Հարոյանը և «Կադիսը» խզել են պայմանագիրը
ՍպորտԻսպանական «Կադիսն» ու Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը խզել են գործող պայմանագիրը, այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հարոյանը 2021 թվականի ամռանն էր ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Կադիս», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված էր մինչև 2023-ի ամառ։
29-ամյա ֆուտբոլիստն իսպանական թիմի կազմում անցկացրել է 19 հանդիպում (1648 խաղային րոպե) և խփել 1 գոլ: