Ժողովուրդը պետք է խորքային հասկանա՝ ինչ է իրականում տեղի ունենում. Վարդանյան
Ներքաղաքական
Այն, որ մի քանի օրվա տարբերությամբ Հայաստան են ժամանել Իրանի, ԱՄՆ-ի եւ ՌԴ հետախուզության ղեկավարները, պատմական նշանակություն ունեցող գործընթաց է համարում «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ: Սակայն, ըստ նրա, մեր ժողովուրդը պետք է խորքային հասկանա` ինչ է իրականում տեղի ունենում:
— Ադրբեջանն ու Թուրքիան պլանավորում են Սյունիքը կտրել Հայաստանից եւ ստանալ ուղիղ կապ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ երբ մարդիկ բանակցում են ՀՀ վարչապետի աթոռին թառած անձնավորության հետ, ցանկացած հարցի շուրջ ասում է` ես համաձայն եմ, դուք գնացեք իրար մեջ պայմանավորվեք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ