Iravunk.com | «Մեդալը մարդու ձեռքից խլելը ամենաանշնորհակալ գործն է»
Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Օրվա խորհուրդ. Ապրիլի 26 Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ «Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Անհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան «Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ

«Մեդալը մարդու ձեռքից խլելը ամենաանշնորհակալ գործն է»

Մշակութային

Օրեր առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը քննարկման էր դրել « ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ. որով առաջարկվում է չեղարկել մի շարք պատվավոր կոչումներ` ներառյալ ՀՀ վաստակավոր եւ ժողովրդական արտիստի, ՀՀ վաստակավոր եւ ժողովրդական նկարչի եւ այլն: Այս մասին «Իրավունքը» զրուցել է արվեստի եւ մշակույթի բնագավառի մի շարք ներկայացուցիչների հետ:

«Ո՞ՒՐ Է ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԹՈՂ ԻՐԵՆՔ ԱՅՍ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵՆ»

Մեր զրուցակից ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ խիստ քննադատաբար արձագանքեց այս նախաձեռնությանը: Նա իր խոսքում, մասնավորապես, հետեւյալ կերպ բացատրեց այդ որոշման արատավորությունը.

-Նախքան մեր անցյալի ինչ-որ հատվածներ չեղարկելը, թող ԿԳՄՍ նախարարությունը օրինակ վերցնի մեր անցյալի Մշակույթի նախարարության վարքից, թե ինչպես կարելի է հոգատար լինել մշակութային արժեքների հանդեպ, որի բացակայությունն այսօր սպանում է մեր երկրի հոգեւոր դաշտը: Սա զրոյական նշանակության որոշում է, դրա փոխարեն թող այդ նախարարություն կոչեցյալը առաջին հերթին մտածի մշակութային հոգածությունը վերականգնելու ուղղությամբ, որպեսզի արվեստի ներկայացուցիչը պաշտպանված լինի պետության կողմից եւ կարողանա իրագործել իր մշակութային մտահղացումները: Առաջին հերթին պետք է մտածել Մշակույթի նախարարությունը վերաբացելու մասին, ոչ թե «էֆեկտիվ» որոշումներ կայացնելու, որոնք, իրականում, առոչինչ են: Եթե այսօր ինձնից խլեն իմ որեւէ կոչում, դրանից ոչինչ չի փոխվի, քանի որ իրական արժեքը մարդկանց հոգու մեջ է:Մեզ բոլորիս պետք է մտահոգի, թե ինչպես կարելի է մեր ժողովրդի իրական մշակութային դիմագիծը բարձրացնել, որպեսզի ոչ թե ինքնագործունեության վրա կառուցված պետություն ունենանք, այլ նպատակային պետական հոգածություն: Այ, սրա մասին պետք է մտածի համապատասխան նախարարությունը: Այսօր մեր աչքերի առաջ փլուզվում է մեր երկրի մշակութային դաշտը, եւ դրա գլխավոր պատասխանատվությունը հենց իրենց վրա է: Իսկ մեդալը մարդու ձեռքից խլելը ամենաանշնորհակալ գործն է:

- Պարոն Ամիրխանյան, ըստ Ձեզ, ո՞րը պետք է լիներ ԿԳՄՍ նախարարության այսօրվա անելիքը` նման որոշումներ կայացնելու փոխարեն:

- Եթե նրանք կուզեն` մենք պատրաստ ենք բարձրաձայն ասելու, թե ո՞րն է ընդհանուր առմամբ մեր երկրի անելիքը հիմա: Այսօր Երեւանի փողոցներում օտարազգիները անգլերեն կամ այլ լեզուներով երաժշտություն են միացնում, ես մոտեցել եմ նրանց ու ասել եմ` «ի՞նչ ես եկել ու իմ երկրի մեջ անորակ ու անճաշակ երաժշտություն ես միացրել»: Ո՞վ է հետեւում այս ամենին, ո՞վ է մտածում այն մասին, թե մեր ազգային ավանդույթներն ինչպես կարելի է պահպանել, ո՞ւր է մշակույթի նախարարությունը, թող իրենք այս հարցերի մասին մտածեն: Առաջարկել եմ բարձր ատյաններին, որ վերականգնեն Մշակույթի նախարարությունը: Այսօր Կոնսերվատորիա է կործանվում, իմ ստեղծած երաժշտական քոլեջը կործանվեց, որովհետեւ խնդիր ունեինք տաղանդավոր երեխաներին կրթության դաշտ մտցնելու, որ նրանք կարողանան շարունակել իրենց ուսումը, ոչ թե վազեին դեպի ռեստորաններ, այդ քոլեջն էլ փակվեց:

- Ձեր գնահատմամբ` ինչո՞ւ հենց մշակույթի նախարարությունը փակվեց:

- Մեզ նման հզոր մշակութային ժառանգություն ունեցող երկրում, պարզվում է, ավելի տեղին են համարել ստեղծել Շրջակա միջավայրի նախարարություն, բայց Մշակույթի նախարարությունը փակելը ձեռքբերում են համարում: Մշակույթի նախարարության վերաբացումը մեր երկրի հրատապ խնդիրների մեջ պետք է լինի: Սրանք պետք է կարողանան վերջապես ընկալել, թե ինչի՞ համար է մշակույթը, որպեսզի մենք մեր հոգեւոր արժեքները չկորցնենք, հակառակ դեպքում, մենք ժողովրդից վերածվում ենք ամբոխի:

«ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՆՍԵՄԱՑՆԵԼ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՑ ՄՆԱՑԱԾ ՈՐՈՇ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ»

ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ համար այսպիսի որոշումներն արդեն սովորական են դարձել.

- Ժամանակին մեկ անգամ արդեն չեղարկել են այդ կոչումները, հետո նորից վերականգնել: Այդպիսի որոշումը կատարյալ զավեշտ է, համապատասխան կառույցում, ստացվում է, համենայնդեպս, անհեթեթություններով են զբաղված: Ինձ մոտ տպավորություն կա, որ մեր երկրին այլեւս պետք չեն մշակութային արժեքավոր գործեր: Այս մարդիկ, կարծես թե, միտումնավոր, ամեն ինչ տանում են մի իրականության, որտեղ կատարյալ գորշ հավասարություն է: Եվ մի բան էլ` փորձում են այս անհեթեթությունը արդարացնել այն պատճառաբանությամբ, իբրեւ թե` Խորհրդային տարիներից մնացած արատավոր երեւույթ է, կամ աշխարհի որեւէ զարգացած երկրում այդպիսի կոչումներ չեն շնորհվում: Այս ամենից անգրագիտության հոտ է գալիս, որովհետեւ ուրիշ երկրներում հեղինակավոր մի շարք պարգեւներ կան,որոնք պետությունն է տալիս, օրինակ` Ֆրանսիայում կա «Պատվավոր լեգեոնի ասպետ» կոչումը: Կամ եթե փորձում են դա արդարացնել Խորհրդային ժառանգության մնացուկ պիտակով, արդյո՞ք անկախ պետական ժամանակաշրջանում իրենք կարողացել են որեւէ հեղինակավոր կոչում ստեղծել, ինչպես Խորհրդային ժամանակաշրջանի կոչումներն էին:

- Որքանո՞վ է կարեւոր Ձեզ համար վաստակավոր արտիստի կոչումը:

- Սա պետության գնահատականն է արվեստի գործչի, մտավորականի, մշակույթի գործչի հանդեպ: Երբ նրանք զուգահեռներ են փորձում անցկացնել տարբեր հեղինակավոր մրցանակաբաշխությունների միջեւ, մոռանում են,որ դրանք մասնագիտական պարգեւներ են, իսկ պետական պարգեւը ուրիշ է: Եվ սա ոչ այլ ինչ է, քան անտեղյակության արդյունք: Ամեն տեղ էլ կան պետական բարձր պարգեւներ, ուղղակի անվանումներն են տարբեր: Այսօր հետեւողականորեն փորձում են նսեմացնել Խորհրդային ժամանակներից մնացած որոշ երեւույթներ: Ի՞նչ է, սովետական ժամանակներում լավ բան չի՞ եղել: Ես ինչպես հասկանում եմ, սովետական կարգերի փլուզումից հետո` մեր երկրում մի տեսակ տրամադրվածություն կա բոլոր դրական օրինակները չեղարկել:

- Փաստորեն, նախ փակվեց մշակույթի նախարարությունը, հիմա էլ չեղարկվում է մշակութային կոչումները: Այսպես մինչեւ ո՞ւր:

- Ժամանակին նույնօրինակ անհեթեթության արդյունքում փակվեց մշակույթի նախարարությունը: Պատճառաբանում էին, իբր թե նախարարության աշխատակիցների մեծ մասը ամբողջ օրը սուրճ են խմում: Որոշեցին այն կցել Կրթության, Գիտության, Սպորտի նախարարությանը: Երբ թատրոնը լավը չի լինում, ի՞նչ են անում, թատրոնի շենքն ե՞ն քանդում: Ո՛չ, փոխում են թատրոնի գեղարվեստական ղեկավարին, դերասաններին: Հենց այսպես էին պարտավոր վարվել Մշակույթի նախարարության աշխատակիցների հետ` անպատասխանատու աշխատողներին հեռացնելով, նորերին բերելով: Այսպես են քարուքանդ արել մեր երկիրը, որովհետեւ իրենք լավը չեն բերում, իրենց երկրում քարը քարի վրա չեն դնում, իրենք միայն զբաղված են լավը քանդելու, վերացնելու գործով: Իսկ ինչո՞ւ մեկ անգամ չեն անդրադառնում աշխատավարձերին, որ Հայաստանում սովորական տրոլեյբուսի, ավտոբուսի վարորդը ավելի շատ աշխատավարձ է ստանում, քան ակադեմիական թատրոնի դերասանը, նույնիսկ ամենաբարձր դիրքի դերասանը:

ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ



Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինըՌուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմըՕչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված էՄակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասինՀամահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա ՀակոբյանՆախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասինՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանաԱզգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում էԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՆախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода