Iravunk.com | Պատերազմներն անխուսափելի են, բայց սա չի նշանակում, թե բոլորիս սպասվում է գլոբալ աղետ. Բորդաչեւ
Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնի Ռուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզում Ապրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր) «ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ» Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացում Տավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայող Ռուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ) Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ) Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա Հակոբյան Ադրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. Բալասանյան

Պատերազմներն անխուսափելի են, բայց սա չի նշանակում, թե բոլորիս սպասվում է գլոբալ աղետ. Բորդաչեւ

Տեսանյութեր

Առաջիկա տարիներին, եթե չասենք տասնամյակում, մենք ապրելու ենք տարբեր երկրների միջեւ տեղի ունեցող բավական ակտիվ ռազմական կոնֆլիկտների եւ ուղիղ կամ պրոքսի պատերազմների մի շրջափուլ: Պրոքսի պատերազմ նշանակում է միջազգային հակամարտություն երկու երկրների միջեւ, որոնք ցանկանում են սեփական նպատակներին հասնել պատերազմական գործողությունների միջոցով մեկ այլ՝ երրորդ երկրի ռեսուրսներն օգտագործելու եղանակով՝ ունենալով այդ երրորդ երկրի ներքին կոնֆլիկտը քողարկելու թույլտվություն:

Այս մասին զգուշացրեց «Վալդայ» միջազգային ակումբի ծրագրային տնօրեն ՏԻՄՈՖԵՅ ԲՈՐԴԱՉԵՎԸ, ով ելույթով հանդես եկավ Երեւանում տեղի ունեցած «Ռուսաստանի եւ Արեւմուտքի դիմակայությունն Ուկրաինայում եւ դրա ազդեցությունը հետխորհրդային տարածքի վրա» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ, որը կազմակերպել էր Ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծական կենտրոնը: Միեւնույն ժամանակ, ռուս փորձագետը շտապեց հուսադրել, որ սա չի նշանակում, թե բոլորիս սպասվում է գլոբալ աղետ: Ըստ նրա, պատերազմներն անխուսափելի են, եւ մենք պետք է ապրենք դրանց հետ:

«Ես դասվում եմ այն ռուս փորձագետների շարքին, ով գտնում է, որ փոխադարձ միջուկային զսպվածությունն առաջին հերթին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ու մյուս գերտերությունների միջեւ աշխատում է: Այն, որ միջուկային պատերազմը ռացիոնալ չէ, ինքնաոչնչացնող է եւ չի բերելու որեւէ երկրին ցանկալի ռազմա-քաղաքական արդյունքի, սա զսպող փաստ է: Ինչ վերաբերում է այն ուժային հնարավորություններին, որոնք այս երկու պետությունները տիրապետում են, կարծում եմ՝ նրանք չեն հատի միմյանց սահման: Այսինքն՝ պատերազմները կշարունակվեն, բայց ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կգտնեն մեխանիզմներ, որը հնարավորություն կտա չհատել այն սահմանը, որը համարվում է մեկինը կամ մյուսինը, ինչի ականտեսն ենք մենք հիմա», - ընդգծեց Բորդաչեւը:

Փորձագետի կարծիքով՝ այդուհանդերձ, կոնֆլիկտային իրավիճակները շարունակվելու են եւ այն երկրները, որոնք շրջապատում են Ռուսաստանին, որտեղ նաեւ Հայաստանն իր տեղն ունի, մաս կկազմեն այդ կոնֆլիկտի, ինչպես եւ ամբողջ աշխարհը: Այս առումով բացառություններ չեն լինի:

«Պետք է հասկանանք, որ մեր երկրների միջազգային հարաբերությունները այլեւս զարգանալու են պատերազմի ստվերում: Դրանք անընդհատ զարգանալու են զինված հակամարտության մշտական հնարավորության ստվերում, որին պետք է պատրաստ լինենք, եւ որի հավանականությունը պետք է մշտապես հաշվի առնենք՝ մեր դիվանագիտական, արտաքին քաղաքական գործունեության մեջ, որպեսզի մեր ձեռքբերումներն առավելագույնի եւ մեր պոտենցիալ հակառակորդների ձեռքբերումները նվազագույնի հասցնենք»,- շեշտեց ռուս փորձագետը:

Բանախոսի գնահատմամբ՝ Ուկրաինայում այժմ տեղի ունեցող կոնֆլիկտը նոր ժամանակների այն կոնֆլիկտներից է, որոնցից դեռ շատ կլինեն. «Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, ներգրավված կլինի նմանատիպ շատ կոնֆլիկտներում: Այն, ինչ  հիմա տեսնում ենք Ուկրաինայում, որը, եթե դիմենք պոետիկ համեմատություններին, ապա պետք է ասենք, որ այն միայն նոր դարաշրջանի առավոտը դեռ չծագած՝ արեւի առաջին շողերն են: Իսկ թե երբ կլինի «կեսօրը», կտեսնենք 10-15 տարի անց, ինչին պետք է բարոյապես եւ ֆիզիկապես պատրաստ լինենք: Եվ սա վերաբերում է բոլոր պետություններին, որովհետեւ յուրաքանչյուր պետություն առանձնահատուկ պատասխանատվություն է կրում իր քաղաքացիների առաջ: Ոչ մի այլ պետություն՝ հարաբերությունների որեւէ շրջանակում, դաշնակցային կամ ֆորմալ դաշնակցային, չի կարող մեկ այլ պետության շահերը վեր դասել՝ իր պետության եւ քաղաքացիների շահերից»:

Եզրափակելով խոսքը՝ «Վալդայ» միջազգային ակումբի ծրագրային տնօրենն ասաց, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ մյուս երկրների համար կարեւորագույն խնդիրը պետք է լինի ներքին զարգացումը եւ կայունության բարձրացումը, քաղաքացիների վստահության բարձրացումն՝ առ այն, որ իրենց երկրի ներսում, անկախ արտաքին հարաբերություններից, իրենց կյանքը կազմակերպված է լինելու, պետությունն ապահովելու է նրանց հիմնական շահերի նկատմամբ արդարության որոշակի մակարդակ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Չինացիների պատասխանը Բլինկենին. Վաշինգտոնը չէ, որ պետք է Պեկինին պահանջ ներկայացնիՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովի մարզումԱպրիլի 1-ից ապրիլի 26-ը Օչերետինոյի ուղղությամբ (Տեսապատկեր)«ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»Վախենամ մեծ ժողովրդական պայթյուն լինի եւ երկիրը վերածվի քաոսի. Շարմազանովը փակագծեր է բացումՏավուշի պայքարին միացել է 20 պայմանագրային զինծառայողՌուսաստանի ուժերն ընդլայնում են վերահսկողության գոտին Օչերետինոյից հյուսիս-արևմուտք (Քարտեզ)Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է, իրավիճակին չեն տիրապետում. Շարմազանով (ԱՆՈՆՍ)Իսկ Ալեն Սիմոնյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանո՞ւմ է. Ալլա ՀակոբյանԱդրբեջանը Թուրքիայի պատճառով բավականին լուրջ խնդիրներ է սկսելու ունենալ Իրանի հետ. ԲալասանյանՈւկրաինայի բանակը փախել է Օչերտինո-Բերդիչի ուղղությունից (Քարտեզ)Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է մնալ փակԲանտից փախուստի ամենաձախոդ փորձերից մեկը (Տեսանյութ)Հայաստանը պետական դավաճանությամբ Ադրբեջանի առաջ ծնկի են բերումԳրանտակեր պրոպագանդիստները… պետք է վերջ տան հակառուսականության տարածմանըԱյսօր, դժբախտաբար, մեր ներսից ենք ստանում հարվածները. ԼոքմագյոզյանՎախեցնում է, թե չտանք պատերազմ կլինի, բայց որ տանք` ավելի ուժեղ պատերազմ է լինելու. ԲագրատյանԷրդողանը չի գնա ՌԴ-Իրան ուղղությամբ պատերազմիԳլխավոր հարցի` Մեղրիի երկաթգծի շուրջ դեռ անորոշություն է, բայց...Ոնց արա՛, եղեռնը դարձավ անհիմն հիշողությո՞ւն. Գեւորգ ՊետրոսյանԱկանի պայթյունից վիրավորված սակրավորը զրկվել է վերջույթից«Հողատուն այստեղ նստած` ժողովրդի  ճանապարհն են փակում». ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆ  Նիկոլյան «տնտեսական հրաշքի» իրական դեմքըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՅԱՑՔԸ ՈՐՍԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿԻՐԸՉի կարում խփի, կմճտում ա. քաղաքացին` ոստիկանինՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելառուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода