Դուք մոռացել ե՞ք ընդհանրապես, թե ում շնորհիվ եք մինչեւ էսօր Ձեր ոտքերի վրա կանգնած. փրկիչներ հայոց
Թեմա«Բավական է ասեք` ժամանակին արել ենք, ժամանակին հաղթել ենք, ժամանակին` նույն ապրիլյան պատերազմի ժամանակ մեր նվիրական տղաները իրենց մարմինը վահան դարձնելով են պայքարել, Դուք մոռացել ե՞ք ընդհանրապես, թե ում շնորհիվ եք մինչեւ էսօր Ձեր ոտքերի վրա կանգնած: Մոռացել ե՞ք Արմենակ Ուրֆանյանին, Ադամ Սահակյանին, Աասուն Մկրտչյանին, Քյարամ Սլոյանին, Դուք մեր նվիրական տղերքի շնորհիվ եք կարողացել մինչ օրս Ձեր ոտքերի վրա կանգնել: Եվ հիմա էլ 44-օրյա պատերազմի ընթացքում, մեր հերոսական տղաների կաթիլ-կաթիլ թափված արյան շնորհիվ է , որ ինձանից սկսած… դուք էլ. բոլորդ ապրում եք: Հերիք է՝ «երեսով» տաք: Դուք էլ, Նիկոլն էլ բոլորդ իրար արժեք, հերիք է արդեն.դուք պիտի բոլորդ միասին՝իրար ձեռք բռնած հեռանաք», - լայն արձագանք ստացած տեսաուղերձի ընթացքում ի թիվս այլ օրակարգային հարցերի, մեր հերոսական տղաների կյանքի գնով գործած սխրանքներին է անդրադարձել «Քեզ համար զինվոր» նախագծի հեղինակ եւ իրականացնող , մեր գործընկեր Գայանե Զարգարյանը: