը «Առաջնորդության կոչումը․ ամերիկյան իշխանության փոփոխական բնությունը» գրքում:

 

Նրա կարծիքով պետության ուժը այլ պետություններից ակնկալելի արդյունք ստանալու հնարավորության մեջ է։ Այդ հնարավորությունը կախված է տվյալ քաղաքական ուժի մոտ իշխանության իրագործման տարբեր ռեսուրսների առկայությունից և դրանց արդյունավետ օգտագործման հմտություններից։ Ակնկալելի արդյունք կարելի է ստանալ նաև այնպիսի ռեսուրսների օգտագործումից, ինչսպիսիք են հոգևոր և նյութական մշակույթը, հասարակական և քաղաքական մոտեցումները, արտաքին և ներքին իրականացվող քաղաքականության որակը և այլն։ Այդ գործոնները կատարելության հասցնելու և դրանց անխափան աշխատանքի պարագայում նրանք կարող են տվյալ երկիրը գրավիչ դարձնել այլ երկրների համար, ինչն էլ Ջ․ Նայի կարծիքով ստեղծում է մի ռեսուրս, որը էլ կարելի է անվանել «փափուկ ուժ»։

Փափուկ ուժի գաղափարը նոր չէ։ Այն որպես իշխանության հաստատման միջոց հիշատակում էր դեռ Լաո Ցզին մ․ թ․ ա․ 7-րդ դարում. «Աշխարհում ջրից թույլ և նուրբ առարկա չկա, բայց նա կարող է ամենապինդ առարկան քանդել»։

Փափուկ ուժի քաղաքականությունը կիրառում են մի շարք երկրներ, որոնք ունեն դատական, իրավական, տնտեսական, տեխնոլոգիական զարգացած համակարգեր, մշակութային և հոգևոր մեծ ժառանգություն՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Կանադա, Հնդկաստան։ Այդ համակարգերը, որպես տվյալ երկրի ռեսուրս, արտահանվում են այլ երկրներ, մասնավորապես հետխորհրդային շրջանի անկախացած և նոր զարգացող պետություններ՝ Հայաստան, Ադրբեջան, Ղրղզստան, Ղազաղստան և այլն։

Լոնդոնի Բրունելյան համալսարանի հետազոտող Ին Ֆանը այսպես է բնութագրել փափուկ ուժի գործոններից մեկը․ «Փափուկ ուժը հիացմունքի և ընդօրինակելու ցանկություն ստեղծելու կարողությունն է։ Երկիրը կարող է հասնել իր ակնկալած արդյունքին, որովհետև այլ երկրները հիանում են իր արժեքներով, ուզում են նմանվել, ձգտում են զարգացման և բաց լինելու իր մակարդակին՝ ուզում են հետևել իրեն»։

Որպես փափուկ ուժի օրինակ կարող ենք դիտարկել չինական մշակույթի և չինական լեզվի արտահանումն արդեն իսկ կայացած և ճանաչում ունեցող Կոնֆուցիոսի համալսարանների միջոցով, կամ Հնդկաստանի բազմադարյա մշակույթը տարբեր մշակութային գործոնների միջոցով այլ երկրներում տարածելը՝ հնդկական խոհանոց, հնդկական բժշկություն, հնդկական հոգևոր արժեհամակարգ։

Փափուկ ուժի կարևոր գործոններից մեկը՝ դա փոխհարաբերությունների հաստատումն է անմիջապես այլ երկրների հասարակությունների հետ։ Փափուկ ուժ կիրառող երկիրը պետք է կարողանա գրավիչ դարձնել այն գործիքները, որոնցով պետք է ներազդի հասարակական կարծիքի վրա։

Փափուկ ուժի կիրառման դեպքում մեծ դեր են խաղում ձևավորված արժեքները։ Իր պատմության ընթացքում ԱՄՆ հանդես է գալիս որպես քաղաքական, տնտեսական և իրավական զարգացման մոդել։ ԱՄՆ-ում քաղաքացիների բարձր կենսամակարդակը, կուտակված փորձը բավական է այն գրավիչ դարձնելու համար։     ԱՄՆ-ի այցեքարտը աշխարհում որպես ազատության երկիր ներկայանալն է։ Ազատության արժեքը մարդկության պատմության մեջ ամենաձգողական արժեքներից մեկն է, որը գրեթե միշտ զուգորդվում է երջանկության հետ։ ԱՄՆ-ում քաղաքական ազատության երաշխիքը, որն արտացոլված է ամերիկյան սահմանադրության առաջին տասը փոփոխությունների մեջ (Bill of Rights), դատական համակարգի անկախությունն ու իրավունքի գերակայությունը ձգողական և գրավիչ են դարձնում ԱՄՆ-ն հատկապես այն երկրների համար, որտեղ իշխում են ավտորիտար, տոտալիտալ համակարգերը։ ԱՄՆ-ն իր օրինակով հանդիսանում է գրեթե ամենակայուն քաղաքական համակարգերից մեկը, որի սահմանադրությունը երբևէ չի վերանայվել։ ԱՄՆ գրավչության այլ չափանիշներից է՝ տնտեսական կայուն զարգացման մոդելը, հնարավորությունների որոշակի հավասարությունը, որը հիմք է հանդիսանում այսպես կոչված «ամերիկյան երազանքի» իրականացման համար։ Այս ամենը, ինչպես նաև մշակութային, գիտական և տեխնոլոգիական ոլորտներում առաջատար արդյունքները, գիտական մտքի հավասար պայմանները, կինոարտադրության կողմից տարիներով գովազդվող հոլիվուդյան կենսաձևը թույլ են տալիս ստեղծել արժեքային համակարգ, որն էլ հիմք է հանդիսանում փափուկ ուժի ռեսուրսների կիրառման համար։

Սրանք այն դրական երևույթներն են, որոնք  ըստ Ջոզեֆ Նայի, բնութագրվում են  «սեփական մշակույթի, արժեքների և արտաքին քաղաքականության շնորհիվ, ոչ թե  պարտադրանքի կամ ֆինանսական միջոցների հաշվին, այլ պետությունների հետ հարաբերություններում ցանկալի արդյունքներ ստանալու կարողությունը»։[3]

Այն երկրներում, որտեղ կիրառվում է փափուկ ուժը, ստեղծվում է ներքին ցանցային համակարգ, որով հզորանում է ԱՄՆ ազդեցությունը տվյալ երկրի քաղաքական էլիտայի և հասարակական տրամադրությունների վրա, որը կարող է որոշիչ դեր ունենալ տվյալ երկրի կառավարման համակարգերում։

Հետևաբար կիրառվող փափուկ ուժն անուղղակիորեն ուղղված է նաև պետության այն կայացած հասարակական ինստիտուտների թուլացմանը, որոնք կարող են դիմակայել տվյալ երկրում փափուկ ուժ կիրառող երկրի գլոբալիստական կամ զավթողական քաղաքականության համար։ Այդպիսի ինտիտուտներից կարող են լինել ավանդական ընտանիքը, ավանդական եկեղեցին, ազգային արժեքներ ձևավորող կայացած ինստիտուտները, ռազմական և ոստիկանական համակարգերը և այլն։

Այդ պատճառով Ջ․ Նայի 2011 թվականին տրված փափուկ ուժի ձևակերպումը տարբերվում է 2004 թվականի ձևակերպումից։ Այն հնչում է արդեն այլ կերպ.․ «…սեփական շահերի իրագործման նպատակով այլ պետությունների վրա ազդեցություն ունենալու կարողությունը՝ դրական ընկալման ձևավորման արդյունքում,  որոշակի ոլորտներում համագործակցության միջոցով»։

Փափուկ ուժի շնորհիվ ԱՄՆ տարիներով ֆինանսավորում և ստեղծում է կառույցներ, որոնք փոփոխում են հասարակության մտածելակերպը տարբեր հարցերի շուրջ՝ դրանով իսկ առաջացնելով հասարակական դեֆորմացիա, հետևաբար և ներհասարակական բաժանումներ։

Փափուկ ուժի իրականացման առաջնային գործիքներից է հանրային դիվանագիտությունը, որն ենթադրում է հասարակական կարծիքի, ոչ պետական կառույցների և անհատ քաղաքացիների ավելի ակտիվ ներգրավվածություն քաղաքական խնդիրների քննարկումներին: Հանրային դիվանագիտության ազդեցություններն երկակի են՝ նախ պաշտոնական մարմինների կողմից հանրային տիրույթում ելույթների միջոցով (օրինակ՝ ԱՄՆ պետքարտուղարության զեկույց), այնպես էլ հասարական կազմակերպությունների, հիմնադրամների, կրթական ծրագրերի, կանանց և երիտասարդական միությունների միջոցով (օրինակ՝ Բաց հասարակության հիմնադրամ, հակակոռպուցիոն կենտրոն, Կանանց ռեսուրսային կենտրոններ և այլն)։

Սույն հոդվածում կդիտարկենք ԱՄՆ կողմից ֆինանսավորվող հանրային դիվանագիտության մի քանի մոդելներ, որոնք անուղղակիորեն ուղղված են Հայ Առաքելական եկեղեցու հասարակությունում պատմական դերի նվազմանն, «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ հանրային բացասական կարծիքի ձևավորմանն և Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների հանդեպ կողմնակալ վերաբերմունք ձևավորելուն։

Առաջին հայացքից պետությունների միջև կոմունիկացիոն երկխոսություն և համագործակցություն ներկայացվող հիմնադրույթները տարիների ընթացքում սկսում են իրենց մեջ արտացոլել հիերարխիկ պարտադրողական բնույթ, երբ խոսքը գնում է ազգային և հոգևոր-մշակութային եզրեր պարունակող երևույթների մասին։

ԱՄՆ պետքարտուղարության կողմից շուրջ տասնյակ տարիներ հրապարակվում են ամենամյա տարբեր զեկույցներ, ֆինանսավորվում են տարաբնույթ հետազոտություններ, որոնք կոչված են մեղադրելու Հայ Առաքելական Եկեղեցուն մարդու իրավունքների հավասարության, ազգային փոքրամասնությունների, կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման մեջ։ Մասնավորապես նշվում է, որ սահմանադրությամբ տարանջատված է Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերը, ինչը զեկույցի տրամաբանությամբ ոտնահարում է և ոչ հավասար դիրքերում է դիտարկում այլ կրոնական կազմակերպությունները, որոնք կրում են «կրոնական փոքրամասնություն» ձևակերպումը։ Հարկ է նշել, որ զեկույցում բնութագրվող կրոնական կազմակերպությունների գերակշռող մասը, բացառությամբ Հայ Առաքելական Եկեղեցու, Հայ Կաթողիկե Եկեղեցու, Ռուս Ուղղափառ Եկեղեցու, իրենց հիմքում ունեն արևմտյան ծագում, այսինքն մայր կառույցները առաջացել են և զանազան կազմակերպա-իրավական գրանցում են ստացել ԱՄՆ-ում վերջին հարյուր տարիներից հետո (խարիզմատիկ քրիստոնյաներ, Եհովայի վկաներ, Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու հետևորդներ (մորմոններ) և այլն)։ Բացասական լույսի ներքո են ներկայացվում Հայ Առաքելական եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական առաքելությունները հիվանդանոցներում, բանակում, քրեակատորղական հիմնարկներում, դպրոցներում, մանկատներում՝ իբրև թե պետության կողմից Հայ Առաքելական եկեղեցու համար սահմանված բացառիկ թույլտվություն այդ կառույցներում ծառայություն իրականացնելու, իսկ մյուս կրոնական կազմակերպությունների համար գործում են կոնկրետ սահմանափակումներ։

Մեջբերում. «Օրենքը Հայաստանյաց Առաքելական եկեղեցուն հիվանդանոցներում, մանկատներում, գիշերօթիկ դպրոցներում, զորամասերում, և ազատազրկման վայրերում ազատ մուտքի ու մշտական ներկայացուցիչ ունենալու իրավունք է վերապահում, մինչդեռ մյուս կրոնական խմբերը կարող են ներկայացուցիչ ապահովել հիշյալ կառույցներում միայն այդպիսի խնդրանք լինելու դեպքում:» [5]

   Որպես ապացույցներ ներկայացվում են մեկ-երկու կրոնական կազմակերպության ղեկավարների պնդումները կամ հենց նույն փափուկ ուժի գործիք հանդիսացող իրավապաշտպան ՀԿ-ների կողմից իրականացվող վերլուծությունները։

Զեկույցում առանձին հատված պարբերաբար տրամադրվում է «Հայ Եկեղեցու պատմություն» առարկային, որը տարեցտարի զեկույցների շնորհիվ դառնում է խնդրահարույց և վիճելի որպես առարկա դպրոցական ծրագրերում այն ներառելու համար։

Մեջբերում՝ «Ապրիլի 22-ին փորձագետների մի խումբ «Բաց հասարակության հիմնադրամ Հայաստանի» աջակցությամբ կլոր սեղան քննարկման ներկայացրեցին «Հայոց եկեղեցու պատմության դպրոցական դասագրքերի բովանդակային վերլուծությունն ու դրանց ազդեցությունը երիտասարդ սերնդի վրա» ուսումնասիրությունը: Ըստ փորձագետների առարկան ավելին էր, քան միայն Հայոց եկեղեցու պատմությունը և ներկայացնում էր Հայաստանյաց Առաքելական եկեղեցու դավանական համակարգը, պատմությունը, արժեքները և ծիսակարգերը, որպես միակ ընդունելի կրոնը: Ըստ փորձագետների, առարկայի նյութերը, որոնք հավասարեցնում էին հայի ինքնությունը Հայաստանյաց Առաքելական եկեղեցուն հարող լինելուն, կասկածի տակ էին առնում այլ կրոնական խմբերը: Օրինակ՝ դասագրքերում բողոքականությունը ներկայացված էր որպես հայ ժողովրդի միասնականության սպառնալիք: Զեկույցում նշվում էր, որ առարկայի պարտադիր բնույթն ու բովանդակային մասը ձևավորելու հարցում եկեղեցու բացառիկ դերակատարումը հակասում էին պետության աշխարհիկ բնույթին: Ըստ Կրթության ազգային ինստիտուտի ծնողների կողմից առարկայի վերաբերյալ բողոքներ երբեք չեն ստացվել: Եվրոպայի Խորհրդի կողմից հրապարակված մի զեկույցում հանրակրթական դպրոցներն առանձնացվում էին որպես կրոնական փոքրամասնությունների հանդեպ խտրական վերաբերմունքի ու կարծրատիպերի ձևավորման օջախ: Ուսումնասիրության մեջ բազմաթիվ հղումներ կային կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչ երեխաների նկատմամբ ուսուցիչների ու տնօրենների կողմից խտրականության դրսևորման հաղորդումներին,  որոնցում նշվում էր, որ նրանք մատնացույց էին անում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաներին՝ դրանով իսկ ստեղծելով խնդիրներ այդ աշակերտների համար իրենց հասակակիցների հետ: Հայոց եկեղեցու պատմության հետ կապված առարկությունների մեծ մասն ըստ հաղորդումների եղել են Հայաստանյաց առաքելական եկեղեցու հետ կապ ունեցող, բայց ոչ հավատացյալ ընտանիքների աշակերտների ու ծնողների կողմից: Փոքրամասնական քրիստոնեական կրոնական խմբերի երեխաներն ըստ հաղորդումների այդ առարկայի դասերին հաճախելու վերաբերյալ առարկություններ չեն ունեցել, քանի դեռ հարգվել են իրենց իրավունքները» [5]:

 Ի դեպ, հաշվի չի առնվում այն փաստը, որ փորձագետներից ոմանք կարող են այլ դավանանքի կրող լինել և կողմնակալ վերաբերմունք ունենալ Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ, ինչն էլ ազդելու է նրանց վերլուծությունների և զեկույների որակի վրա։

Տվյալ զեկույցներում դպրոցական ծրագրում ներառված «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան ներկայացվում է որպես կրոնական քարոզչություն, որն իբրև թե ոտնահարում է ազգային փոքրամասնությունների իրավունքները։

Հատկանշանակ է, որ մարդու իրավունքների, դատաիրավական, կրթական բարեփոխումների անվան տակ բավականին լայնածավալ հակաեկեղեցական քարոզչություն է իրականացնում նաև «Բաց հասարակություն հիմնադրամ-Հայաստան» կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է բարերար Ջորջ Սորոսի կողմից։  Այս զեկույցները և դրանց ներքո իրականացվող մեծածավալ քարոզչական աշխատանքները ի վերջո բերեցին նրան, որ 2018թ․ հեղափոխությունից հետո, երբ առանցքային որոշումներ իրականացնող պետական կառույցներում որոշիչ ձայն ստացան նաև հանրային դիվանագիտության արդյունքում ազդեցություն կրած  մասնագետները,  «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան դարձավ պետություն-եկեղեցի լուրջ բախման խնդիր և ազգային կրթության կողմնակիցների կողմից առաջացրեց հանրային դժգոհության մեծ ալիք։

Զեկույցներում հատկապես թիրախավորվում են այն պաշտոնյաները, որոնք հանրային կերպով՝ բացահայտ,  իրենց Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ լինելու կրոնական պատկանելիությունն են հայտնում։  Մեջբերում «Դեկտեմբերի 8-ին զինված ուժերի հոգևոր առաջնորդության ծրագրի հիմնադրման 20-րդ տարեդարձի միջոցառման ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց. «Եկեղեցին չի կարող անջատ լինել ոչ պետությունից, ոչ բանակից։ Դա ամրագրված է մեր Սահմանադրության, օրենսդրության, և ամենակարևորը` յուրաքանչյուր հայի սրտի մեջ» [6]։

Մեջբերում «Արտաքին գործերի նախարարը նոյեմբերի 22-ին Երևանում նախաձեռնել էր «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում և դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և ԿՐՈՆԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑ 2015 ՀԱՅԱՍՏԱՆ 14 անդին» համաժողովը, որը կազմակերպվել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից՝ ԵԱՀԿ տարածքում և այլուր քրիստոնյաների հալածման հարցն արծարծելու նպատակով: Նախարարը նշեց, որ Հայաստանը «քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիրն է»:

Միևնույն ժամանակ նույն զեկույցներում փորձ է արվում ոչ միայն հավասարեցնել Հայ Առաքելական եկեղեցու և մյուս կրոնական կազմակերպությունների դերը Հայաստանի հանրային կյանքում, այլ նաև արհեստականորեն բարձրացնել այն, ինչը էլ ավելի կարող է խառնաշփոթ մտցնել ազգային ինքնության ընկալման և ազգային ռազմավարական զարգացման հետագա ձևավորման համար։

Մեջբերում «Հունիսի 8-ին «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի կողմից վարվող կրոնական լրատվության Religions.am պորտալում հրապարակված հարցազրույցում Ռեմա հոգեգալստական (պենտեկոստալ) եկեղեցու հովիվ Կարեն Խաչատրյանը քննության էր առնում այն պատճառները, որոնցով պայմանավորված է ՀԱԵ-ից զատ մյուս կրոնական կազմակերպությունների մարգինալացումը և հանրային կյանքում և գործընթացներում նրանց բացակայությունը: Ըստ Խաչատրյանի՝ ավետարանական ընտանիքի եկեղեցիները հասարակական ուշադրությունից դուրս են մնում մի շարք գործոնների արդյունքում. դրանք են՝ ՀԱԵ-ի դերը, պետության կողմնակալ վերաբերմունքը և ոչ արհեստավարժ լրատվական դաշտը»։  

Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ թիրախավորված մոտեցում են դրսևորում նաև ամերիկյան աղբյուրներից ֆինանսավորվող այլ կազմակերպություններ, որոնք սերտ համագործակցում են ԱՄՆ դեսպանության հետ Հայաստանում՝ «Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստան»-ը, վերջինիս կողմից ֆինանսավորվող մի շարք ՀԿ-ներ, ինչպես նաև մի շարք եվրոպական կառույցներ՝ օրինակ՝ «Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպման եվրոպական գրասենյակ»-ը։ Մասնավորապես, ֆինանսավորվում են այնպիսի կայքեր և նախագծեր, ինչպիսիք են «religions.am» կայքը, «Կրոն և հասարակություն» ամսագիրը, «Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում» նախագիծը, լրագրողական մրցույթներ, որոնք կրկին բացասական թիրախավորման տակ են պահում Հայ Առաքելական Եկեղեցին։

Մեջբերում «Նոյեմբերի 9-ին Եվրասիա համագործակցության հիմնադրամ տեղական ՀԿ-ը անցկացրեց իր երկրորդ լրագրողական մրցանակաբաշխությունը՝ շնորհելով մրցանակ կրոնի ու համոզմունքի ազատությանն առնչվող հարցերի լավագույն լուսաբանման համար: Մրցանակաբաշխությունը կրոնական հանդուրժողականության խթանման ու խտրականության վերացմանն ուղղված Եվրասիա համագործակցության հիմնադրամի ծրագիրն էր, և իրականացվում էր Հոլանդիայի կառավարության աջակցությամբ: Մրցանակի համար առաջադրված էին 14 տպագիր հոդված, 12 ծաղրանկար և 3 տեսանյութ»: 

Օրինակ, մրցույթներից մեկի հաղթող Ս․Խոջոյանը այսպես է բնութագրել իր աշխատանքը՝ «Մենք չենք առանձնացնում, կամ փորձել ենք չառանձնացնել Առաքելական եկեղեցին մյուս եկեղեցիներից և դա փորձել ենք ներկայացնել նաև մեր հոդվածներում»:

Այս ծրագրերի ներքո այլ կրոնական համայքների հանդեպ կրոնական հանդուրժողականության անվան տակ կրկին փորձ է արվում բացասական լույսի ներքո ներկայացնել Հայ Առաքելական եկեղեցու ազգային դերը, նշանակությունը, գործունեությունը տարբեր ոլորտներում և հասարակական կյանքում։

Օրինակները բազմաթիվ են, և հնարավոր չէ ամբողջը ընդգրկել սույն հոդվածի շրջանակներում, սակայն հոդվածի նպատակը փափուկ ուժի գործոնների բացարձակ արժեզրկումը չէ։ Պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր երկիր ունի իրեն բնորոշ արժեհամակարգը և երկրի զարգացման համար անհրաժեշտ է հենվել հենց այդ հիմնարար արժեքների վրա։ Օրինակ ԱՄՆ արժեքը՝ ազատությունը և դրա քարոզչությունն  է, իսկ Հնդկաստանի արժեքը՝ դարավոր մշակույթը և ազգային ավանդույթները։ Հայ ժողովրդի բազմադարյա ձեռքբերումները մշակութային, հոգևոր, դիվանագիտական ոլորտներում, հայկական սփյուռքը, աշխարհասփյուռ Հայ Առաքելական եկեղեցու թեմերը, աշխարհահռչակ ականավոր հայ գործիչները, որոնք ներդրում են ունեցել բազմաթիվ երկրների հոգևոր, քաղական և մշակութային կյանքում, կարող են համարվել այն հիմնարար արժեքները, որոնք միշտ արդիական և կենսունակ  են պետականաշինության գործում։ Անգնահատելի է Հայ ժողովդրի և Հայոց պետության կայացման գործում Հայ Առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը։

Կարևոր է հիշել.  Աշխարհն այլևս չի կառավարվում բացառապես ավանդական և անփոփոխ  գործիքակազմով, զարգանում են քաղաքական  և հասարակական տեխնոլոգիաները, օգտագործվում են փափուկ ուժի գործոնները, և  որքան էլ որ այլ երկրների արժեքները  հրապուրիչ  թվան, պետք չէ կորցնել սեփական երկրի  ազգապահպան առանցքը,  պարզապես պետք է փափուկ ուժի գործիքակազմն օգտագործել սեփական մշակութային արժեքները ամրապնդելու և աշխարհին ներկայացնելու համար։

ԱԼՄԱՍՏ ՄՈՒՐԱԴՅԱՆ

«Դիալոգ» հասարակական կազմակերպություն

Սկզբնաղբյուր՝ eua.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ Facebook-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Հետևեք մեզ instagram-ում
Հետևեք մեզ OK-ում
«Ժողովուրդ». Իրանի՞, թե՞ ԱՄՆ-ի աջակցությամբ. իշխանության ներկայացուցիչների իրարամերժ հայտարարություններըՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ«Փաստ». Ո՞ւր են «հարյուրհազարավորները», որ պիտի փողոց դուրս գային«Հրապարակ». Թեժ նիստ է սպասվում. «Հայաստան» խմբակցությունը հրատապ քննարկում կհրավիրի«Ժողովուրդ». Մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է, իսկ Վահան Քերոբյան դեռ գոհ էՀեռացրեք ձեր կեղտոտ ձեռքերը Թուրքիայից. Թուրքիայի ՆԳ նախարարն ԱՄՆ-ինԵս դեռ չեմ հասկանում, թե ինչու ենք մենք աջակցում այս խելագար նեոնացիստ Զելենսկուն. Թրամփ«Փաստ». Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները«Հրապարակ». Վարչապետի աշխատակազմն աստղաբաշխական թվերի հասնող դրամաշնորհ է տրամադրել «ֆեյքերի ՊՈԱԿ»-ին«Փաստ». ՏԻՄ-երում էլ են դժգոհությունները խորանում«Հրապարակ». ՔՊ-ն ՄԻՊ է փնտրում. Արտակ Զեյնալյանը կառաջադրվիԲլինկենը չեղարկելու է Պեկին պլանավորված այցըՌուսական բանակը առաջ հարձակվում է, ռազմաճակատը մոտենում է Սլավյանսկին«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի մասնակցությունը լսումներին անակնկալ է եղել. ՔՊ-ականները զարմացած ենՆյարդերի պատերազմից մինչեւ սաբոտաժ․ ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանը փակագծեր է բացում«Հրապարակ». Վովա Գասպարյանը վաճառո՞ւմ է առանձնատունը«Ժողովուրդ». Հրդեհի դեպքից երկու շաբաթ առաջ սպան աշխատանքից ազատման դիմում էր գրել. ինչ է կատարվելՈւկրաինան Արեւմուտքից պահանջում է ողջ զենքը եւ անմիջապեսՍի Ցզինպինը հրամայել է բանակին պատրաստ լինել Թայվանի օպերացիային. ԱՄՆ հետախուզությունՇատ շուտ մոռացաք՝ Ռուսաստանը միջամտեց, որ Ստեփանակերտն էլ չհայաթափվի. Տեր-ԵսայանՀարցս ռուսաֆոբներին՝ գիտե՞ք քանի ռուս-թուրքական պատերազմ եղել հանուն մեր պատմական Հայրենիքի չթուրքացման. Տեր-ԵսայանՀիմա զինվորական համազգեստի փոփոխության մասին խոսելը, մեղմ ասած, թշնամական քայլի հերթական դրսեւորումն է. ԱղեկյանՍպերցյանը` եվրոպական ակումբների` իր ծառայություններով հետաքրքրվելու լուրերի մասինԻնչ բացարձակապես չի կարելի անել ուրբաթ օրըՄեկ - երկու օրվա մեջ հնարավոր է մեր սահմանը դարձնել անառիկ, Նիկոլը չի ուզում. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)ՔՊ-ականները «կանտրոլնի» մի հատ էլ Մոսկվայում են մերժել ՀԱՊԿ-ԻՆՔՊ-ականները՝ վաղեմի երազանքի գրկում. կանեփ-կակաչ օպերացիայից մինչեւ չստվերված մարմնավաճառությունՀայաստանի դիվանագիտությունը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիներին կոփվել և կատարելագործվել է. Հենրիխ ԴանիելյանԸնդդիմադիրներին թույլ չեն տվել այցելել ողջակիզված տղաների դեպքի վայրՈրն է Իրան-Ադրբեջան առկա լարվածության մութ եվ բաց կողմերըԲաց դռների օր՝ համալսարանական հիվանդանոցի Օնկոլոգիայի կլինիկայում Ով է ԱԺ աշխատակազմի նոր ղեկավար-քարտուղարըՍուրբ Սարգիս․ ինչպե՞ս գտնել երկրորդ կեսինԻնչպես ուտել աղաբլիթը, որ երազ տեսնեսԱլեւն ու Նիկոլն աշխատում են «բոլոր կամուրջները չայրել»Որն է լինելու Իրանի պատասխան հարվածըԻնչպես տոնել Սուրբ Սարգսի տոնը, եւ որոնք են այդ ծիսակարգի արգելքներըԹուրքիայի ՆԳ նախարարն ԱՄՆ դեսպանին հորդորել է «կեղտոտ ձեռքեը քաշել Թուրքիայից»Միրզոյան Արոյի գործարքը՝ Գռզոյի հետ. 280.000 դոլարանոց «ասաբնյակ» Քասախում.Armenian infoԻ­ԼՅՈՒ­ՄԻ­ՆԱՏ­ՆԵ­ՐԻ ՍԿԶԲՈՒՆՔ­ՆԵ­ՐԸ. 1776-ԻՑ ՄԻՆՉ ՕՐՍ ԱՆ­ՓՈ­ՓՈԽՈրոնք են թրոմբոզի զարգացմանը նպաստող հիմնական գործոններըՄատղաշ զինվորներին հանուն հայրենիքի քաջաբար զոհվելու կոչ է հղում մի պերսոնա, որն իր ապրածով ու արարածով յուրատեսակ հակահայաստան է.Armenian infoԲԱՄ­ԲԱ­ՍԱՆՔ«Վստրեչի Ապեր»-ին պատկանող մի շարք գույքերի բռնագանձման պահանջ է ներկայացվելԻնստագրամում նոր կեղծիք է տարածվում․ զգուշացումՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐԲնազդաբար զգալով սեփական կործանումը, սրանք սկսել են ենթագիտակցորեն «փուռը տալ» իրենց առաջնորդին. Կարապետ ՊողոսյանԱվելի քան 42 մլն դոլար. Ջեյ Լոն վաճառում է իր շքեղ առանձնատունը (լուսանկարներ)Ըստ Գուգոյի՝ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից վարվող հայատյացության մեղավորը ոչ թե Էրդողանն ու Իլհամն են, այլ այն հայ մարդը, որը, ի տարբերություն գուգոների, թուրqի առաջ տարբեր պոզաներով չի կզում.Armenian infoԵլույթներն ուղղված են Լաչինի միջանցքի փակումը արդարացնելուն, մի ընդդիմադիր արքեպիսկոպոս նույնիսկ ակնարկեց, որ Հայաստանն է փակել Լաչինի միջանցքը. Ռուբինյանը՝ ընդդիմության հրավիրած լսումների մասին

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$ 396.02 431.27 5.71
Ереван погода