Iravunk.com | Սա ոչ թե խաղաղություն է, այլ՝ կապիտուլիացիայի շարունակություն. Ռուբեն Մելքոնյան
Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ «Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքին

Սա ոչ թե խաղաղություն է, այլ՝ կապիտուլիացիայի շարունակություն. Ռուբեն Մելքոնյան

Տեսանյութեր

Փաշինյան–Էրդողան կայացած հեռախոսազրույցի արդյունքների եւ հետեւանքների մասին «Իրավունք TV»–ի տաղավարում զրուցել ենք ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ:

— Հեռախոսազրույցի ժամանակ Փաշինյանն ու Էրդողանն ընդգծել են երկու երկրների հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարեւորությունը, ինչը կնպաստի նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը: Սա նշանակո՞ւմ է, որ Փաշինյանի խոստացած, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանն» արդեն եկել է:

— Նախ ինքնին «խաղաղության դարաշրջան» տերմինը մեծագույն կեղծիք է, որովհետեւ աշխարհը եւ հատկապես տարածաշրջանը հիմա թեւակոխել է լարվածության մի նոր փուլ: Երկրորդ` մեծագույն կեղծիք է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման «առանց նախապայմանների» եզրույթը, որը կիրառվում է: Ամենամեծ նախապայմաններն արդեն իսկ դրված են Հայաստանի առջեւ: Թուրքիայի ղեկավարությունը չի էլ թաքցնում, որ Հայաստանի հետ հարաբերություններ կհաստատեն միայն այն դեպքում, երբ կկարգավորվեն հայ–ադրբեջանական հարաբերությունները: Իսկ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման պայմանները հայտնի են` Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, ըստ ադրբեջանական սցենարի, սահմանագծում եւ սահմանազատում իրականացնել եւ նրանց մնացած պահանջներին եւս ընդառաջ գնալ կամ կատարել դրանք: Այնպես որ, սա խաղաղություն չէ՛, այլ կապիտուլիացիայի շարունակություն է: Եթե իշխանությունն ուղղակի ինքնախաբեության ռեժիմով սա անվանում է «խաղաղության դարաշրջան», սա չի նշանակում, թե դրանից իրականությունը փոխվում է:

— Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին  Կուրբան Բայրամի տոնի առթիվ: Իսկ վերջինս էլ իր հերթին շնորհավորել է Փաշինյանին` գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ընդհանրապես, երկու երկրների միջեւ երկխոսության համար տարբեր կրոնական կամ պետական տոները հարմար առիթ են: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նման նախադեպեր եղել են ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, երբ երկու նախագահները փոխադարձ շնորհավորանքներով են հանդես եկել: Բայց այն լիովին այլ իրավիճակ էր եւ այլ ժամանակաշրջան: Հիմա ասել, թե այս հեռախոսազրույցը, այսպես ասած, դիվանագիտական նորմալ ընթացքի դրսեւորում է, սխալ կլինի: Սա եւս մի քայլ է այդ կեղծ խաղաղության օրակարգը կամ հայ–թուրքական իբրեւ կարգավորվող հարաբերություններն ամրապնդելու` ցույց տալով, թե տեսեք բանագնացներն են հանդիպում, սահմաններն են բացվում երրորդ երկրների քաղաքացիների համար, հեռախոսազրույց է լինում երկու երկրների ղեկավարների միջեւ եւ այլն: Սա կլիներ նորմալ, եթե չլիներ այսքան ողբերգական: Մինչդեռ սա հայ–թուրքական հարաբերությունների նորմալ կարգավորում չէ, այն նման չէ նախորդ փորձերին, որ մեր պետականությունն ունեցել է նախորդ երեք նախագահների ժամանակ: Սա հաղթող Թուրքիայի եւ իր կցորդ Ադրբեջանի ու պարտված, շարունակական կապիտուլիացիայի ենթարկվող Հայաստանի հարաբերություններ են: Այսպիսի հարաբերությունները մեզ համար ընդունելի տրամաբանություն չէ: Սա մեր առջեւ դրված ագրեսիայի, սպառնալիքների, պահանջների կատարման մի փուլ է:

— Փաշինյանն ու Էրդողանը փոխադարձ ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1–ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն: Խոսքը սահմանների բացման մասին է, որից պետք է օգտվեն երրորդ պետությունների քաղաքացիները: Այստեղ ո՞րն է մեր պետական շահը:

— Մենք այստեղ շահ չունենք: Սա շատ հստակ պետք է ֆիքսել: Դրա համար էլ ասում եմ, որ սա նորմալ հարաբերությունների հաստատման փուլ չէ, որտեղ երկու կողմերը փոխադարձ շահերը պահպանում են ու ավելի առաջ են տանում: Սա, կարելի է ասել, պոստմոդեռնիստական կապիտուլիացիայի շարունակություն է: Այսինքն`ոչ թե արագ պարտադրում են ինչ–որ քայլեր անել, այլ որոշակի ժամանակային սահմանների մեջ մեզ ստիպում են իրականացնել այն, ինչ իրենց է պետք: Եվ այդ քայլերն անում է այն ուժը, որը պատերազմում կրած պարտության ժամանակ իշխանության է եղել եւ պատասխանատվություն է կրում: Նրանք են եղել իշխանության ղեկին, երբ այս ողբերգությունը մեր պետականության հետ եղել է: Ու այս նույն մարդիկ տարբեր տաբուներ են սկսում հաղթահարել, օրինակ, հանգիստ խոսում են, թե Բերձորը հայկական չէ եւ պետք է հանձնել: Ու զրո արձագանք կա հասարակության կողմից կամ փոքրաթիվ մարդիկ են միայն ընդզվում: Այդ նույն մարդիկ կարող են ասել, որ Թուրքիայի հետ կապված կարծրատիպերը պետք է կոտրել, թուրքերի հետ բարեկամություն անել, Հայոց ցեղասպանության եւ այլնի հետ կապված պատկերացումները պետք է մի փոքր վերանայել, ներել թուրքերին եւ այլն: Այս կոնտեքստում պետք է դիտարկել այդ շտապողականությունը, որը պարտադրանքի, այսպես ասած, քաղաքագիտական, դիվանագիտական փաթեթավորումն է: Երբ քեզ ստիպում են ինչ–որ քայլեր անել, իսկ դու դիմադրելու ոչ մի ռեսուրս չունես, քո բոլոր ռեսուրսները մսխված են, ուղղակի ժամանակագրական հերթականությամբ կատարում ես քո առջեւ դրված խնդիրները:

— Ըստ հայ–թուրքական ձեռք բերված պայմանավորվածության, Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիները չեն կարող անցնել այդ բացվող սահմանով, այլ միայն երրորդ երկրի քաղաքացիները: Թուրքիան ունի բազմաթիվ բաց սահմաններ, որտեղով այլ երկրի քաղաքացիները կարող են այցելել այդ երկիր: Հետեւապես, ո՞ր երկրի քաղաքացիների համար է այս սահմանը բացվելու:

— Այստեղ չեմ տեսնում որեւէ օգուտ Հայաստանի համար: Ըստ էության, Հայաստանը դառնում է այլ երկրների քաղաքացիների շահերը սպասարկող պետություն: Բացում է սահմանը, օգնում է նրանց անցնել, ստուգում է եւ այլն: Սա մի կարեւոր նպատակ ունի` ցույց տալ, որ, այնուամենայնիվ, «սայլը տեղից շարժվել է», եւ ինչ–որ քայլ արվում է: Այսինքն` այդ մեռյալ սահմանը, որը որեւէ կերպ չէր գործարկվում 30 տարի, թեկուզ այլ քաղաքացիների համար, բայց ահա կսկսի աշխատել: Այդ երրորդ երկրի քաղաքացիները կարող են տարբեր լինել: Եթե նայենք քարտեզին, կարող ենք տեսնել, թե հատկապես որ երկրների համար ավելի ձեռնտու կլինի այդ տարածքով անցնելը: Չի բացառվում, որ Հայաստանում գտնվող այլ երկրների քաղաքացիներ եւս կփորձեն տուրիստական ճանապարհով անցնել այդ սահմանով: Բայց սա ինքնին իր մեջ որոշակի մտահոգություն պարունակող երեւույթ է, թե որ երկրների քաղաքացիները կարող են անցնել: Եվս մի մտահոգության տեղիք է տալիս այն, թե արդյոք անվտանգային ռիսկերը կարողանալու ենք կառավարել: Երրորդ երկրների քաղաքացիները կարող են լինել նաեւ տարբեր ծայրահեղական կազմակերպությունների անդամներ եւ այլն: Այսինքն` մեր համապատասխան կառույցների, սահմանապահների ուսերին լրացուցիչ բեռ է ընկնում, որպեսզի կարողանան ապահովել սահմանային ռեժիմի անվտանգությունը եւ այլն: Արդյոք կարողանալու ենք սպասարկել, եւ որքանո՞վ այն իմաստ ունի, եթե անելու ենք այլ երկրների քաղաքացիների համար: Միակ դրականն այս ամենի մեջ, որ կարելի է տեսնել`  այդ սահմանը, կոպիտ ասած` աշխատեցնելու փորձառությունն է: Սահմանապահները, համապատասխան կառույցները կսկսեն հասկանալ, թե ինչպես, ինչ ռեժիմով պետք է աշխատել: Բայց այստեղ եւս մի հարց կա. պայմանագրով հայ–թուրքական սահմանի անվտանգությունը հսկում է ռուսական զորքը, հետեւաբար, ինչպիսի՞ն է լինելու սահմանային ռեժիմը` ռուս սահմանապահներո՞վ, համատեղ հայ–ռուսական զորքերո՞վ: Այստեղ բավական շատ հարցեր կան, որոնց պատասխանները դեռեւս հանրությունը չի ստացել:

— Փաստորեն, Ռուսաստանին շրջանցելով` ուղիղ բանակցություններ են ընթանում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Սա ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:

— Այդ տպավորությունն էլ կարող է լինել, բայց կարող է եւ հակառակ տպավորությունն էլ լինել: Եթե դիտարկում ենք հեռախոսազրույցները` Պուտին–Փաշինյան, հետո` Էրդողան–Փաշինյան, ապա` Պուտին–Էրդողան, սա ենթադրում է, որ, այնուամենայնիվ, մեր ռուս դաշնակիցները ինչ–որ առումով տեղյակ են այս գործընթացից: Բայց ես այս իշխանության կողմից դաշնակցային հարաբերությունները ճիշտ եւ ազնվորեն պահելու վրա որեւէ վստահություն չունեմ: Այնպես որ, Ձեր ասած սցենարն էլ չի կարելի բացառել: Միեւնույն ժամանակ, ինձ հետաքրքիր է հարցի գլոբալ կողմը. այս սահմանն, ի վերջո, ՆԱՏՕ–ի սահմանն է: Այսինքն`այստեղ բացվում է ՆԱՏՕ–ի եւ ՀԱՊԿ–ի միջեւ սահման, որովհետեւ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, այստեղ տեղակայված է ռուսական բազա, ու բացվում է սահման, որից այն կողմ ՆԱՏՕ–ն է: Թուրքիան ՆԱՏՕ–ի ամենակարեւոր անդամներից մեկն է: Սա նշանակում է, որ այս սահմանն ունի նաեւ աշխարհաքաղաքական շատ լուրջ խորք, եւ միայն լոկալ հայ–թուրքական երկկողմանի հարաբերություններով սա պայմանավորել չի կարելի: Իսկ մենք գիտենք, թե հիմա աշխարհում ինչ է տեղի ունենում այս երկու բեւեռների միջեւ` ՆԱՏՕ–ական եւ ռուսական:

— Ակնարկում եք, որ ՀԱՊԿ–ի եւ ՆԱՏՕ–ի բախման կիզակետո՞ւմ ենք հայտնվելու, թե՞ դառնալու ենք երկխոսության օղակ:

— Համերաշխություն այս պահին ակնկալել այդ երկու բեւեռների միջեւ, ինձ թվում է, դեռ վաղ է կամ հնարավոր չէ, իսկ բախման առումով չեմ կարող ասել: Այնուամենայնիվ, պետք է հասկանանք, որ այստեղ ավելի մեծ խաղի էլեմենտներ կան, որոնք կարող են երեւալ կամ չերեւալ: Չգիտեմ` այս պրոցեսը որքանով սահուն կերպով կշարունակվի, թե աշխարհաքաղաքական խաղերն ինչ–որ պահի որոշակի ազդեցություն կունենան այս ամենի վրա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.– Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինըՌուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմըՕչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված էՄակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասինՀամահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա ՀակոբյանՆախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասինՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода