Ով է հայտնի լուսանկարի ոստիկանը
ՀասարակությունՀամացանցում լայն տարածում էր գտել զրահավահանով ու սաղավարտով ոստիկանի լուսանկարը, որը շոյում էր փոքրիկ ցուցարարի գլուխը: Այս կադրը բավական դրական արձագանքներ գտավ հանրային դաշտում, այդ թվում՝ հուզել էր նաեւ մի շարք ընդդիմադիր գործիչների: Իսկ թե ով էր օրվա հերոս դարձած ոստիկանը, «Իրավունքին» ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Պարզվում է՝ ոստիկանը ՀԱՅԿ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՆ է, ով արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, նա անցել է Քարվաճառի, այնուհետեւ Շուշիի պաշտպանության թոհուբոհով: Այն ստորաբաժանումը, որի շարքում եղել է նաեւ Հ. Նավասարդյանը, ունեցել է երեք տասնյակ զոհ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ