Iravunk.com | «ՏԻԳՐԱՆԱՇԵՆԸ ՄԻՆՉ ՕՐՍ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԻ».ԱՆԱՀԻՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելոռուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը

«ՏԻԳՐԱՆԱՇԵՆԸ ՄԻՆՉ ՕՐՍ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԻ».ԱՆԱՀԻՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութեր

Համահայկական գրողների միությունն այցելել էր Տիգրանաշեն եւ գրական մրցանակի արժանացրել շնորհալիներին: Եվ այս առիթով էլ «Արվեստը սեր է» հաղորդմանը հյուրընկալվել է «Նոր ոսկեդար» առաջին կարգի մրցանակակիր ԱՆԱՀԻՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

– Դուք ծնվել եւ մեծացել եք Տիգրանաշենում: Ի՞նչ եք զգում, երբ խոսում են այն մասին, որ այն հանձնելու են թշնամուն:
– Եթե չեմ սխալվում` այդպիսի լուրեր երկու-երեք տարի է ինչ կան: Ու ինչպես գիտենք` Տիգրանաշենը համարվում է սահմանամերձ գյուղ: Ես այստեղ տեղին կհամարեմ հիշել Վազգեն Սարգսյանի միտքը` կապված սահմանամերձ գյուղերի հետ, երբ նա ասում էր. "Ի՞նչ սահմանամերձ գյուղի մասին է խոսքը: Մի բուռ, մի սրտի չափ երկիր ենք: Սրտին ո՞ր կողմից խփես, որ ցավ չզգա": Պարտադիր չէ Տիգրանաշենում ապրած, մեծացած լինես, որպեսզի հասկանաս վտանգը: Եթե մենք տալիս ենք Տիգրանաշենը, կամ ինչ-որ փաստաթուղթ կա, ըստ որի, պետք է Տիգրանաշենը հանձնվի, սա միայն տիգրանաշենցու խնդիրը չէ: Ու այսպիսի կողմնորոշում ունենալ, թե Տիգրանաշենը «պետք» չէ, կամ այսինչ սահմանամերձ գյուղը մշակութային կամ բնակչության առումով այդքան էլ «պետքական» չէ, բավականին սխալ մոտեցում է այս հարցին, որովհետեւ եթե չկա Տիգրանաշենը, այնտեղ հարեւան գյուղերը նույնպես պոտենցիալ վտանգի տակ են հայտնվում: 
– Տիգրանաշենի դպրոցը մոտավորապես ինչքա՞ն աշակերտներ ունի:
– Ով թեկուզ փոքր տեղեկություն ունի Տիգրանաշենի մասին, կիմանա, որ Տիգրանաշենի բնակչությունը բավականին փոքրաթիվ է: Ու դրանից դպրոցի աշակերտների թվաքանակն էլ քիչ է: Մոտավորապես` 13-14 աշակերտ է դպրոցում սովորում: Փոքրաթիվ ենք, բայց կարեւորը որակն է, ոչ թե` քանակը: Ու եթե նույնիսկ փորձեք այցելել Տիգրանաշեն, կհասկանաք, որ որակական ցուցանիշներն ավելի բարձր են, քան` թվաքանակը:
– Մշակութային կյանքն ինչպե՞ս է ընթանում Տիգրանաշենում:
– Տիգրանաշենի մշակութային կյանքը կենտրոնացված է հիմնականում դպրոցում: Կրթօջախների, երեխաների զբաղվածության տեսանկյունից եթե նույնիսկ նայենք, դպրոցը հիմնական "ժամանցային" վայրն է երեխաների համարª գյուղի առօրյայից կտրվելու համար: Մշակութային կյանքի առումով եղել են անդրադարձներ Տիգրանաշենին: Մենք նույնիսկ ֆինանսապես աջակցություններ ենք ստացել տարբեր հիմնադրամներից ու տարբեր անհատներից: Սակայն 2021 թվականին համայնքի մշակութային կյանքն ակտիվացավ: Ինչո՞ւ համայնքի, որովհետեւ միայն Տիգրանաշենը չէր այս նախագծի մեջ մտնում: Նաեւ Պարույր Սեւակ գյուղը, որը մեր հարեւան գյուղն է: Ի դեպ, ներկայումս Տիգրանաշենը համարվում է Պարույր Սեւակ գյուղի փողոց: Ի՞նչն էր այստեղ գովելի, որ իրականում սահմանամերձ գյուղերը, ու առհասարակ հայրենիքը պահպանելու համար պետք է սկսել անհատների ինքնակրթումից, ինքնադաստիարակությունից: Իսկ ինչը կարելի է ավելի ինքնադաստիարակչական լինել, քան ընթերցանությունը: Իսկ պարոն Ափինյանը ու նրա թիմի ներկայացուցիչները, կազմակերպելով Համահայկական գրողների միության շարժումը, խթանեցին ընթերցանությունը: Եվ իրոք սայլը տեղից շարժվեց, ու երեխաների մեջ աշխուժություն մտավ, խթանվեց ընթերցանությունը: Մենք բոլորս շնորհակալ ենք Ափինյանից եւ նրա թիմիցª կատարված հսկայածավալ աշխատանքի համար, որովհետեւ ամեն մեկը չէ, որ կայցելեր, կուրախացներ ու կզարմացներ մեզ: 
– Ի՞նչ զգացիք, երբ պարոն Ափինյանից ստացաք մրցանակը:
– Իրականում, երբ ես մասնակցում էի ու տեղեկություն ստացա, որ պարոն Ափինյանն ու իր թիմակիցները գալիս են Տիգրանաշեն, լսեցի, որ կան գրքի տեսքով նվերներ: Մրցանակի հեռանկարներ չունեի, ինձ հետաքրքիր էր գրականությունը, եւ վերցրի պարոն Ափինյանի վերլուծությամբ` Գրիոր Զոհրապի գիրքը: Ինչ վերաբերում է մրցանակաբաշխությանն առաջին տեղը զբաղեցնելուն, ինձ համար անակնալ էր, որովհետեւ չէի սպասում: 
– Գյուղն այսօր ի՞նչ կարիքներ ունի:
– Գյուղն ունի տրանսպորտի խնդիր, որովհետեւ ես ինքս լինելով ուսանող, նախընտրում եմ գնալ գյուղ, գյուղից գալ, բայց սպասարկող տրանսպորտի գիծ չկա: Ու նաեւ ամենակարեւորը` այս պահի դրությամբ գյուղի կարգավիճակ ստանալն է: Որովհետեւ գյուղը կարգավիճակ չունի: Իսկ եթե կարգավիճակ ունենա, կարծում եմ, որ բարվոք վիճակ կլինի, ու հետագայում արդեն մյուս խնդիրներին կարելի է անդրադառնալ:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելոռուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինըՌուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմըՕչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված էՄակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասինՀամահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա ՀակոբյանՆախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода